ԵՐԵԽԱՆԵՐԸ ԵՎ ՍՊՈՐՏԸ
Սպորտը օգնում է երեխաներին զարգացնել իրենց ֆիզիկական հմտությունները, վարժություններ կատարել, նոր ընկերներ ձեռք բերել, հաճույք ստանալ, սովորել խաղալ թիմում, սովորել խաղալ արդար եւ բարձրացնել ինքնագնահատականը: Ամերիկյան սպորտի կուլտուրան վերջին ժամանակներս դարձել է եկամտաբեր բիզնես: Խիստ սթրեսային, մրցութային՝ □հաղթել ամեն գնով□ մոտեցումը սպորտի հանդեպ դպրոցներում եւ հատուկ մարզահամալիրներում իրենց ազդեցությունն են թողնում մանկական սպորտի աշխարհի վրա, ստեղծելով անառողջ միջավայր: Շատ կարեւոր է հիշել, որ մանկական սպորտում առկա մոտեցումները եւ վերաբերմունքները արտացոլվում են հասուն տարիքում: Ծնողները պետք է ակտիվորեն օգնեն երեխային զարգացնել իրենց սպորտային հնարավորությունները: Դուք պետք է անմասն չմնաք, եթե ցանկանում եք, որ Ձեր երեխան առավելագույնս շահի սպորտից: Դուք պետք է՝
• աջակցեք երեխային եւ դրական արձագանքեք նրա սպորտով զբաղվելուն
• այցելեք երեխայի հետ որոշ խաղեր եւ ապա զրուցեք դրանց մասին երեխայի հետ
• երեխայից ունենաք իրական ակնկալիքներ
• որքան հնարավոր է շատ գիտենաք սպորտաձեւի մասին եւ աջակցեք երեխային դրանով զբաղվելու հարցում
• օգնեք երեխային պատմել ձեզ իր մարզիչի եւ թիմի անդամների հետ շփումների մասին
• օգնեք երեխային վերապրել հիասթափությունները եւ պարտությունները
• ինքներդ լինեք լավագույն օրինակ
Թեեւ ձեր միջամտությունը ձեզանից ժամանակ կխլի եւ կխարգարի կարգավորել աշխատանքային գրաֆիկը, այն ձեզ հնարավորություն կտա ավելի շատ գիտելիք ստանալ մարզչության, թիմային արժեքների, սպորտային վարքագծերի եւ վերաբերմունքների մասին: Ձեր երեխայի վերաբերմունքը սպորտի նկատմամբ կախված է ընդհանուր մարզչական փորձից եւ սպորտի եւ արդար խաղի մասին ձեր հաղորդած ինֆորմացիայից:
Շատ կարեւոր է նաեւ զրուցել երեխային հետ սպորտում նրա տեսածի մասին: Երբ պատահում են տհաճ կամ բացասական միջադեպեր, քննարկեք դրանք երեխայի հետ եւ փորձեք այլ ելքեր գտնել ստեղծված իրավիճակից: Թեեւ Դուք կարող եք գտնել, որ սպորտային մրցույթների թեժ պահին հեշտ չէ պահպանել ինքնակառավարումը եւ հարգել այլ մարզիկների, կարեւոր է երեխային վստահեցնել, որ անհարգալից վերաբերմունքը թիմի անդամների եւ անգամ հակառակորդների հանդեպ անընդունելի է: Հիշեք, որ հաջողությունը չի նշանակում հաղթանակ, իսկ անհաջողությունը նույնը չէ, ինչ պարտությունը:
Եթե ձեզ մտահոգում է ձեր երեխայի մարզչի վերաբերմունքը կամ վարքը երեխայի հանդեպ, Դուք կարող եք մարչզի հետ անձամբ զրուցել: Դուք կարող եք առանձնացնել սպորտում ձեր երեխայի համար ամենակարեւորը, որ նա պետք է սովորի: Դուք, անգամ եթե չկարողանաք փոխել մարզչի ընդհանուր վերաբերմունքը սպորտի նկատմամբ, կարող եք նրան բացատրել, թե ինչպես կուզենայիք, որ նա վարվի հատկապես ձեր երեխայի հետ: Եթե Դուք գտնում եք, որ մարզիչը վստահելի չէ, քննարկեք այդ հարցը երեխայի դպրոցի կամ մարզադահլիճի այլ պատասխանատուների հետ: Իսկ եթե այդ դեպքում էլ խնդիրը չի լուծվում, Դուք կարող եք հանել երեխային տվյալ մարզչի խմբից:
Ինչպես եւ երեխայի կյանքի այլ ոլորտներում, սպորտում եւս ծնողների ակտիվ դերը եւ մշտական զրույցները երեխայի հետ շատ կարեւոր են: Հպարտանալով Ձեր երեխայի հաջողություններով, հաղթանակներով կամ զրուցելով նրա հետ պարտության դառնությունը թեթեւացնելու համար՝ Դուք կարող եք օգնել նրան զարգացնել առհասարակ կյանքում նրա հնարավորությունները եւ ընդունակությունները: Սպորտում սովորած դասերը կարող են օգնել երեխային ձեւավորել իր արժեքները եւ վարքագծերը հասուն կյանքում: