ԵՐԵԽԱՆԵՐԸ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ
Համակրգիչները ծնողների եւ երեխաների կողմից միշտ համարվել են ինֆորմացիայի վստահելի եւ ստույգ աղբյուր: Ինտերնետային ծառայությունների արագ աճը համակարգչային հնարավորությունների նոր ասպարեզ է: Համակարգչային մոդեմի եւ հեռախոսագծի օգնությամբ երեխաներն այժմ ինֆորմացիայի անսպառ աղբյուր եւ շփվելու հնարավորություն ունեն: Այնուամենայնիվ, համակարգչի առջեւ երեխային առանց հետեւելու թողնելը հղի է իրական վտանգներով:
Երեխաների համար ինֆորմացիայի աղբյուր է ինտերնետային ծառայությունների մեծ մասը՝ հանրագիտարաններ, ընթացիկ իրադարձությունների լուսաբանում, ելք դեպի զանազան գրադարաններ եւ այլ կարեւոր տեղեկություններ: Երեխաները կարող են նաեւ խաղեր խաղալ եւ շփվել ընկերների հետ: Ինտերնետում մատչելի սայթերի բազմության մեջ երեխան միայն մեկ □քլիքով□ բավարարում է սեփական հետաքրքրությունը եւ ստանում անհրաժեշտ ինֆորմացիան:
Շատ ծնողներ արգելում են իրենց երեխաներին խոսել անծանոթների հետ, բացել դուռը անծանոթ այցելուներին եւ հեռախոսով ոչ մի ինֆորմացիա չհայտնել զանգող անծանոթներին: Ծնողները նաեւ հետեւում են, թե ուր են գնում իրենց երեխաները, ում հետ են խաղում, ինչ են դիտում հեռուստատեսությամբ, ինչ գրքեր եւ թերթեր են կարդում: Բայց ոչ բոլոր ծնողներն են գիտակցում, որ նույն ձեւով պետք է հետեւել նաեւ երեխայի համակարգչի առջեւ անցկացրած ժամանակին:
Ծնողները չեն ենթադրում, որ կարող են իրենց երեխային պաշտպանել ինտերնետային ծառայությունների վտանգներից: Բազմաթիվ □չաթ սենյակներ□ կամ □նորությունների խմբակներ□ են գրվում երեխաները, եւ այնտեղ անցկացրած նրանց ժամանակը բոլորովին անղեկավարելի է: Բոլորի կողմից ընտրված պայմանական ծածկանունները թույլ չեն տալիս պարզել, թե անձը, որի հետ երեխան խոսում է, նո՞ւյնպես երեխա է, թե՞ երեխա ձեւացող առեւանգիչ: Ի տարբերություն սովորական նամակագրական կապի մեջ գտնվող ընկերների եւ նրանց, ովքեր այցելում են երեխային տանը, ծնողները չեն տեսնում, թե ում հետ է շփվում իրենց երեխան էլեկտրոնային նամակագրությամբ կամ □չաթ սենյակներում□: Ցավոք, լուրջ կարող են լինել այդ շփումների հետեւանքները, երբ երեխաները անծանոթներին տալիս են անձնական տեղեկություններ (անուն, գաղտնաբառ, հեռախոսահամար, հասցե) կամ համաձայնվում են հանդիպել իրենց զրուցակցի հետ:
Ինտերնետում երեխային սպառնող վտանգներից են.
• սայթեր, որոնք չեն համապատասխանում երեխայի մակարդակին
• ատելություն, բռնություն եւ պորնոգրաֆիա քարոզող ինֆորմացիա
• գովազդային չափազանց մեծ ինֆորմացիա
• սայթեր, ուր պետք է գրանցվել շահումներ ստանալու կամ որեւէ խմբակում անդամագրվելու համար՝ անձնական տվյալներ մտցնելով
• համակարգչի առջեւ անցկացրած ժամերը զրկում են երեխային առողջ զարգանալու եւ իսկական հասարակական հմտություններ ձեռք բերելու հնարավորությունից
Ինտերնետում անցկացրած ժամանակը երեխայի համար ավելի անվտանգ եւ անհրաժեշտ դարձնելու համար ծնողները պետք է.
• սահմանափակեն համակարգչի առջեւ անցկացրած երեխայի ժամանակը:
• բացատրեն երեխային, որ անծանոթ ծածկանուններով անձանց հետ զրուցելը նույնքան վտանգավոր է, որքան անծանոթ մարդկանց հետ իրականում զրուցելը:
• բացատրեն երեխային, որ երբեք չի կարելի անձնական տեղեկություն տալ ինտերնետով:
• բացատրեն երեխային, որ նա երբեք չպետք է անձնական հանդիպում ունենա իր զրուցակիցների հետ:
• երբեք չտան երեխային կրեդիտ քարտերի համարներ կամ գաղտնաբառեր, որոնք երեխային հնարավորություն կտան ինչ-որ բան գնել ինտերնետով կամ մտնել անթույլատրելի սայթեր:
• բացատրեն երեխային, որ այն ամենը, ինչ նրանք տեսնում կամ կարդոմ են ինտերնետում, ոչ միշտ է ճիշտ:
• օգտվեն այն բազմաթիվ սայթերից (□չաթեր□, □նորությունների խմբակներ□, այլ անթույլատրելի սայթեր), որտեղ պահանջվում է ծնողի հավանությունը՝ երեխային այդ սայթից օգտվելու թույլատրություն տալու համար:
• երեխային տեղեկացնեն էլեկտրոնային հասցեի մասին, միայն եթե նա բավականաչափ հասուն է դրանից օգտվելու համար, եւ ժամանակ առ ժամանակ վերահսկել երեխայի էլեկտրոնային փոստարկղը եւ առհասարակ ինտերնետում նրա գործունեությունը:
• սովորեցնեն երեխային ինտերնետում իր զրուցակիցների հետ խոսել նույն պատշաճությամբ, որով նրանք կխոսեին իրական շփումների ժամանակ, այսինքն՝ ոչ մի գռեհիկ բառեր, արտահայտություններ, փողոցային լեզու եւ այլն:
• պահանջեն երեխայից նույն կերպ վարվել իր համար մատչելի այլ համակարգերի օգտագործման ժամանակ, օրինակ՝ դպրոցում, գրադարանում կամ ընկերոջ տանը:
Ծնողները պետք է հիշեն, որ շփվելով ինտերնետում, երեխան չի սովորում շփվել եւ հարաբերություններ հաստատել իրական կյանքում: Ինտերնետ նոր մուտք գործած երեխայի հետ ժամանակ անցկացնելով եւ հաճախակի նրա գործությունեությունը ինտերնետում վերահսկելով, ծնողները հնարավորություն են ստանում պաշտպանել նրան ինտերնետում առկա վտանգներից: Այդպիսով ծնողները նաեւ կարող են սովորել երեխայի հետ միասին: