ԵՐԵԽԱՆ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ
Երեխաների եւ դեռահասների զբաղմունքի հիմնական մասն է կազմում հեռուստացույց դիտելը, ինչը մեծ ազդեցություն է թողնում նրանց վրա: ԱՄՆ-ում երեխաները օրեկան միջինում երեքից չորս ժամ հեռուստացույց են դիտում: Դպրոցն ավարտելու պահին նրանք ավելի շատ ժամանակ են անցկացրած լինում հեռուստացույցի առջեւ, քան դասարանում: Հեռուստատեսությունը, բացի մեր երեխային զբաղեցնելուց եւ տեղեկացնելուց կարող է նաեւ անցանկալի ազդեություն թողնել նրանց վրա:
Հեռուստացույցի առջեւ անցկացրած ժամանակը կտրում է երեխաներին այլ կարեւոր զբաղմունքներից, ասենք՝ կարդալը, դպրոցական աշխատանքը, խաղալը, ընտանիքի հետ շփվելը եւ հասարակությունում զարգանալը: Երեխաները հեռուստացույցից ստանում են նաեւ տեղեկություն, որը կարող է անտեղին կամ ոչ ճիշտ լինել: Նրանք հաճախ խճճվում են հեռուստացույցով տեսած երեւակայության եւ իրականության սահմանում: Նրանց շփոթեցնում են անվերջ գովազդները, որոնցից շատերը ալկոհոլի, սխալ սննդի (քաղցրավենիքի կամ քաղցրեցված հացահատիկ շիլաների), “արագ սննդի” եւ խաղալիքների վերաբերյալ են: Հեռուստացույցի առջեւ չափազանց շատ ժամանակ անցկացնելու դեպքում երեխաները՝
• դպրոցում ցածր գնահատականներ են ստանում
• ավելի քիչ գիրք են կարդում
• ավելի քիչ են պարապում
• գիրանում են
Բռնությունը, սեքսը, ռասայական եւ սեռային ստերիոտիպները, թմրադեղերը եւ ալկոհոլը հեռուստատեսային ծրագրերի հիմնական թեմաներն են: Շուտ տպավորվող երիտասարդները կարող են ենթադրել, թե այն, ինչ նրանք տեսնում են հեռուստատեսությամբ, տարածված է, անվտանգ եւ ընդունելի: Արդյունքում հեռուստացույցը երեխաներին կարող է դրդել նմանատիպ վարքի եւ վերաբերմունքի, որի պատճառը ծնողը կարող է չհասկանալ:
Ծնողները պետք է հետեւեն, որպեսզի հեռուստացույցը միայն դրական ազդեցություն թողնի երեխայի վրա: Ծնողները պետք է.
• երեխայի հետ միասին դիտեն հեռուստացույց
• ընտրեն երեխային համապատասխան ծրագրեր
• սահմանափակեն հեռուստացույց դիտելու ժամանակը (օրեկան կամ շաբաթեկան)
• անջատեն հեռուստացույցը ընտանեկան ընթրիքի եւ դասերին պատրաստվելու ժամանակ
• անջատեն հեռուստացույցը, երբ գտնում են, որ ցուցադրվող ծրագիրը երեխային անհամապատասխան է
Ի լրումն վերոհիշյալի, ծնողները կարող են նաեւ օգնել երեխային ծրագրերի անվերջ շարք դիտելու փոխարեն ընտրել նրանց միջից լավագույնները, որոնք կլինեն երեխայի զարգացմանը նպաստող: Երեխաներին համապատասխան են մանկական ծրագրերը, բայց ոչ հեռուստասերիալները կամ մեծահասակների համար նախատեսված ծրագրերը: Կոնկրետ ժամերի հեռուստացույցը պետք է անջատված լինի, օրինակ՝ դպրոցի դասերը պատրաստելուց երեխան չպետք է նստի հեռուստացույցի առջեւ, իսկ ուտելու ժամին լավ է զրուցել ընտանիքի անդամների հետ:
Ձեր երեխաների հետ քննարկեք նրանց դիտած հեռուստահաղորդումները: Առանձնացրեք հաղորդումների դրական կողմերը՝ ընկերությունը, գթասրտությունը: Երեխայի հետ հեռուստացույց դիտելիս կապեք տեսածը պատմական փաստերի, գրքերի, տեսարժան վայրերի եւ անձնական դեպքերի հետ: Խոսեք ձեր անձնական եւ ընտանեկան արժեքների եւ տվյալ ծրագրի հետ դրանց առնչության մասին: Փորձեք երեխային դրդել կապել տեսածը իրական դեպքերի հետ: Բացատրեք բռնության իրական վտանգները: Քննարկեք գովազդների դերը գնումներ կատարելու գործում: Երեխային քաջալերեք հոբբի ունենալ, սպորտով զգաղվել եւ հասակակիցների հետ շփվել: Երեխային ճիշտ հետեւելու դեպքում նա միայն լավն ու դրականը կքաղի հեռուստատեսությունից:
ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ ԴԻՏԵԼԸ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍԻ ՀԱՄԱՐ ԴԱՐՁՐԵ’Ք ԴՐԱԿԱՆ ԶԲԱՂՄՈՒՆՔ: