63. ԳԵՅ ԵՎ ԼԵՍԲԻԱՆ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԸ
Հասունանալը մեծ պահանջներ եւ լարում ենթադրող պրոցես է յուրաքանչյուր դեռահասի համար: Հասունանալու կարեւորագույն կողմերից է սեփական սեռական կողմնորոշումը ձեւավորելը: Բոլոր երեխաները մեծանալու ճանապարհին ունենում են սեռական որոշ փորձ՝ որպես հասունանալու նորմալ գործընթացի մի մաս: Սեռական վարքը կարող է լինել նույն կամ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Շատ դեռհասների համար նույն սեռի ներկայացուցչի հետ սեռական հարաբերություններ ունենալը մտահոգող է եւ երկմտանք է առաջացնում իրենց սեռական ճիշտ կոմնորոշվածության առումով: Մյուսների համար, անգամ միտքն այդ մասին անհանգստացնող է:
Հոմոսեքսուալիզմը տեւական սեռական եւ հուզական ձգողությունն է նույն սեռի ներկայացուցչի հանդեպ: Սա սեռական արտահայտության ձեւերի մի մասն է: Գեյ եւ լեսբիան անձինք իրենց առաջին հոմոսեքսուալ մտքերը, զգացմունքները եւ փորձը ունենում են մանկության եւ դեռահասության շրջանում: Հոմոսեքսուալիզմը գոյություն է ունեցել ողջ պատմության ընթացքում, տարբեր մշակույթներում: Հասարակության վերաբերմունքի վերջին փոփոխությունները հոմոսեքսուալիզմի հանդեպ օգնել են բազմաթիվ գեյ եւ լեսբիան անձանց ավելի անկաշկանդ զգալ իրենց հոմոսեքսուալ կողմնորոշվածության առումով: Կյանքի այլ ոլորտներում նրանք զարգանում են հետերոսեքսուալ երիտասարդների նման: Նրանք ապրում են նույն տիպի սթրեսեր, անցնում են նույն տիպի պայքարի միջով եւ կատարում են նույն առաջադրանքները, ինչ բոլոր դեռահասները:
Ծնողները պետք է հստակ գիտակցեն, որ հոմոսեքսուալիզմը մտավոր խանգարում չէ: Հոմոսեքսուալիզմի պատճառը կամ պատճառները ամբողջովին հայտնի չեն: Այնուամենայնիվ, անձի սեքսուալ կողմնորոշումը ընտրության հարց չէ: Այլ կերպ ասած, անհատը չի կարող ընտրել՝ նա ուզում է դառնալ հոմոսեքսուալ, թե հետերոսեքսուալ: Բոլոր դեռահասները ունեն իրենց սեռական վարքի եւ կյանքի ոճի ընտրությունը, անկախ իրենց սեռական կողմնորոշվածությունից:
Չնայած գեյ կամ լեսբիան լինելու մասին շատ տեղեկությանը, դեռահասները դեռ կարող են անհանգստություններ ունենալ այդ կապակցությամբ: Օրինակ՝ դեռահասը կարող է՝
• իրեն տարբեր զգալ իր հասակակիցներից
• իրենց մեղավոր զգալ իր սեռական կոմնորոշվածության համար
• վախենալ ընտանիքի եւ սիրած անձնավորության ռեակցիայից
• նրան կարող են ծաղրել հասակակիցները
• վախենալ ՁԻԱՀ-ի, ՄԻԱՎ-ի վարակներից եւ սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդություններից
• վախենալ դիսկրիմինացիայից տարբեր խմբակների, սպորտաձեւեի միանալու, ԲՈՒՀ ընդունվելու եւ աշխատանք գտնելու ժամանակ
• մերժվել եւ հալածվել այլ մարդկանց կողմից
Գեյ եւ լեսբիան դեռահասները կարող են մեկուսանալ հասարակությունից, հեռանալ հասարակական գործունեություններից եւ ընկերներից, խնդիրներ ունենալ կողմնորոշվելիս եւ ցածր ինքնագնահատական ձեւավորել: Նրանց մոտ կարող է զարգանալ նաեւ դեպրեսիա: Ծնողները եւ դեռահասին շրջապատող այլ անձինք պետք է ուշադիր լինեն վերոհիշյալ նախանշանների հանդեպ, քանի որ վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ գեյ եւ լեսբիան երիտասարդների շրջանում մեծ թիվ են կազմում ինքնասպանության դեպքերը:
Շատ կարեւոր է, որ ծնողները հասկանան իրենց երեխաների հոմոսեքսուալ կողմնորոշումը եւ հուզական աջակցություն ցույց տան նրանց: Ծնողները հաճախ մեծ դժվարությամբ են ընդունում իրենց երեխայի գեյ կամ լեսբիան լինելը, իսկ դեռահասները ծնողներից թաքցնում են այդ փաստը: Հոմոսեքսուալ դեռահասները պետք է հնարավորություն ունենան ընտրելու, թե երբ եւ ում հետ են նրանք ցանկանում կիսվել իրենց կողմնորոշվածության մասին: Ծնողները եւ ընտանիքի այլ անդամները կարող են աջակցություն ստանալ □Գեյերի եւ լեսբիանների ծնողները, ընտանիքները եւ ընկերները (PFLAG)□ կազմակերպությունից:
Իրենց սեռական կողմնորոշվածությունից շփոթված կամ այդ մասին բաց խոսելուց վախեցած դեռահասներին կարող է օգնել խորհրդատվությունը: Նրանց մեծապես կօգնի աջակցությունը եւ իրենց զգացմունքները ազատ բացելու հնարավորությունը: Թերապիան կարող է նաեւ օգնել դեռահասներին հարմարվել անձնական, ընտանիքում եւ դպրոցում ծագած խնդիրներին եւ անախորժություններին: Խորհուրդ չի տրվում դեռահասի հոմոսեքսուալ կողմնորոշումը փոխելուն ուղղված թերապիան, որը կարող է վնասել փոխվել չցանկացող դեռահասին: Այս դեպքում բացասական մտքերը եւ հույզերը, որոնց հետ դեռահասը արդեն պայքարում է, միայն կավելացնեն նրա շփոթվածությունը եւ անհանգստությունը: