Բաց դուռը սրբին էլ կարող է գայթակղել:

ՀՈԳԵԿԱՆ ԱՋՈՂՋՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԸՍՏ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱ

Հոգեբանական խանգարումների ժամանակ նորմայի և պաթոլոգիայի սահմանների որոշումը բարդ է: Դժվար է որոշել, թե անձի շեշտվածությունը, փսիխոպատիաները, այլ սահմանային վիճակները կարելի է համարել նորմա, թե պաթոլոգիա: Հոգեկան առողջության բնութագիրը կախված է մի շարք գործոններից, որոնցից ամենակարևորը մշակույթն է: Այն ինչ մի մշակույթում համարվում է նորմա, այլ մշակույթում դիտվում է որպես պաթոլոգիա: Նորման և պաթոլոգիան որոշում են հետևյալ չափանիշներով.

Ըստ ՀԱԿ-ի հոգեկան առողջությունը բնորոշվում է հետևյալ չափանիշներով.

• Հարմարված վարք ըստ այն պայմանների, որտեղ գտնվում է անձը

• Ապրումների կայութնությունը միատիպ իրավիճակներում

• Ինքնաքննադատության և ինքնադատողության հնարավորության պահպանում

• Վարքի ինքնակառավարում

• Ես-ի զգայությունը և պահպանումը

• Հոգեկան ռեակցիաների համապատասխանությունը ազդակների ուժի, ինտենսիվության նկատմամբ.

• Կյանքի պլանավորում և պլանների իրականացում

• Ծարքի փոփոխման ընդունակությունը ըստ կյանքի պարագաների փոփոխմանը