ԱԲՐԱԱՄ ՄԱՍԼՈՈՒ
Հումանիստական տեսության հետեւորդ էր նաեւ Մասլոուն: Նա, դարձյալ կարեւորելով մարդու ինքնաիրականացման պահանջմունքը, տալիս է պահանջմունքների դասակարգում հիերարխիկ համակարգով:
1. Առաջին, բազային պահանջմունքները Մասլոուն անվանում է կենսաբանական պահանջմունքներ, որոնք ապահովում են մեզ որպես օրգանիզմ, ապահովում են մարդու կենսաբանական գոյատեւումը:
Երկրորդ պահանջմունքների մակարդակից սկսած գալիս են մեր հոգեբանական պահանջմունքները, որոնք ապահովում են մեր հոգեկանը:
2. Անվտանգության պահանջմունք, որը պայմանավորված է կենսաբանական պահանջմունքների բավարարմամբ: Սրա մեջ են մտնում ստաբիլությունը, կարգ ու կանոնը եւ այլն:
3. Սիրո եւ կապվածության պահանջմունք՝ ընկերություն, ընտանիքի կազմում:
4. Հարգանքի պահանջմունք՝ հասարակությունում ունենալ որոշակի դիրք, կարգավիճակ:
5. Ինքնաիրականացման պահանջմունք: Մարդը նախորդ մակարդակների բավարարումով աստիճանաբար բացում է իր շրջանակները, իսկ այս փուլում նա վերանում է իր “ես”-ից եւ ուղղվում է դեպի համամարդկային արժեքներ, գործելով պարզապես գործելու համար: Սակայն պետք է նշել, որ մարդը, մինչեւ չբավարարի իր “ես”-ը, չի կարող անցնել համամարդկային արժեքների բավարարմանը:
Կա ֆիքսացիայի վտանգը, երբ մարդը ֆիքսվում է որեւէ մեկ մակարդակի բավարարման վրա, որի հետեւանքով մյուս մակարդակները լիարժեք չեն բավարարվում, եւ հաջորդ փուլում մարդն ավելի շատ բավարարում է նախորդ մակարդակի պահանջմունքը:
Մասլոուն ավելի լավ է ուսումնասիրել առողջ մարդկանց հատվածը, որպեսզի ավելի լիրաժեք պարզի մարդու իրական պոտենցիալները:
Մարդու ինքնաիրականացումը դինամիկ պրոցես է, եւ այստեղ Մասլոուն էական չի համարում մարդու նյարդային համակարգի առանձնահատկությունները. մարդը միեւնույն գործունեությունը դանդաղ կանի, թե արագ, դա չի կարեւորը:
Մասլոուն տվել է գագաթնակետային ապրումներ և պլատո ապրումներ հասկացությունները: Մենք բոլորս կարող ենք ունենալ գագաթնակետային ապրումներ , երբ որեւէ պահին մարդը կլանվում է իր ապրումներով եւ ձուլվում է համամարդկային արժեքներին (օր.՝ բնության մեջ կարող ենք այնպես տարվել նրա գեղեցկությամբ, որ վերանանք մեր “ես”-ից եւ ձուլվենք բնության հետ): Պլատո ապրումներ -ի դեպքում մարդը կարող է երկարատեւ գտնվել ապրումների մեջ, երկարաձգել իր ապրումները: Սա գիտակցված մոտեցում է: (Օր.՝ ընտանիքում կարող է տեղի ունենալ ճգնաժամ, եւ նրա անդամները կարող են համախմբվել՝ անդամների հակասությունները, կոնֆլիկտները կարող են անտեսվել: Անդամները կվերլուծեն, կվերագնահատեն միմյանց հատկությունները:)
Մասլոուն նշում է, որ շատ դժվար է լինել առողջ եւ ինքնաիրականացված ոչ առողջ եւ ոչ ինքնաիրականացված հասարակության մեջ: Սակայն այդ հակասությունը օգնում է մարդուն զարգանալ, փոխել իրականությունը:
Մասլոուն ասում է, որ կան վարքի ձեւեր, որոնք բերում են ինքնաիրականացման, երբ մարդն ընտրում է ապահովության եւ զարգացման միջեւ: Օր.՝ մարդը կանգնած է ընտրության առջեւ, եւ նա ընտրում է ոչ թե արդեն ծանոթ, ապահով լուծումը, այլ նորը, թեկուզ անհայտը, ինչը հնարավորություն է տալիս զարգանալու: Կամ, մարդը կարող է նաեւ միեւնույն իրավիճակը ընդունել ամեն անգամ նորովի, նոր երանգների ներքո, թարմացնելով իր համար այդ իրավիճակը:
Սակայն Մասլոուն առանձնացնում է նաեւ երկու պաշտպանական մեխանիզմներ, որոնք խոչընդոտում են ինքնաիրականացմանը:
1. Դեսակրալիզացիա (վերաբերում է մեր ապրումներին). մարդը չի կարողանում հասկանալ իր ապրումների խորությունը: Մարդը կարող է ունենալ գագաթնակետային ապրումներ և պլատո ապրումներ , եթե նա խորությամբ գիտակցում է, հասկանում է իր ապրումները:
Եթե հոգեվերլուծության մեջ մարդը ամեն ինչ անում է տագնապից խուսափելու կամ այն թուլացնելու համար, հումանիստական տեսության մեջ մարդը անընդհատ պետք է ունենա լարվածություն, փորձություն, որպեսզի բարձրացնի իր պոտենցյալները, հնարավորությունները, զարգանա:
2. Իոնայի բարդույթ – մարդը միշտ ընտրում է վերոհիշյալ ապահովությունը, եւ ոչ թե նորը՝ զարգանալու համար: