Աղքատը երբեք չի սննկանա:

ՇԻԶՈՖՐԵՆԻԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ

Շիզոֆրենիան բժշկական հիվանդություն է, որը բերում է տարօրինակ մտածելակերպի, տարօրինակ զգացմունքների եւ անսովոր վարքի: Սա երեխաների մոտ հազվադեպ պատահող հիվանդություն է, որը դժվար է բացահայտել նրա վաղ շրջաններում:



Շիզոֆրենիայի ախտանիշները երեխաների եւ մեծահասակների մոտ տարբեր են: Մանկապատանեկան հոգեբույժները առանձնացնում են երեխաների մոտ հանդիպող շիզոֆրենիայի հետեւյալ նախանշանները.

1. երազները իրականությունից տարբերելու դժվարություն

2. անիրական ձայներ լսելը եւ առարկաներ տեսնելը

3. խճճված մտածելակերպ

4. վառ եւ անբնական մտքեր եւ կարծիքներ

5. տրամադրություն ծայրահեղություններ

6. տարօրինակ վարք

7. մտքեր, թե մարդիկ “ամեն կերպ ձգտում են իրենց բռնել”

8. իր տարիքից փոքր երեխայի վարք

9. մեծ անհանգստություն եւ վախեր

10. հեռուստատեսությունը իրականությունից չտարբերելը

11. ընկերներ ձեռք բերելու եւ պահելու մեծ դժվարություններ



Շիզոֆրենիկ երեխաների վարքը կարող է ժամանակի ընթացքում փոխվել: Օրինակ՝ երեխան, որը մինչ այդ հաճույք էր ստանում մարդկանց հետ շփվելուց, կարող է դառնալ ավելի երկչոտ եւ քաշված եւ կարծես ապրել իր աշխարհում: Երբեմն երեխան կարող է սկսել խոսել մինչ այդ անհայտ վախերից եւ մտքերից: Նա կարող է կպչել ծնողներից, ասել անմիտ բաներ: Այս նախանշանները առաջինը կարող է նկատել դպրոցի ուսուցիչը:



Շիզոֆրենիան հոգեկան լուրջ հիվանդություն է: Վաղ ախտորոշումը եւ բուժումը շատ կարեւոր են: Վերոհիշյալ խդնիրներով երեխաները պետք է անցնեն ամբողջական ստուգում եւ գհանատում: Այս երեխաներին սովորաբար անհրաժեշտ է բուժման անհատական պլան՝ մեկից ավելի մասնագետների կողմից: Հաճախ շատ արդյունավետ է դեղորայքների, անհատական թերապիայի, ընտանեկան թերապիայի եւ հատուկ ծրագրերի (դպրոցական, գործունեությունների եւ այլն) համակցությունը: Դեղորայքային բուժումը պահանջում է մանկապատանեկան հոգեբույժի խիստ վերահսկում:



Ծնողները պետք է իրենց ընտանեկան բժշկին կամ մանկաբույժին խնդրեն ուղղել իրենց մանկապատանեկան հոգեբույժի մոտ, որը հատուկ մասնագիտացած է երեխաների մոտ շիզոֆրենիայի ախտորոշման, գնահատման եւ բուժման ուղղությամբ: