ՀԱՐՑԵՐ ԲԺՇԿԻՆ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂՈՐԱՅՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Երեխաների եւ դեռահասների մոտ հոգեկան խանգարումների որոշ դեպքերում բուժման կարեւոր մաս կարող են կազմել դեղորայքները: Հոգեբուժական դեղորայքը կարող է օգտագործվել միայն որպես բազմակողմանի բուժման պլանի մի մաս: Շատ կարեւոր է, որ բժիշկը հետեւի դեղերի ընդունմանը երեխայի կողմից: Երբ երեխային նշանակվում են դեղորայք՝ որպես բուժման պլանի մի մաս, ծնողները պետք է ստանան նշանակված դեղորայքի մասին ամեն անհրաժեշտ տեղեկություն: Դեղորայքի քննարկման ժամանակ պետք է ներկա լինեն եւ երեխան, եւ ծնողները, ըստ որում, քննարկումը պետք է ընթանա պարզ ու հասկանալի բառերով: Հետեւյալ հարցերը տալով, երեխան, դեռահասը եւ ծնողները կարող են ավելի մեծ տեղեկություն ստանալ նշանակված հոգեբուժական դեղորայքի մասին.
1. Ի՞նչ է դեղորայքի անունը: Այն հայտնի՞ է այլ անուններով:
2. Որքանո՞վ է այն օգտակար եղել իմ երեխայի դրության մեջ այլ երեխաների համար:
3. Ինչպե՞ս այս դեղորայքը կօգնի իմ երեխային: Ե՞րբ այն կսկսի ազդել եւ ե՞րբ կերեւա առաջին բարելավումը:
4. Որո՞նք են այս դեղորայքի հիմնական կողմնակի ազդեցությունները:
5. Որո՞նք են այս դեղորայքի հազվադեպ եւ ծանր կողմնակի ազդեցությունները, եթե այդպիսիք կան:
6. Այս դեղորայքը կարո՞ղ է երեխային գցել կախվածության մեջ:
7. Ո՞րն է դեղորայքի դոզան: Ի՞նչ հաճախականությամբ պետք է այն ընդունվի:
8. Նախքան երեխան կսկսի ընդունել դեղորայքը, կա՞ն որեւէ հատուկ տեստեր (սրտի, արյան), որ պետք է անցկացնել: Կա՞ն, արդյոք, տեստեր, որոնք պետք է անցկացվեն դեղորայքի ընդունման ժամանակ:
9. Հետեւելո՞ւ է, արդյոք, իմ երեխային մանկապատանեկան հոգեբույժը դեղորայքի ընդունամն ողջ ընթացքում, կամ անհրաժեշտության դեպքում նա դոզայի փոփոխություն նշանակի՞: Ի՞նչ հաճախականությամբ է ստուգվելու դեղի գործած ազդեցությունը եւ ո՞ւմ կողմից:
10. Կա՞ն որեւէ այլ դեղեր կամ սննդի տեսակներ, որոնցից երեխան պետք է խուսափի այս դեղորայքն ընդունելու ընթացքում:
11. Կա՞ն որեւէ գործողություններ, որ երեխան չպետք է կատարի դեղի ընդունման ընթացքում:
12. Որքա՞ն ժամանակ իմ երեխան պետք է ընդունի այս դեղորայքը: Ինչպե՞ս է որոշում կայացվելու դադարեցնել դեղի ընդունումը:
13. Ինչպե՞ս է պետք վարվել, եթե երեխայի մոտ խնդիրներ առաջանան (օրինակ՝ եթե երեխան հիվանդանա, կամ դեղորայքը չբավարարի դոզայի համար, կամ եթե կողմնակի ազդեցությունը բարդանա):
14. Որքա՞ն արժե դեղորայքը:
15. Իմ երեխայի դպրոցի բուժքրոջը պե՞տք է տեղեկացնել այն մասին, որ երեխան այս դեղորայքն է ընդունում:
Հոգեբուժական դեղորայքի միջոցով բուժումը լուրջ հարց է ծնողի, երեխայի եւ դեռահասի համար: Ծնողները պետք է այս հարցերը տան համապատասխան բժշկին մինչեւ երեխայի կողմից դեղը ընդունելը: Ծնողները եւ երեխան/դեռահասը պետք է լիովին տեղեկացված լինեն նշանակված դեղորայքի մասին: Եթե այս հարցերը տալուց հետո էլ ծնողները լուրջ կասկածներ կամ մտահոգություն ունեն դեղորայքով բուժման վերաբերյալ, նրանք պետք է երրորդ կարծիք հարցնեն մանկապատանեկան այլ հոգեբույժից: Ծնողները, որոնք որեւէ պատճառով կարիք ունեն դիմելու տեղական մանկապատանեկան հոգեբույժին, կարող են դիմել AACAP, 3615 Wisconsin Avenue, NW, Washington, D.C. 20016, (202) 966-7300.