Ամեն ճշմարտություն չէ, որ կարելի է ասել:

ԽՈՒՃԱՊԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՄՈՏ

Խուճապային խանգարումը հաճախակի պատահող եւ բուժելի խանգարում է: Խուճապային խանգարումով երեխաները եւ դեռահասները ունենում են անսպասելի եւ կրկնվող ուժեղ վախեր կամ անհանգստություն, ինչպես նաեւ այլ ախտանիշներ, օրինակ՝ սրտի արագ խփոց կամ շնչահեղձություն: Այս զգացումների բռնկումները կոչվում են □խուճապային նոպաներ□ եւ տեւում են րոպեներից մինչեւ ժամեր: Խուճապային նոպաները հաճախ սկսում են առանց նախանշանների: Խուճապային նոպայի ախտանիշներն են.

• Ուժեղ վախ (զգացում, որ շատ վատ բան է պատահում կամ պատահելու)

• Սրտի ուժեղ բաբախյուն

• Գլխապտույտ

• Շնչահեղձություն կամ խեղդվելու զգացում

• Դող կամ ցնցում

• Անիրականության զգացում

• Վախ մահվանից, ինքնակառավարությունը կորցնելուց կամ խելագարվելուց



Իրենց կյանքի ընթացքում ավելի քան 3 միլիոն ամերիկացիներ ունենում են խուճապային խանգարում: Խուճապային խանգարումը հաճախ սկսում է դեռահաս տարիքում, թեեւ կարող է սկսցվել նաեւ մանկության շրջանում: Երբեմն խուճապային խագնարումը անցնում է գեներով:



Եթե խանգարումը չբացահայտվի եւ չբուժվի, նրա հետեւանքները կարող են ավերիչ լինել: Խուճապային նոպաները կարող են խանգարել երեխայի կամ դեռահասի հարաբերություններին, դպրոցում եւ նորմալ զարգացմանը: Խուճապային խանգարումով երեխան կամ դեռահասը կարող է գրեթե ամբողջ ժամանակ անհանգիստ լինել, անգամ եթե խուճապային նոպայի մեջ չեն: Ոմանք խուսափում են լինել վայրերում, ուր վախենում են, թե նոպան կսկսվի եւ նրանց չեն կարող օգնել: Օրինակ՝ երեխան կարող է հրաժարվել դպրոց գնալուց կամ ծնողներից բաժանվելուց: Բարդացած դեպքերում երեխան կամ դեռահասը կարող է հրաժարվել տունը լքելուց: Կոնկրետ վայրերից կամ դրություններից խուսափելու այս միտումը կոչվում է □ագորաֆոբիա□: Խուճապային խանգարումով երեխաներից կամ դեռահասներից ոմանք կարող են խորը դեպրեսիա ապրել եւ անգամ ինքնասպանության եզրին լինել: Իրենց անհանգստությունն ու վախերը թուլացնելու ձգտումով երեխաները կամ դեռահասները կարող են սկսել ալկոհոլ կամ թմրադեղեր օգտագործել:



Երեխաների մոտ խուճապային խագնարումն ախտորոշելը կարող է դժվար լինել: Կարող են պահանջվել բժիշկների մոտ բազմակի այցելություններ եւ զանազան բժշկական ստուգումներ, որոնք թանկ են եւ ճնշող: Երբ խանգարումը հայտնաբերվում եւ ախտորոշվում է, այն սովորաբար հեշտությամբ է ենթարկվում բուժման: Խուճապային խանգարման ախտանիշով երեխան կամ դեռահասը սկզբում պետք է ստուգվի ընտանեկան բժշկի կամ մանկաբույժի մոտ, եւ եթե ոչ մի այլ ֆիզիկական հիվանդություն կամ վիճակ չի հայտնաբերվում՝ որպես խուճապային խանգարման պատճառ, ապա պետք է դիմել մանկապատանեկան հոգեբույժի կողմից գնահատման:



Բուժման մի քանի ձեւեր գոյություն ունեն: Որոշ հատուկ դեղորայքներ կարող են դադարեցնել խուճապային պանիկաները: Հոգեթերապիան կարող է օգնել երեխային եւ ընտանիքին կանխել սթրեսային կամ կոնֆլիկտային իրավիճակները, որոնք իրենց հերթին խուճապային նոպաներ են առաջացնում երեխայի մոտ: □Իմացական վարքային թերապիայի□ միջոցով սովորեցրած ճանապարհներով երեխան կկարողանա կառավարել անհանգստության կամ խուճապի նոպաները: Խուճապային խանգարումով շատ երեխաների եւ դեռահասների լավ է օգնում դեղորայքների եւ հոգեթերապիայի համակցությունը: Հաջող բուժման դեպքում խուճապային նոպաները սովորաբար դադարում են: Վաղ բուժումը կարող է կանխել խուճապային խանգարման այնպիսի բարդություններ, ինչպիսին են ագորաֆոբիան, դեպրեսիան եւ թմրանյութերի օգտագործումը: