Արտաքինը խաբուսիկ է:

Հոգեբանական նյութեր

Բիհեյվորիզմ

ԹՈԼՄԵՆ, ՍԿԻՆԵՐ,ԲԱՆԴՈՒՐԱ ,ՌՈՏԵՐ
Նեոբիհեւիորիզմի ներկայացուցիչ էր Թոլմենը: Վերոհիշյալ բանաձեւի մեջ նա մտցրեց միջանկյալ փոփոխական: Սեւ արկղը փոխարինվեց հոգեկանի, օրանիզմի մի վիճակով, որը անպայման ստանում է S եւ դրանցից է կախված, թե ինչ R կլինի: Փոփոխական ասելով Տոլմենը հասկանում է մարդու նախկին փորձը, հմտությունների նախկին ձեռքբերումը: Այստեղ միջին գործոնը դիտվում է որպես ժամանակին ձեռքբերված որոշակի պատճառահետեւանքային կապերի հանրագումար:

ՈՒՈԹՍՈՆ, ԹՈՐՆԴԱՅՔ,
Բիհեւիորիզմը զարգացել է 20-րդ դարի սկզբին: Հիմնադիրն է Ուոթսոնը: Բիհեւիորիզմի գաղափարը կայանում է նրանում, որ անձը դրսեւորում է իրեն իր վարքով, եւ որպեսզի ճանաչենք անձին, անպայման պետք է վերլուծենք եւ հասկանանք նրա վարքը: Այն, ինչ-որ կատարվում է գիտակցականում եւ անգիտակցականում, անհասկանալի է եւ բիհեւիորիստներին չի հետաքրքրում: Այն, ինչ-որ կատարվում է մարդու ներսում, պետք է անպայման դրսեւորվի նրա վարքում, այդ պատճառով պետք է վերլուծել նրա վարքը: Մարդը իր հոգեկանով նման է սեւ արկղի, որի վրա ազդում են ինչ-որ ազդակներ, որոնք պայմանավորում են մարդու վարքը եւ բերում են որոշակի ռեակցիաների: