Կնոջ բերած օժիտը դռան զանգակ է, անցուդարձ անելիս ճակատիդ կդիպչի:

ԱՐՏԱՔԻՆ ԽՆԱՄՔ

ԱՄՆ-ում ավելի քան 500.000 երեխա այժմ գտնվում են տարբեր տիպի արտաքին խնամքի տակ: Վերջին տասը տարիների ընթացքում երեխաներին ավելի ու ավելի հաճախ են դնում արտաքին խնամքի տակ: Թեեւ այս թիվը աճում է, արտաքին խնամքի տակ գտնվող երեխաները եւ արտաքին խնամակալները հիմնականում □թաքնված□ են մնում հասարակությունում եւ չեն ստանում անհրաժեշտ ֆինանսական աջակցությունը: Ընտանիքում բռնության ենթարկվելու կամ արհամարված լինելու դեպքում երեխաներին իրենց խնամքի տակ վերցնում են տարբեր կազմակերպություններ, որոնք հոգում են երեխաների մասին, եւ դնում են նրանց արտաքին խնամքի տակ: Արտաքին խնամքի տակ դրվելու այլ պատճառներից են երեխայի վարքային ուժեղ խնդիրների առկայությունը կամ խնդիրներ ծնողների հետ, օրինակ՝ երեխային լքելը, ծնողի հիվանդությունը (ֆիզիկական կամ հոգեկան), ձերբակալումը, ՁԻԱՀ-ը, ալկոհոլի/թմրանյութերի չարաշահումը եւ մահը:



Աֆրոամերիկացի երեխաները կազմում են արտաքին խնամքի տակ դրվող երեխաների երկու երրորդը, որոնք մնում են ընտանիքից դուրս երկար ժամանակով: Արտաքին խնամքի տակ դրվող երեք երեխաներից երկուսը միանում են իրենց ծնողների հետ երկու տարվա մեջ: Մեծ թիվ է կազմում նաեւ երկարատեւ ժամկետով արտաքին խնամքի տակ որդեգրմանը սպասող կամ այլ հաստատություններ տեղափոխվելու ենթակա երեխաները: Արտաքին խնամքի տակ գտնվող երեխայի ապագան որոշելու հարցը կոչվում է □մշտական վայրի պլանավորում□: Հնարավոր տարբերակներն են՝ երեխային վերադարձնել ծնողներին, ծնողներին ծնողական իրավունքներից զրկել (ձեւական օրինական ընթացակարգ), որին կարող է հետեւել որդեգրումը, կամ երկարաժամկետ խնամք խնամակալ-ծնողների կամ բարեկամների կողմից: ԱՄՆ-ի նահանգներից շատերը նպաստում են երեխայի ծնողներին անհրաժեշտ աջակցություն եւ այլ օգնություն ցույց տալուն (օրինակ՝ բուժում մտավոր հիվանդություններից կամ ալկոհոլի/թմրանյութերի օգտագործումից, ծնողական ճիշտ հմտություններին սովորեցնելը, թրեյնինգներ եւ աջակցություն՝ երեխային խնամելու եւ համապատասխան տնային պայմաններ ստեղծելու ուղղությամբ), որպեսզի նրանց երեխային թույլ տան վերադառնալ ընտանիք: Երբ դատարանը ծնողներին զրկում է իրենց ծնողական իրավունքներից, նահանգների մեծ մասում երեխային նախ եւ առաջ փորձում են տեղավորել բարեկամների մոտ (“ազգակցական արտաքին խնամք” կամ “տեղավորում բարեկամների մոտ”), որը սովորաբար տանում է բարեկամների կողմից երեխայի որդեգրմանը:



Տնից կտրվելը եւ արտաքին խնամքի տակ դրվելը ցանկացած երեխայի համար ծանր եւ սթրեսային իրադարձություն է: Այս երեխաներից շատերը դեռ ընտանիքներում ենթարկվում են բռնության կամ արհամարհանքի: Արտաքին խնամքի տակ գտնվող երեխաների 30%-ը լուրջ հուզակամ, վարքային կամ զարգացման հետ պակված խնդիրներ ունեն: Հաճախակի են նաեւ ֆիզիկական խմնդիրները: Այնուամենայնիվ, շատ երեխաներ նկատելի ձգտում եւ վճռականություն են ցույց տալիս իրենց կյանքը շարունակելու նկատմամբ: Արտաքին խնամքի տակ գտնվող երեխաները պայքարում են՝

• ծնողներից զրկվելու մեջ իրենց մեղադրելու եւ մեղավոր զգալու զգացումների հետ

• ծնողներին վերադառնալու ցանկության հետ, անգամ եթե նրանք տանը ենթարկվում էին ինչ-որ տեսակի բռնության

• որդեգրմանը երկար ժամանակ սպասելուց հետո իրենց անցանկալի երեխա զգալու հետ

• որոշ ժամանակահատվածում խնամակալ ծնողների մեջ տեղի ունեցող փոփոխությունների հանդեպ անօգնական զգալու հետ

• խնամակալ ծնողների հետ մտերմանալիս խառը զգացումներ ունենալու հետ

• իրենց ապագայի հանդեպ անապահովություն եւ անորոշ զգացումների հետ

• նոր ծնողների հանդեպ իրենց սերն եւ կապվածությունը դժկամությամբ ընդունելու հետ



Խնամակալ ծնողները բացում են իրենց դռներն ու սրտերը ժամանակավոր խնամքի կարիք ունեցող երեխաներին, ինչը որքան պարգեւատրող, այքան էլ դժվար առաջադրանք է: Ցավոք, վերջին տասը տարիների ընթացքում գրանցվել է երեխային խնամելու ընդունակ անձանց/“նոր ծնողների” (ոչ ազգական) թվի անկում: Սրա հետեւանքով ավելի մեծ թվով երեխաներ են մնում ժամանակավոր հաստատություններում: Իսկ ազգական խնամակալների թիվը, ընդհակառակը, մեծանում է:



Խնամակալ ծնողների փոխհատուցվող ծախսերը երեխայի վրա ավելի քիչ են, քան նրա համար անհրաժեշտ սովորական ծախսերը: Խնամակալ ծնողների համար կարեւոր խնդիրներից են.

• գիտակցելը, որ իրենց խնամքի տակ գտնվող երեխայի հանդեպ կարող են ունենալ սահմանափակ զգացմունքներ եւ կապվածություն

• իրական ծնողների հանդեպ երեխայի խճճված զգացմունքները հասկանալը

• սեփական դժվարությունները գիտակցելը՝ երեխային իրական ծնողների մոտ վերադառնալ թույլ տալու համար

• իրենց խնամքի տակ գտնվող երեխաների համալիր կարիքները (հուզական, ֆիզիկական եւ այլն) բավարարելը

• աջակցող հասարակական գործակալությունների հետ աշխատելը

• հասարակության/համայնքի շրջանում անհրաժեշտ աջակից ծառայություններից օգտվելը

• իրական ծնողների հետ հանդիպելուց հետո երեխայի զգացմունքների եւ վարքի հետ համակերպվելը



Արտաքին խնամքի տակ գտնվող երեխաները կարող են հոգեբուժական գնահատման կարիք ունենալ: Մանկապատանեկան որոշ հոգեբույժներ խորհրդատվություն են նշանակում Պատանեկան/Ընտանեկան դատարանների եւ երեխաների մասին հոգացող կազմակերպությունների հետ: Մանկապատանեկան հոգեբույժները նաեւ բազմակողմանի գնահատում են ապահովում, ներառյալ ախտորոշումը եւ բուժման պլանի ապահովումը: Նրանք ապահովում են նաեւ երեխայի ուղղակի բուժումը (հոգեթերապիա, ընտանեկան թերապիա, հոգեբուժաման դեղորայքներ): Արտաքին խնամքի տակ գտնվող երեխաները ունեն հատուկ եւ համալիր կարիքներ, որոնք առավելագույնս կարող է բավարարել համակարգված թիմը, որի մեջ սովորաբար մտնում են իրական ծնողները, խնամակալ ծնողները, հոգեկան առողջության ոլորտի մասնագետները (ներառյալ մանկապատանեկան հոգեբույժը) եւ երեխաների մասին հոգացող կազմակերպությունները: