ՍՆՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԴԵՌԱՀԱՍՆԵՐ
Սնման հետ կապված հաճախակի հանդիպող խնդիրներից են նյարդային լարվածության հետ կապված շատակերությունը, վատ սնվելու սովորույթը եւ սննդային քմահաճույքները: Դրանից բացի, կան երկու՝ հոգեկանի հետ կապված սնման խանգարումներ – anorexia nervosa եւ bulimia, սրանք տարածված են դեռահաս աղջիկների եւ երիտասարդ կանանց մոտ եւ հաճախ ժառանգական բնույթ են կրում: Այս երկու խանգարումները հանդիպում են նաեւ տղաների մոտ, բայց շատ ավելի հազվադեպ: Մանկապատանեկան հոգեբույժը կարող է գնահատել, ախտորոշել եւ բուժել այս խանգարումները, որոնք բնութագրվում են սննդի հետ կապված մտահոգությամբ եւ իրենց մարմնի եւ արտաքինի աղավաղված ընկալմամբ:
Ծնողները հաճախ են հարցնում, թե ինչպես է կարելի ճանաչել bulimia-ի եւ anorexia nervosa-ի նշանները: Դժբախտաբար, դեռահասներից շատերին հաջողվում է ամիսներ եւ նույնիսկ տարիներ շարունակ ընտանիքից թաքցնել այս լուրջ, երբեմն մահացու խանգարումները:
Ծնողները պետք է աչալուրջ լինեն, որպեսզի նկատեն bulimia-ի եւ anorexia nervosa-ի նշանները:
Anorexia nervosa-ով տառապող դեռահասին բնորոշ է կատարելությանը ճգտելը, նա դպրոցում լավ արդյունքների է հասնում: Միեւնույն ժամանակ, նա ինքն իրեն ցածր է գնահատում եւ անտրամաբանական կերպով իրեն գեր է համարում, որքան էլ որ նիհարում է: Իր կյանքը տնօրինելու սաստիկ պահանջ զգալով, anorexia nervosa-ով տառապող դեռահասը զգում է, որ վերահսկում է իր կյանքը միայն այն ժամանակ, երբ ասում է □ոչ□ իր մարմնի նորմալ սննդային պահանջներին: Սա հաճախ լուրջ վնաս է հասցնում դեռահասի օրգանիզմին եւ կարող է երբեմն մահվան պատճառ դառնալ:
Bulimia-ի նշանները սովորաբար տարբերակվում են anorexia nervosa-ի նշաններից: Bulimia-ով տառապող հիվանդները ագահաբար ուտում են բարձր կալորիականությամբ սննդի ահռելի քանակություն եւ ապա ազատվում են այդ կալորիաներից՝ արհեստականորեն առաջացնելով փսխում եւ օգտագործելով լուծողականներ: Շատակերության շրջանին կարող է հաջորդել խիստ դիետան, ինչը բերում է քաշի վտանգավոր տատանումների: Դեռահասները կարող են փորձել թաքցնել հաճախակի փսխումները, բաց թողնելով ջրի ծորակը լոգարանում երկար ժամանակ անցկացնելիս: Փսխումներն ու լուծողականի օգտագործումը լուրջ վտանգ են ներկայացնում դեռահասի ֆիզիկական առողջությանը, քանի որ կարող են առաջացնել ջրազրկում, հորմոնների հավասարակշռության խախտում, կարեւոր հանքային աղերի պակաս եւ կենսական կարեւորություն ունեցող օրգանների վնասում:
Պատշաճ բուժման դեպքում հիվանդների մեծամասնությունը կարող է ազատվել հիվանդության նշաններից եւ ի վիճակի լինել վերահսկել սնման խանգարումները: Սնման խանգարումների բուժումը սովորաբար պահանջում է թիմային մոտեցում, ներառելով անհատական բուժումը, աշխատանք ընտանիքի, ընտանեկան բժշկի եւ դիաբետոլոգի հետ, ինչպես նաեւ դեղամիջոցների ընդունում: Շատ դեռահասներ ունեն նաեւ այլ խնդիրներ՝ դեպրեսիա, անհանգստություն եւ այս կամ այն նյութի չարաշահում: Կարեւոր է ժամանակին հայտնաբերել եւ բուժել նաեւ այդ վիճակները:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ վաղ ախտորոշումն ու բուժումը բերում են ավելի լավ արդյունքների: Այն ծնողները, որոնք նկատում են իրենց երեխաների մոտ bulimia-ի եւ anorexia nervosa-ի նշաններ, պետք է խնդրեն ընտանեկան բժշկին ուղարկել իրենց մանկապատանեկան հոգեբույժի մոտ, որը զբաղվում է սնման խանգարումների բուժմամբ եւ կարող է ղեկավարել բուժմանը մասնակցող մասնագետների խմբին: