ԵՐԵԽԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ԳՆԱԼ ԴՊՐՈՑ
Փոքր երեխաները սովորաբար հաճույքով են գնում դպրոց: Սակայն որոշ դեպքերում դպրոց գնալը վախ եւ տագնապ է առաջացնում: Ծնողները անհանգստանալու պատճառ ունեն, երբ երեխան կանոնավոր կերպով լարվածությունից իրեն վատ է զգում, հիվանդ է ձեւանում կամ աննշան ֆիզիկական գանգատների պատճառով ցանկանում է տանը մնալ: Դպրոց չգնալու ցանկությունը առավել հաճախ է հանդիպում 5-7 եւ 11-14 տարեկան երեխաների մոտ, քանի որ հենց այս շրջանում երեխաները հանդիպում են տարրական եւ միջնակարգ դպրոցի նոր դժվարությունների: Այս երեխաները կարող են սարսափել իրենց ծնողներին եւ տան ապահովությունը լքելուց: Ծնողների համար դժվար է հաղթահարել երեխայի տագնապը եւ դպրոց գնալուց հրաժարվելը, սակայն այս վախերը կարող են բուժվել՝ համապատասխան մասնագիտական օգնության դեպքում:
Դպրոց գնալուց հրաժարվելը հաճախ սկսվում է տանն անցկացրած մի ժամանակահատվածից հետո, որի ընթացքում երեխան ավելի է մտերմանում ծնողներին, օրինակ՝ արձակուրդից կամ կարճատեւ հիվանդությունից հետո:
Այն կարող է նաեւ հաջորդել որեւէ սթրեսային իրադարձությանը, ինչպիսին են սիրված տնային կենդանու մահը, ազգականի կորուստը, դպրոցը փոխելը կամ նոր բնակավայր տեղափոխվելը:
Երեխան սկզբում գանգատվում է գլխացավից, անգինայից կամ փորացավից, հենց որ մոտենում է դպրոց գնալու ժամանակը: Հիվանդությունն անցնում է, երբ երեխային թույլ են տալիս մնալ տանը, եւ նորից ի հայտ է գալիս հաջորդ առավոտ: Որոշ դեպքերում երեխան պարզապես հրաժարվում է տնից դուրս գալուց:
Այսպիսի երեխաները կարող են.
• վախենալ տանը մենակ մնալուց
• կպչուն լինել
• չափից դուրս շատ անհանգստանալ ծնողների կամ իրենց համար
• շողքի պես ման գալ մոր կամ հոր հետեւից
• դժվարությամբ քնել
• գիշերային մղձավանջեր ունենալ
• չափազանց վախենալ կենդանիներից, գողերից
• վախենալ մենակ մթության մեջ մնալուց
• մեծ աղմուկ-աղաղակ բարձրացնել, եթե նրանց ստիպեն գնալ դպրոց
Այսպիսի վախերը շատ հաճախ են հանդիպում բաժանման տագնապով տառապող երեխաների մոտ: Հնարավոր երկարատեւ ազդեցությունը (տագնապ չափահաս տարիքում) կարող է լուրջ լինել, եթե երեխայի վախը շարունակվում է, եւ նա մասնագետի օգնություն չի ստանում: Երեխայի մոտ կարող են զարգանալ լուրջ սոցիալական եւ ուսումնական խնդիրներ, եթե նա երկար ժամանակ հեռու մնա դպրոցից եւ ընկերներից:
Երեխան եւ ծնողները կորող են շահել, եթե հանդիպեն մանկապատանեկան հոգեբույժին, որը կաշխատի հնարավորին չափ շուտ վերադարձնել երեխային դպրոց: Քանի որ տագնապը առաջանում է տունը լքելուց եւ ոչ թե դպրոցում լինելուց, երեխան հաճախ հանգստանում է դպրոց հասնելուն պես: Դեռահասի դպրոց գնալուց հրաժարվելը հաճախ ավելի լուրջ հիվանդության մասին է վկայում եւ ավելի ինտենսիվ բուժում է պահանջում:
Տունը եւ ծնողներին լքելու անպատճառաբանված վախերը կարող են հաջողությամբ բուժվել, եւ ծնողները չպետք է վախենան մասնագետին դիմելուց: Երեխայի բուժող բժիշկը կարող է նրան ուղարկել մանկապատանեկան հոգեբույժի մոտ: