ՔՆԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ
Քնի խանգարումներ շատ երեխաներ են ունենում: Խանգարումներից են՝
• գիշերը հաճախակի արթնանալը
• քնի մեջ խոսելը
• դժվարությամբ քնելը
• լացելով արթնանալը
• օրվա ընթացքում թնկոտ լինելը
• գիշերային մղձավանջներ ունենալը
• գիշերամիզությունը
Մանուկ հասակում քնի խահնագրումների մեծ մասը կապված է անկանոն քնի կամ քնելու հանդեպ վախի հետ: Քնի խանգարումները կարող են նաեւ հուզական խնդիրների նշան լինել: “Բաժանման վախը” բեկումնային կետ կարող է հանդիսանալ երեխաների զարգացման ընթացքում: Նորմալ երեխաների համար քնելու ժամանակը բաժանման ժամանակ է. որոշ երեխաներ ամեն ինչ կանեն այդ բաժանումը կանխարգելելու համար:
Քնի նման սովորական խանգարումները նվազագույնին հասցնելու համար ծնողները պետք է երեխայի մոտ մշակեն քնի տեւական եւ կանոնավոր սովորություններ:
Ծնողները հաճախ կարծում են, որ կերակրելը եւ օրորելը օգնում են նորածնին քնել: Այնուամենայնիվ, երբ երեխան դուրս է գալիս նորածին հասակից, ծնողները պետք է սովորեցնեն երեխային քնել առանց կերակրելու եւ օրորելու: Հակառակ դեպքում զարգացող երեխան մեծ դժվարությամբ կգնա մենակ քնելու:
Երեխաները համեմատաբար ավելի հաճախակի են մղձավանջներ ունենում: Նրանք հիշում են այդ մղձավանջները, որոնք սովորաբար սպառնալիք են հանդիսանում երեխայի բարեկեցությանը: Տարբեր տարիքներում պատահող գիշերային մղձավանջները ավելի շատ ազդում են աղջիկների, քան տղաների վրա: Որոշ երեխաների համար մղձավանջները ծանր են եւ հաճախակի:
Տե’ս Փաստեր ընտանիքի համար N 18 □Գիշերամիզություն□:
Քնելու ահերը, քնի մեջ քայլելը եւ քնի մեջ խոսելը կազմում են քնի խանգարումների համեմատաբար փոքր խումբ, որոնք կոչվում են “պարասոմնիաներ”:
Քնի ահերը տարբեր են մղձավանջներից: Քնի ահերով երեխան անղեկավարելիորեն բղավում է եւ արթնանում, որից հետո կաշկանդված է լինում եւ չի կարողանում պատմել եղածի մասին: Քնի ահերը սովորաբար սկսվում են 4-12 տարեկանում:
Քնի մեջ քայլող երեխաները կարող են արթուն թվալ, բայց իրականում քնած են եւ վտանգված են իրենց վնասելու: Քնի մեջ քայլելը սովորաբար սկսվում է 6-12 տարեկան հասակում: Ե’վ գիշերային ահերը, ե’ւ քնի մեջ քայլելը փոխանցվում են գեներով եւ ավելի հաճախ տղաներին, քան աղջիկներին:
Պարասոմնիայով տառապող երեխաները ամենից հաճախ ունենում են այս վարքերի միանվագ կամ պատահական դրսեւորում: Բայց եւ այնպես, երբ դրանք պատահում են մեկ գիշերվա մեջ մի քանի անգամ կամ մի քանի շաբաթը մեկ, կամ բախվում են երեխայի ցերեկային վարքի հետ, պետք է դիմել մանկապատանեկան հոգեբույժի օգնությանը: Կան բուժման բազմաթիվ եղանակներ:
Բարեբախտաբար մեծանալու հետ երեխաները սովորաբար ազատվում են քնի վերոհիշյալ խնդիրներից, ինչպես նաեւ ավելի լուրջ խանգարումներից: Այնուամենայնիվ, անհանգստացած ծնողները պետք է անհապաղ դիմեն իրենց մանկաբույժին կամ ուղղակիորեն խորհրդատվություն հայցեն մանկապատանեկան հոգեբույժից: