Լիքը քսակը թեթևացնում է մարդու հոգին:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հումանիստական տեսությունները զարգացել են համեմատաբար ավելի ուշ, 1960-ական թվականներից սկսած: Հումանիստական տեսությունը, հոգեվերլուծությունից եւ բիհեւիորիզմից հետո, անվանվել է երրորդ ուժի տեսություն:

Կան մի քանի հասկացություններ, որոնք հատուկ են հումանիստական բոլոր տեսություններին:



1. Մարդը դիտվում է որպես բաց համակարգ: Մարդը իր վրա կրում է միջավայրի շատ ներգործություններ էր զարգանում է այդ ներգործությունների ազդեցության տակ, եւ ինքն էլ է վերափոխում միջավայրը, տալիս է ներգործություններ: Այսինքն՝ մարդը մի ինչ-որ փակ բան չէ, այլ կարող է զարգանալ:

2. Մարդը դիտվում է իր ամբողջականության մեջ, ամբողջականություն և' իր կենսաբանական, և' իր հոգեկան, և' հոգեւոր առումներով:

3. Մարդու հիմնական պահանջմունքը ինքնաիրականացումն է, եւ հենց այս ինքնաիրականացման շնորհիվ է ապահովվում մարդու զարգացումը:

4. Մարդը դիտվում է որպես ստեղծագործ էակ, շնորհիվ իր ինքնաիրականացման պահանջմունքի:

5. Մեծապես կարեւորվում են մարդու ապրումները, որոնք կազմում են մարդու սուբյեկտիվ իրականությունը: Ինչքան էլ կան ընդհանուր օրինաչափություններ, մարդը ունենում է իրականության վերաբերյալ որոշակի ապրումներ, եւ մարդու անհատականությունը որոշվում է տվյալ մարդու ապրումներով: Սուբյեկտիվ ապրումների միջոցով մենք որոշակի իմաստ ենք տալիս տվյալ իրադրությանը: