Արագաշարժ մոր աղջիկը ծանրաշարժ կլինի:

Ամեն ինչ քո ձեռքերում է

Marina Tozalakyan

Շատ-շատ վաղուց հինավուրց քաղաքում ապրում էր վարպետը` շրջապատված իր աշակերտներով: Նրանցից ամենաընդունակը մի անգամ խորհեց.

«Իսկ տեսնես կա մի հարց, որի պատասխանը չի կարող տալ մեր Վարպետը...»

Նա գնաց ծաղկած մարգագետին, բռնեց ամենագեղեցիկ թիթեռին և թաքցրեց իր ափերի մեջ: Թիթեռը խուտուտ էր տալիս նրան: ժպտալով նա մոտեցավ իր Վարպետին և հարցրեց.

- Ասացեք, ինչպիսի թիթեռ է իմ ձեռքերում` սատկած, թե կենդանի:

Նա ամուր պահել էր թիթեռին իր կլորացած ափերի մեջ և պատրաստ էր ցանկացած ակնթարթ սեղմել ափերը` հանուն ճշմարտության: Չնայելով անգամ իր աշակերտի ձեռքերին` Վարպետն ասաց.

- Ամեն ինչ քո ձեռքերում է:

Փառք Աստծո, ես ազատ եմ ոչ ավել, քան ծառը իր արմատներով:
Դեվիդ Լոուրենս

Ով ճանաչում է կանանց, խղճում է տղամարդկանց, բայց նա, ով ճանաչում է տղամարդկանց` պատրաստ է ներել կանանց:
Ալբերտ Տրունյե

Ազատությունը շքեղություն է, որը ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ:
Օտտո ֆոն Բիսմարկ