Ավելի լավ է նախանձեն, քան խղճան:

ԿԱՄԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ

Յուրաքանչյուր կամային ակտ բաղկացած է երկու փուլից`առաջին փուլը դրդապատճառների պայքարն է, որն ավարտվում է որոշման ընդունմամբ և երկրորդ փուլը նպատակասլաց գործողությունն է: Կամքը հոգեկան գործընթաց է, որի ժամանակ իրականացվում է նպատակաուղված, մոտիվացված և գիտակցված գործունեություն: Կամային ոլորտը ըստ իրեն բովանդակության և ուղվածության լինում է ստորակարգ և բարձրակարգ կամային ոլորտ, որտեղ ստորակարգը ինֆանտիլ գեդոնիստական` մանկական-հաժույքային, ոլորտն է ֆիզիոլոգիական մակարդակի վրա և բարձրակարգ ոլորտն է, որը անվանում են էգոիստական պրագմատիկ` эгоисто-утилитарный, երբ հակումը դեպի գործունեություն մոտիվացվում է անձնական հետաքրքրություններով, և հաճախ ի վնաս շրջապատողներին:

Կամային ոլորտի խանգարումները կարող են լինել քանակական և որակական: Քանակական խանգարումները կամային գործընթացի ուժեղացումն է կամ թուլացումը: Կամային ուժեղացումը անվանում են հիպերբուլիա` հակումների ուժեղացում, դրդապատճառային գործունեության աշխուժացում: Հիպերբուլիան կարող է ունենալ հետևյալ տարբերակները.

• Էյֆորիկ հիպերբուլիա, երբ հակումը չի իրականացվում, որովհետև էյֆորիկ վիճակում հնարավոր չէ կատարել նպատակաուղված ակտ: Հանդիպում է մանյակալ ախտանիշների ժամանակ:

• Պսիխոպաթիկ հիպերբուլիա, որը կապված է անհատական տիպոլոգիական յուրահատկությունների հետ: Այսպիսի անձիք հաճախ զբաղվում են այնպիսի գործունեությամբ, որը թելադրում է ընթացող պահը: Ըստ ընթացողէմոցիոնալ դրդումով չմտածված, պոլիմոտիվ գործունեություն (բազմադրդապատճառային): Հանդիպում է պսիխոպաթիաների, հիպերթիմիայի, հիսթերիայի ժամանակ:

• Դեմենտոէգոցենտրիկ հիպերբուլիա: Հանդիպում է անձի ռեգրեսիվ վիճակների ժամանակ և արտահայտվում է գեդոնիկ ուտիլիտար էգոիստական հակումներ: Դիտվում է դեմենցիաների ժամանակ, որոնց հիմքում ընկած է էպիլեպսիաների և հոգեօրգանական խանգարումների ժամանակ

Կամային ոլորտի բացակայություն կամ հիպոբուլիա

Հիպոբուլիան բնորոշվում է կամային դրդապատճառային գործունեության իտենսիվության նվազումով, որպես ծայրահեղ դրսևորում աբուլիան է, երբ կամային պրոցեսը բացակայում է, մարդը ոչինչ չի ուզում անել: Այս վիճակը բնորոշ է անորեքսիայի, լիբիդոյի նվազման ժամանակ: Անորեքսիա ախորժակի բացակայություն, ուտելիքի չընդունում, որոնք զուգորդվում են հալյուցիանացիաներով զառանցանքի ֆոնի վրա` ուտելիքը վտանգավոր է, թունավոր է և այլն: Նյարդային անորեքսիա, որը դիտվում է ուտելիքից կամային մերժման ժամանակ: Հիմնականում հանդիպում են պատանի աղջիկների մոտ, որոնք ուզում են նիհարել: Նյարդային անորեքսիայի ժամանակ հիվանդը հետ չի վերադառնում նոռմալ վիճակի: Օրգանիզմը կարող է ավարտվել կախեկսիայով` Ֆիզ. Հյուծվածության սահմանային վիճակ: Սա ավարտվում է մահով: Լոմկայի ժամանակ է դիտվում:

Լիբիդոյի նվազումը, որը դիտվում է նևրոզների ժամանակ , ալկոհոլիզմի, նարկոմանիայի, հոգեօրգանական խանգարումների ժամանակ: Հիպոբուլիայի ժամանակ դիտվում է նաև շարժողական արգելակում: Դիտվում է դեպրեսիաների և կատատոնիայի` մկանային լարվածություն կամ թուլցում ժամանակ:

Կամքի աղավաղումները.

Պաթոլոգիկ հակումներ

• Դրոմոմանիա` հակում դեպի թափառակաշրջիկություն

• Պերոմանիա` հակում հրդեհ կազմակերպելու հանդեպ

• Կլեպտոմանիա` գողության հակում

• Գոմիցիդոմանիա` սպանություն կատարելու հակում

• Սուիցիդոմանիա` հակում ինքնասպանության

• Օնիոմանիա` չպետկական իրերի գնում

• Կապրոֆագիա` ուտելու համար չնախատեսված իրերի ուտելու հակում

Պերվեռզիաներ` սեքսուալ խանգարումներ, երբ մարդը ստանում է սեռական հաճույք ոչ նորմալ ճանապարհով.

• Աուտոէրոտիզմ, որի մեջ մտնում են նարգիցիզմ և օնանիզմ:

• Ալպոլանիա, երբ ստանում սեռ. Հաճույք ցավ պատճառելով իրեն կամ զուգընկերոջը` սադիզմ և մազոխիզմ:

• Ֆետիշիզմ, սեռ հաճույքի առաջացում հպվելով այն մարդու իրերին, որը դուր է գալիս տվյալ մարդուն:

• Էկսգիբիցիոնիզմ, երբ սեռ. Հաճույք է ստանում նայելով հակառակ սեռի դեմքին, երբ ցուըյց է տալիս սեփական սեռական օրգանները:

• Տրանսֆիստիզմ`հաճույք են ստանում հագնելով հակառակ սեռի հագուստները:

• Վիզուալիզմ ` նայում են մերկ մարմիններ, կամ ուրիշի սեռ. Ակտը:

• Հոմոսեքսուալիզմ` սեռ. Հաճույք են ստանում կրկնօրինակելով սեռական ակտը նույն սեռի հետ: պեդերոստիա` երկու տղամարդ, տրիպադիա` լեսբիական կապեր:

Ըստ սեռական օբյեկտի տարբերում են.

• Պեդոֆիլիա` սեռ. ակտ երեխաների հետ

• Զոոֆիլիա` կենդանիների հետ

• Նեկրոֆիլիա` դիակների հետ

• Պիգմանիոլիզմ` արձանների, նկարների հետ

Կպչուն հակումները դրանք ոչ կամային հակումներ են, որոնք կարող են և չիարականացվել, որովհետև այս պարագայում ինքնաքննադատությունը ներկա է: Կոմպուլսիվ հակումները նման են այն հակումների, ինչպիսին են սովը, ծարավը, սեռ. հակումները: Այսպիսի հակումները արագ ընդունում են գերակշռող բնույթ և իրականացվում են այն պատճառով, որ անձը չի կարող պայքարել դրանց հետ: Այս հակումները ծագում են հանկարծակի և ռեալիզացվում են գիտակցության նվազման կամ կորստի պարագայում: Գեդոֆրենիա` շիզոֆրենիայի ձև է:

• Ֆրոտեիզմ` անմիջական սեռական հակում կնոջ կամ տղամարդու հետ շփվելիս: Այն իրականացվում է մարդաշատ վայրերում:

• Հիպերսեքսուալություն` տղամարդկանց մոտ կոչվում է աստերիալիս, կանանց մոտ, նինֆետ` հակում ունենալ անվերջ սեռական կապեր:

• Թաքնված հոմոսեքսուալիզմ, այն մարդիկ, որոնք մանկության տարիքում չեն ունեցել հայր, նրոնք փոխում են կանանց և անընդհատ փնտրում են մի տղամարդ: Այդ մարդիկ ցանկանում են տղամարդուն փաղաքշել: Նրանք լինում են պասիվ հոմոսեքսուալիստներ: Այս մարդիկ ունենում են նվիրված ընկերներ և կարող են ամեն ինչ անել հանուն այդ ընկերոջը: Նույն էլ դիտվում է կանանց մոտ, երբ կորցնում են իրենց մորը:

• Գենդերային նույնականացում` որոշակի սեռին պատկանող անձը իրեն զգում է հակառակ սեռի ներկայացուցիչ: Հաճախ դրա զգացումը սկսում է հենց մանկական շրջանից: Հաճախ դա բուժում են հորմոնալ պրեպարատով: Եթե մարդը ցանկանում է վիրահատությամբ փոխել իր սեռը պետք է մանրակրկիտ հարցաքննել, քանի որ վիրահատությանը հաջորդող հորմոնալ բուժումը կարող է հիասթափություն առաջացնել մարդու մոտ: