Շունը կծելուց առաջ հաչում է:

ԿՊՉՈՒՆ-ՍԵՎԵՌՈՒՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՄՈՏ

Կպչուն-սեւեռուն խանգարումը (ԿՍԽ/OCD) սովորաբար ի հայտ է գալիս դեռահաս կամ պատանեկան շրջանում եւ հանդիպում է յուրաքանչյուր 200 երեխայից մեկի մոտ: ԿՍԽ-ն բնութագրվում է կրկնվող կպչուն եւ/կամ սեւեռուն մտքերով կամ վարքերով, որոնք բավականաչափ սուր են լինում ուժեղ անհանգստություն առաջացնելու համար: Երեխային հետապնդում են կպչում մտքեր, մղումներ կամ պատկերներ, որոնք անցանկալի են եւ առաջացնում են ուժեղ անհանգստություն կամ վիշտ: Հաճախ այդ անհանգստությունները անիրական եւ անմիտ են լինում: Դրանք պարզապես չափազանց անհանգստություններ կամ մտահոգություններ չեն իրական կյանքի խնդիրների շուրջ: Նկատվում են նաեւ կրկնվող սեւեռուն վարքեր (օրինակ՝ ձեռքերի լվանալը, ինչ-որ բան անվերջ պաշարելը, ամեն ինչ կարգին պահելը, ինչ-որ բան անվերջ փնտրելը) կամ մտավոր գործողություններ (օրինակ՝ հաշվելը, ցածր ձայնով բառեր կրկնելը, մարդկանցից խուսափելը): ԿՍԽ-ի դեպքում կպչունությունն ու սեւեռությունը պատճառ են դառնում մեծ անհանգստության կամ վշտի, որոնք ազդում են երեխայի նորմալ կյանքի, սովորելու, հասարակության լիիրավ անդամ լինելու եւ մարդկանց հետ հարաբերվելու վրա:



Կպչուն մտքերը կարող են տարբեր լինել՝ կախված երեխայի տարիքից, եւ կարող են փոփոխվել: Ավելի փոքր տարիքի ԿՍԽ-ով երեխան կարող է վախենալ, թե իր կամ իր ընտանիքի անդամների հետ կարող է դժվախտություն պատահել, օրինակ՝ տուն կարող է գող ներխուժել եւ վնասել նրանց: Դրա հետեւանքով երեխան ծնողների քնելուց հետո կարող է անվերջ ստուգել՝ փա՞կ են, արդյոք, տան բոլոր դռները եւ պատուհանները, որպեսզի թեթեւացնի իր վախերը: Երեխան կարող է նաեւ կարծել, թե ինքը պատահաբար բաց է թողել որեւէ դուռ կամ պատուհան իր վերջին ստուգումը կատարելիս եւ ապա պետք է անպայման նորից բոլորը ստուգի:



Ավելի մեծ տարիքի ԿՍԽ-ով երեխան կամ դեռահասը կարող է վախենալ, թե կհիվանդանա, ասենք, ՁԻԱՀ-ով կամ կթունավորվի սննդից: Իր վախերը եւ անհանգստությունները հաղթահարելու համար երեխան կարող է զարգացնել անվերջ կրկնվող գործողություններ: Երբեմն կպչունությունները ու սեւեռությունները կապակցված են. □Ես վախենում եմ, որ եթե դադարեցնեմ դռները ստուգելը կամ ձեռքերս լվանալը, ինչ-որ վատ բան կպատահի, այնպես որ ես չեմ կարող դադարեցնել դա անել, եթե անգամ իմ արածը զուրկ է իմաստից□:



Հետազոտությունները ցույց են տալիս, որ ԿՍԽ-ն ուղեղի խանգարում է եւ փոխանցվում է գեներով, թեեւ սա չի նշանակում, որ երեխան պարտադիր կունենա ԿՍԽ-ի ախտանիշներ հիվանդ ծնող ունենալու դեպքում: Վերջերս կատարված հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ ԿՍԽ-ն կարող է ի հայտ գալ կամ վատթարանալ վարակումից հետո: Երեխան կարող է նաեւ ունենալ ԿՍԽ՝ առանց իր ընտանիքում գրանցված նման դեպքերի:



Երեխաները եւ դեռահասները հաճախ ամաչում են իրենց ԿՍԽ-ից: Շատերը կարծում են, թե դա նշանակում է, որ իրենք խելագար են: Երեխայի եւ ծնողների միջեւ լավ հարաբերությունները կարող են երեխային ավելի մեծ իմացություն տալ խնդրի մասին եւ օգնել ծնողներին ճիշտ վարվել եւ աջակցել իրենց երեխային:



ԿՍԽ-ով երեխաները կարող են ճիշտ բուժում ստանալ հոգեթերապիայի (հատկապես իմացական եւ վարքային) եւ որոշակի դեղամիջոցների (օրինակ՝ սերոտոնինի, reuptake inhibitors (SSRI) համակցության պայմաններում: Բուժման համար կենսական նշանակություն ունեն նաեւ ընտանիքի անդամների աջակցությունը եւ համապատասխան կրթությունը: Անտիբիոտիկ թերապիան կարող է օգնել ԿՍԽ-ով երեխաներին, երբ նրանց հիվանդությունը կապված է ստրեպտոկոկային վարակի հետ:



Շատ կարեւոր է դիմել մանկապատանեկան հոգեբույժի՝ ԿՍԽ-ի բարդությունները ավելի լավ հասկանալու, ինչպես նաեւ օգնություն ստանալու համար: