Մեծ հարստությունը մեծ ստրկություն է:

ՋՂԱՁԳԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ

Ջղաձգությունը մարմնի մի մասի կրկնվող, արագ, հանկարծակի եւ անկառավարելի շարժումն է: Ջղաձգություն կարող է լինել մարմնի ցանկացած մասում, օրինակ՝ դեմքի, ձեռքերի կամ ոտքերի: Ջղաձգությունը կարող է կամավոր կանգնեցվել կարճ ժամանակահատվածներով: Ակամա արձակվող ձայները կոչվում են ձայնային ջղաձգումներ: Ջղաձգություններից շատերը հանգիստ են եւ աննկատելի, բայց որոշ դեպքերում նրանք հաճախակի եւ ուժգին են լինում եւ կարող են ազդել երեխայի կյանքի տարբեր ոլորտների վրա:



Ամենատարածված ջղաձգային խնդիրը կոչվում է “անցողիկ ջղաձգային խանրագում”, որը կարող է պատահել դպրոցական վաղ դասարաններում մինչեւ 10% երեխաների մոտ: Ուսուցիչները կամ ուրիշները կարող են նկատել ջղաձգումները եւ համարել, թե դա սթրեսի կամ նյարդայնության արդյունք է: Անցողիկ ջղաձգային խանգարումը վերանում է ինքն իրեն:



Որոշ ջղաձգումներ չեն անցնում: Մեկ կամ ավելի տարի տեւող ջղաձգումները կոչվում են “խրոնիկ ջղաձգումներ”: Խրոնիկ ջղաձգումները պատահում են ավելի քիչ, քան 1% երեխաների մոտ եւ կարող են կապված լինել հատուկ, ավելի տարօրինակ ջղաձգումային խանգարման՝ “Տուրետի խանգարման” հետ:



Տուրետի խանգարումով երեխաները ունեն ե’ւ մարմնային, ե’ւ ձայնային ջղաձգումներ: Որոշ ջղաձգումներ վերանում են վաղ պատանեկության շրջանում, իսկ որոշները շարունակվում են: Տուրետի խանգարումով երեխաները կարող են խնդիրներ ունենալ ուշադրության եւ կենտրոնացման հետ: Նրանք կարող են իմպուլսիվ վարք ցուցաբերել, կամ ունենալ մոլեգնություններ եւ հարկադրումներ:



Տուրետի խանգարումով մարդիկ կարող են երբեմն հանկարծակի անպարկեշտ բառեր ասել, վիրավորել մարդկանց կամ լկտի շարժումներ անել: Նրանք չեն կարող կառավարել այս բառերը եւ շարժումները, եւ պետք չէ նրանց մեղադրել: Ծնողների պատժելը, դասընկերների ծաղրը եւ ուսուցիչների գշտամբանքը չի օգնի երեխային կառավարել իր ջղաձգումները, այլ կթուլացնի նրա ինքնագնահատականը:



Բազմակողմանի բժշկական գնահատման օգնությամբ, որի մեջ են մտնում պեդիատրիկ եւ նեւրոլոգիական խորհրդատվությունները, մանկապատանեկան հոգեբույժը կարող է որոշել, ունի, արդյոք, երեխան Տուրետի կամ այլ ջղաձգային խանգարում, թե ոչ: Ջղաձգումներով երեխայի բուժման պլանի մեջ կարող են մտնել դեղորայքները, որոնք կօգնեն նրան կառավարել այդ ախտանիշները: Մանկապատանեկան հոգեբույժը կարող է նաեւ խորհուրդ տալ ընտանիքի անդամներին՝ ինչպես հուզական աջակցություն եւ համապատասխան կրթական միջավայր ապահովել երեխայի համար: