ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂՈՐԱՅՔՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոգեկան որոշ խանգարումների դեպքում երեխաների եւ դեռահասների բուժման համար օգտագործվում է դեղորայք: Երբ բժիշկը դեղեր է նշանակում երեխային, ե՛ւ ծնողները, ե՛ւ հենց երեխաները տարբեր մտահոգություններ եւ հարցեր են ունենում: Դեղեր նշանակող բժիշկը պետք է մեծ փորձ ունենա տվյալ դեղամիջոցը երեխաների եւ դեռահասների հոգեկան խնդիրների լուծման համար օգտագործելու մեջ: Բժիշկը պետք է լիովին բացատրի դեղորայքի օգտագործման նպատակը եւ նշի դրա օգտագործման դրական կողմերը, անցանկալի կողմնակի ազդեցությունը եւ վտանգները:
Հոգեբուժական դեղորայքները չի կարելի օգտագործել առանց բժշկի նշանակման: Դրանք պետք է բուժման պլանի մի մասը կազմեն, սովորաբար ուղեկցված համապատասխան բժշկական հոգեթերապիայով:
Մինչեւ որեւէ դեղամիջոց նշանակելը մանկապատանեկան հոգեբույժը հետազոտում է երեխային եւ կատարում բազմակողմանի ախտաբանական գնահատում: Որոշ դեպքերում գնահատման մեջ են մտնում հոգեբանական ստուգումը, լաբորատոր տեստերը եւ այլ մասնագետների խորհրդատվությունը:
Հոգեբուժական դեղորայքը կարող է նշանակվել մի շարք խնդիրների դեպքում: Այդ խանգարումները, սկսած թույլից մինչեւ ուժեղ արտահայտվածը, հետեւյալներն են.
1. Գիշերամիզություն. եթե 5 տարեկանից հետո այն չի դադարում եւ լուրջ խնդիրներ են առաջանում երեխայի ինքնագնահատման եւ հասարակական հարաբերությունների հարցում:
2. Հատուկ վախեր (ֆոբիաներ) կամ ընդհանուր անհանգստություն. եթե դրանք խոչընդոտում են երեխայի առօրյա գործունեությանը:
3. Ուշադրության պակաս, հիպերակտիվ խանգարում (ADHD). եթե բնութագրվում է ուշադրության կարճատեւ կորստով, կենտրոնանալու դժվարությամբ եւ հանգիստ մնալու անընդունակությամբ: Երեխան հեշտությամբ է հուզվում եւ նյարդայնանում եւ սովորաբար խնդիրներ է ունենում դպրոցում:
4. Ֆոբիա դպրոցից (բաժանման վախ). տունը լքելու վախ: Երեխան հրաժարվում է դպրոց գնալուց կամ կրկնողաբար սրտախառնոց է զգում գնալու կապակցությամբ:
5. Դեպրեսիա. տխրության, անօգնականության, հուսահատության, անպիտանիության եւ մեղքի տեւական զգացումներ, հաճույք ստանալու անընդունակություն, դպրոցի հաջողությունների նվազում եւ ուտելու եւ քնելու սովորությունների խախտում:
6. Ուտելու խանգարումներ. կամ ինքնահյուծում եւ սով (անորեքսիա նեվրոզա), կամ շատակերություն եւ փսխում (բուլիմիա), կամ երկուսը միասին:
7. Մանյակալ-դեպրեսիվ վիճակ. դեպրեսիվ շրջանները փոխարինվում են մանյակալ շրջաններով, որոնք արտահայտվում են դյուրագրգռությամբ, բարձր կամ երջանիկ տրամադրությամբ, գերէներգիայով, վարքային խանգարումներով, գիշերները ուշ քնելով եւ մեծ ապագա պլաներով:
8. Պսիխոզ. ախտանիշներից են՝ անտրամաբանական համոզմունքներ, պարանոյա, հալյուցինացիաներ (տեսնում են իրեր կամ լսում են ձայներ, որոնք իրականում գոյություն չունեն), հասարակությունից քաշվածություն, կպչություն, տարօրինակ վարք, չափազանց կամակորություն, մշտապես կրկնվող գործողություններ, սեփական սովորությունների վատթարացում:
Գոյություն ունեն հոգեբուժական դեղորայքների հետեւյալ հիմնական խնբերը.
1. Խթանիչ դեղորայքներ. օրինակ՝ դեքսեդրին կամ մեթիլֆենիդատ (Ռիտալին). հարմար են օգտագործել որպես ADHD-ի բուժման մի մաս:
2. Հակադեպրեսանտներ. օգտագործվում են լուրջ դեպրեսիայի, դպրոցական ֆոբիայի, այլ տիպի ուժեղ վախերի, գիշերամիզության, բուլիմիայի տիպի խանգարումների եւ ADHD-ի դեպքում:
3. Հակապսիխոտիկ դեղորայքներ (□հիմնական տրանկվիլիզատորներ□). օրինակ՝ Հալդոլ, Ստելազին, Տորազին. սովորաբար ուժեղացնում են պսիխոտիկ հիվանդների ներքին կառավարումը, անտրամաբանական համոզմունքների եւ հալյուցինացիաների դեպքում կանգնեցնում կամ նվազեցնում է պանիկան:
4. Լիտիում եւ կարբամազեպին (Տեգրետոլ). շատ օգտակար է մանյակալ-դեպրեսիվ շրջանների բուժման եւ կանխման համար:
5. Հակահուզմունքային դեղորայքներ. կարճաժամկետ օգտագորման համար՝ բարձր հուզմունքայնության որոշ դեպքերում: Սրանց արդյունավետությունը երեխաների շրջանում դեռ լավ ուսումնասիրված չեն եւ պետք է նշանակվեն միայն դրանց օգտագործման մեջ մեծ փորձ ունեցող բժշկի կողմից:
Մանկապատանեկան հոգեբույժները ընդգծում են, որ դրական ազդեցություն ունեցող դեղորայքները ունենում են նաեւ անցանկալի կոզմնակի ազդեցություններ, սկսած պարզապես սրտնեղումից մինչեւ շատ լուրջ հետեւանքները: Հոգեբուժական դեղորայքը պետք է օգտագործել միայն որպես բազմակողմանի բուժման պլանի մի մաս՝ ընթացիկ գնահատման եւ հիմնականում բժշկական հոգեթերապիայի հետ միասին: Երբ դեղորայքը նշանակվում է փորձառու բժշկի կողմից, այն կարող է օգնել հոգեկան խանգարումներով երեխաներին եւ դեռահասներին՝ վերադարձնելով նրանց կյանքի բնական հուն: