ՍՈՄԱՏՈՄՈՐՖ ՎԵԳԵՏԱՏԻՎ ԴԻՍՖՈՒՆԿՑԻԱ
Այս խանգարումների ժամանակ հիվանդները գանգատները ներկայացնում են այնպես, որ կարծես դրանք պայմանավորված են վեգետատիվ նյարդային համակարգի ազդեցության տակ գտնվող օրգանի կամ համակարգի խանգարումներով, այսինքն՝ սիրտ–անոթային, աղեստամոքսային կամ շնչառական համակարգերի (երբեմն այստեղ ներառվում է նաև միզասեռական համակարգը): Հաճախ և վառ ախտանիշների օրինակները վերաբերում են են սիրտ–անոթային (սրտի նևրոզ), շնչառական (փսիխոգեն շնչարգելություն, զկրտոց), աղեստամոքսային (ստամոքսի նևրոզ, նյարդային լուծ) համակարգերին: Ախտանիշները լինում են երկու տեսակի և որոնցից ոչ մեկը հիմնված չի նշված օրգանի կամ համակարգի ֆիզիկական խանգարումների վրա: Առաջին տեսակը, որոնց վրա սովորաբար հիմնվում է ախտորոշումը, բնորոշվում է վեգետատիվ գրգռվածության օբյեկտիվ նշաններով պայմանավորված գանգատներով՝ սրտխփոց, քրտնոտություն, կարմրություն, դող: Երկրորդ տեսակը բնորոշվում է անհատական, ոչ յուրահատուկ իդիոսինկրազիայի ախտանիշներով, ինչպիսիք են ցավի թռուցիկ զգացողությունը, այրոցի, ծանրության, լարվածության, ձգվածության կամ ուռչելու զգացումը: Այս գանգատները հիվանդները վերագրում են որոշակի օրգանին կամ համակարգին, որին կաող են վերաբերվել նաև վեգետատիվ ախտանիշները: Այս ամենի հիմքի վրա ձևավորվում է բնորոշ կլինիկական պատկերը: Այս խանգարումներով շատ հիվանդներ մատնացույց են անում հոգեբանական սթրեսի, դժվար իրադրության, չլուծվող խնդիրների առկայությունը, որը կապում են խանգարման հետ: Այնուամենայնիվ այս չափանիշներին համապատասխանող խանգարումների ժամանակ ծանրացնող հոգեբանական գործոններ չեն հայտնաբերվում: Որոշ հիվանդների մոտ կարող են լինել ֆիզիոլոգիական գործունեության աննշան խանգարումներ՝ զկրտոց, աղիներում գազեր, շնչարգելություն, բայց դրանք չեն խանգարում տվյալ օրգանի կամ համակարգի ֆիզիոլոգիական հիմնական գործունեությանը: Ախորոշման ցուցումներ. Հավաստի ախտորոշման համար պահանջվում են հետևյալ նշանների առկայությունը. ա) վեգետատիվ գրգռվածության ախտանիշներ՝ սրտխփոց, քրտնոտություն, դող, շիկնանք, որոնք խրոնիկական բնույթ են կրում և անհանգստացնում են հիվանդին բ) լրացուցիչ անհատական գանգատների ախտանիշներ՝ որոշակի օրգանին կամ համակարգին վերաբերող գ) այդ օրգանի կամ համակարգի հնարավոր լուրջ հիվանդության (հաճախ անորոշ) առիթով մտահոգություն, դառնություն, ըստ որում կրկին ու կրկին բացատրությունն ու համոզելը բժշկի կողմից մնում է անարդյունք
դ) տվյալ օրգանի կամ համակարգի կառուցվածքային կամ գործունեության խանգարումների մասին տվյալների բացակայություն: Տարբերակիչ ախտորոշում. Ընդհանրացված տագնապային խանգարումից տարբերվում է տագնապային խանգարումներին բնորոշ վեգետատիվ գրգռվածության հոգեբանական բաղադրամասերի՝ վախի, տագնապալի կանխազգացման գերակշռումով, և այս կամ այն օրգանին, համակարգին վերաբերող գանգատների բացակայությամբ: Վեգետատիվ ախտանիշները կարող են առաջանալ նաև սոմատիզացված խանգարումների ժամանակ, բայց դրանք մյուս ախտանիշների համեմատությամբ թույլ են արտահայտված, անկայուն են և չեն վերագրվում անընդհատ մի օրգանի կամ համակարգի: