ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱ. ԹԱՔՆՎԱԾ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ
Երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնության վերաբերյալ տվյալները տագնապահար են: Հայտնի է, որ ամեն տարի մի քանի հարյուր հազար երեխա է ենթարկվում ֆիզիկական բռնության՝ ծնողի կամ մոտիկ ազգականի կողմից: Հազարավոր երեխաներ մահանում են: Նրանց մոտ, ովքեր մնում են կենդանի, էմոցիոնալ տրավման շատ ավելի երկար է տեւում, քան արտաքին, ֆիզիկական վնասվածքները: Համայնքները եւ դատարանները գտնում են, որ այս □թաքնված վնասվածքները□ կարող են բուժվել: Կարեւոր է ժամանակին ճանաչել եւ բուժել այսպիսի վիճակները, որպեսզի հնարավորին չափ նվազեցնել ֆիզիկական բռնության հետեւանքները:
Բռնության ենթարկված երեխաները կարող են դրսեւորել հետեւյալ վարքը.
• ցածր ինքնագնահատական
• չեն կարողանում վստահել եւ սիրել ուրիշներին
• հարձակողական եւ երբեմն օրինազանց վարք
• բարկություն
• ինքնավնասող եւ ինքնաքայքայող վարք, ինքնասպանության մտքեր
• պասիվ կան ինքնամփոփ են
• վախենում են նոր հարաբերություններ հաստատել կամ նոր գործունեություն սկսել
• անհանգստություն եւ վախեր
• խնդիրներ դպրոցում
• տխուր են կամ դրսեւորում են դեպրեսիայի այլ նշաններ
• վատ հիշողությունների վերապրում, մղձավանջներ
• թմրադեղերի եւ ալկոհոլի չարաշահում
Հաճախ ուժգին էմոցիոնալ վնասը, որ կրում է բռնության ենթարկված երեխան, չի վերականգնվում մինչեւ դեռահաս տարիքը կամ նույնիսկ ավելի երկար, երբ բռնության ենթարկված շատ երեխաներ դառնում են բռնություն գործադրող ծնողներ: Չափահասը, որը մանկության տարիներին բռնության է ենթարկվել, հաճախ դժվարանում է մտերիմ անձնական հարաբերություններ հաստատելիս: Այս կանայք եւ տղամարդիկ կարող են խնդիրներ ունենալ ֆիզիկական մտերմության հարցերում եւ, առհասարակ, վստահության ասպեկտներում: Բացի այդ, հավանական է, որ նրանց մոտ հետագայում կզարգանան անհանգստություն, դեպրեսիա, թմրադեղերի չարաշահում, տարբեր հիվանդություններ եւ խնդիրներ դպրոցում եւ աշխատավայրում: Առանց պատշաճ բուժման ֆիզիկական բռնության վնասը կարող է պահպանվել մինչեւ կյանքի վերջ:
Բռնության երկարատեւ հետեւանքները մեղմելու համար անհրաժեշտ են վաղ ախտորոշումն ու բուժումը: Մանկապատանեկան հոգեբույժը կարող է ապահովել բռնության ենթարկված երեխաների պատշաճ ախտորոշումն ու բուժումը, նաեւ կարող է օգնել ընտանիքի անդամներին սովորել, թե ինչպես հաղորդակցվել եւ նեցուկ կանգնել միմյանց: Բուժման ընթացքում երեխան նորից կարողանում է գնահատել ինքն իրեն եւ վստահել մարդկանց:
Ֆիզիկական բռնությունը միակը չէ, որին ենթարկվում են երեխաները: Շատ երեխաներ դառնում են անուշադրության, սեռական կամ էմոցիոնալ բռնության զոհ: Ցանկացած դեպքում ընտանիքը կարող է միայն շահել մանկապատանեկան հոգեբույժի ցույց տված օգնությունից