Ձեռնոց դնող կատուն մուկ չի բռնի:

Ամեն ինչ քո ձեռքերում է

Marina Tozalakyan

Շատ-շատ վաղուց հինավուրց քաղաքում ապրում էր վարպետը` շրջապատված իր աշակերտներով: Նրանցից ամենաընդունակը մի անգամ խորհեց.

«Իսկ տեսնես կա մի հարց, որի պատասխանը չի կարող տալ մեր Վարպետը...»

Նա գնաց ծաղկած մարգագետին, բռնեց ամենագեղեցիկ թիթեռին և թաքցրեց իր ափերի մեջ: Թիթեռը խուտուտ էր տալիս նրան: ժպտալով նա մոտեցավ իր Վարպետին և հարցրեց.

- Ասացեք, ինչպիսի թիթեռ է իմ ձեռքերում` սատկած, թե կենդանի:

Նա ամուր պահել էր թիթեռին իր կլորացած ափերի մեջ և պատրաստ էր ցանկացած ակնթարթ սեղմել ափերը` հանուն ճշմարտության: Չնայելով անգամ իր աշակերտի ձեռքերին` Վարպետն ասաց.

- Ամեն ինչ քո ձեռքերում է:

Տղամարդիկ մերկացնում են իրենց հոգին, ինչպես կանայք իրենց մարմինը. աստիճանաբար և համառ պայքարից հետո:
Անդրե Մորուա

Կանայք ուզում են շատ բան մեկից, իսկ տղամարդիկ` մի բան շատերից:
Անհայտ

Ազատությունը հնարավորությունն է ասել, որ երկու անգամ երկու հավասար է չորս:
Ջորջ Օրուել