ԱՆԱՆև
Անձի ուսումնասիրման ստրատեգիաներից մեկը՝ ոսՏփվՈÿ / բլոկային ստրատեգիան, մարդուն դիտում է որպես կառուցվածք եւ առանձնացնում է նրա բաղադրիչ մասերը:
Սովետական Միությունում հոգեբանության հետեւորդ՝ Անանեւը, իր տեսությունը անվանել է անհատականության տեսություն: Սովետական հոգեբանության մեջ երկու մոտեցում կար՝ գործունեության մոտեցում եւ անհատականության մոտեցում: Անանեւը երկրորդ մոտեցման կողմնակիցն էր:
Անանեւը գտնում էր, որ մարդը ընդհանուր առմամբ զարգանում է իր օնթոգենեզում, եւ անձի կառուցվածքը դա այդ զարգացման արդյունքն է, այսինքն՝ հոգեկան էլեմենտար երեւույթների զարգացումը, որոնք դիտվում են նախադրյալներ ավելի բարդ հոգեկան երեւույթների զարգացման համար, եւ անձի կառուցվածքը պայմանավորված է այս բոլոր հոգեկան երեւույթների ինտեգրացումով: Իսկ եթե ասում ենք կառուցվածք եւ ինտեգրացիա, ուրեմն գործում է համակարգային մոտեցումը:
Անձի կառուցվածքի կենտրոնը կազմում է մարդու անհատականությունը:
Անանեւը առանձնացնում էր այս բլոկային համակարգի երեք ենթակառուցվածք՝
1. Մարդու բնութագիրը որպես անհատ: Ի՞նչ հատկություններ են մտնում այդ անհատի մեջ:
Սեռա-տարիքային հատկությունների մեջ մտնում են տարբեր տարիքային փուլերի եւ սեռի հատկությունները: Անհատա-տիպոլոգիական հատկությունների մեջ են մտնում 1. նեյրոդինամիկական հատկությունները՝ նյարդային համակարգի հատկությունները, 2. կոնստիտուցիոնալ առանձնահատկությունները՝ մարմնի կառուցվածքը եւ բիոքիմիական բաղադրությունը (գեղձերը), 3. մեծ կիսագնդերի ասիմետրիան:
Անհատի այս բոլոր հատկությունների ինտեգրացիայի արդյունքում ձեւավորվում է մարդու խառնվածքը եւ նախադրյալները:
Սա մարդու դեռ մի ենթակառուցվածքն է, մի բլոկը:
2. Մարդու բնութագիրը որպես անձ:
Որպես անձ, մենք մտնում ենք հասարակության մեջ, որտեղ ինչ-որ արժեքային կողմնորոշումներ կան, որոնք մենք յուրացնում ենք:
Այս բոլոր հատկությունների ինտեգրացիայի արդյունքում ձեւավորվում է մեր բնավորությունը եւ հակումները լայն առումով:
3. Մարդու բնութագիրը որպես գործունեության սուբյեկտ
Գործունեության սուբյեկտ ասելով ի նկատի ունենք աշխատանքի, իմացության եւ շփման սուբյեկտ:
Գիտակցությունը մեզ տրված է որպես գործունեության սուբյեկտի: Գիտակցություն ասելով ի նկատի ունենք ամբողջ հոգեկանը, արտացոլման մեխանիզմը:
Այս երեք ենթակառուցվածքների արդյունքում ձեւավորվում է մեր անհատակութունը:
Անանեւը նաեւ նշել է, որ այդ ինտեգրացված վերջնական արդյունքը ձեւավորվում է մեր վերաբերմունքի միջոցով: մարդը, որպես անհատականություն, չի զարգանում, եթե չկան կապեր, որոնք մենք վերաիմաստավորում ենք եւ դարձնում ենք մերը: Որպես գործունեության սուբյեկտ, մենք բաց համակարգ ենք, բայց որպես անհատակություն, մենք փակ համակարգ ենք, որը գտնվում է բաց համակարգի մեջ:
Անանեւի շնորհիվ հոգեբանության մեջ մտվեց միջդիսցիպլինար մոտեցում՝, երբ բոլոր գիտությունները բերվեցին մի ընդհանուր համակարգի, տալով նրանց ներդրումը հոգեբանության զարգացման մեջ, եւ թույլ տալով հասկանալ հոգեբանության դերն ու տեղը այլ գիտությունների շարքում: