Լավ է բախտավոր ծնվել, քան հարուստ:

Հոգեբանական նյութեր

Դեռահասներ

Այս բաժնի նյութերը կազմված են Երեխաների և մեծահասակների հոգեբուժության ամերիկյան ակադեմիայի (American Academy of Child & Adolescent Psychiatry) և Հայաստանի մանկական հոգեբանների և հոգեբույժների միության (Association of Child Psychiatrists and Psychologists of Armenia) համատեղ աշխատանքի արդյունքում:

ԻՆՉՊԵՍ ՕԳՆԵԼ ՍԹՐԵՍԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻՆ
Դեռահասները, հասուն մարդկանց նման, կարող են ամեն օր սթրեսներ տանել եւ սովորել սթրեսային իրավիճակներ հաղթահարել: Դեռահասներից շատերը ավելի մեծ սթրեսի մեջ են ընկնում, երբ, ըստ նրանց գնահատման, իրավիճակը վտանգավոր է, դժվար կամ ցավոտ, իսկ նրանց չունեն այդ իրավիճակը հաղթահարելու միջոցներ եւ հմտություններ:

63. ԳԵՅ ԵՎ ԼԵՍԲԻԱՆ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԸ
Հասունանալը մեծ պահանջներ եւ լարում ենթադրող պրոցես է յուրաքանչյուր դեռահասի համար: Հասունանալու կարեւորագույն կողմերից է սեփական սեռական կողմնորոշումը ձեւավորելը: Բոլոր երեխաները մեծանալու ճանապարհին ունենում են սեռական որոշ փորձ՝ որպես հասունանալու նորմալ գործընթացի մի մաս: Սեռական վարքը կարող է լինել նույն կամ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Շատ դեռհասների համար նույն սեռի ներկայացուցչի հետ սեռական հարաբերություններ ունենալը մտահոգող է եւ երկմտանք է առաջացնում իրենց սեռական ճիշտ կոմնորոշվածության առումով: Մյուսների համար, անգամ միտքն այդ մասին անհանգստացնող է:

ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԴԵՌԱՀԱՍԻ ԾՆՈՂ ԼԻՆԵԼՈՒՆ
Ծնող լինելը հասուն կյանքի ամենապարգեւահատույց գործն է: Ոչինչ այդքան ուրախություն եւ հպարտություն չի պարգեւում, քան երջանիկ, գործուն եւ սիրող երեխան: Երեխայի աճի եւ զարգացման յուրաքանչյուր փուլ ունի իրեն հատուկ նպատակներ եւ պարտականություններ: Օրինակ՝ նորածնի համար դա ուտելն է, քնելը եւ աշխարհը բացահայտելը, դեռահասի համար՝ սեփական անձը ձեւավորելը, ընկերներ ձեռք բերելը: Դեռահասներին բազմաթիվ հմտություններ են հարկավոր իրենց նպատակներին հաջողությամբ հասնելու եւ դրա ճանապարհին անկախանալու համար: Որոշ դեռահասների մոտ մանկությունից պատանեկություն անցումը այդքան էլ սահուն չի լինում: Նրանց զարգացումը դեպի անկախություն կարող է ծնողներին ցավ եւ վիշտ պատճառել: Այնուամենայնիվ, զարգացման այս կտրուկ փոփոխությունները, թեեւ դժվար են, բայց եւ նորմալ եւ չպետք է ծնողների մեջ տագնապ առաջացնեն:

ԻՆՉՊԵՍ ՀԱՍԿԱՆԱԼ ԵՐԵԽԱՅԻ ԿԱՄ ԴԵՌԱՀԱՍԻ ԴԱԺԱՆ ՎԱՐՔԸ
Խիստ մտահոգիչ է բռնությունը երեխաների եւ դեռահասների շրջանում: Ծնողները, ուսուցիչները եւ այլոք պետք է շատ զգույշ լինեն այս բարդ եւ անհանգստացնող հարցի հետ:

ԵՐԵԽԱՆԵՐԸ, ԴԵՌԱՀԱՍՆԵՐԸ ԵՎ ՁԻԱՀ-Ը
Այսօր երկու սեռի երեխաներն ու դեռահասներն էլ վտանգված են վարակվել ՄԻԱՎ-ով, որը տանում է մահվան: ՄԻԱՎ-ի վտանգը մեծանում է հետերոսեքսուալ դեռահասների մոտ: Երբ դեռահասները գնում են այդ վտանգին, նրանց վարակվելու հավանակությունը մեծ է:

ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Վերջին տարիների ընթացքում կտրուկ աճել է ինքնասպանություն գործող երիտասարդների թիվը: Ինքնասպանությունը մահվան պատճառների ցանկում երրորդ տեղն է գրավում 15-24 տարեկան հասակային խմբում, եւ վեցերորդ տեղը՝ 5-14 տարեկանների խմբում:

ՍՆՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԴԵՌԱՀԱՍՆԵՐ
Սնման հետ կապված հաճախակի հանդիպող խնդիրներից են նյարդային լարվածության հետ կապված շատակերությունը, վատ սնվելու սովորույթը եւ սննդային քմահաճույքները: Դրանից բացի, կան երկու՝ հոգեկանի հետ կապված սնման խանգարումներ – anorexia nervosa եւ bulimia, սրանք տարածված են դեռահաս աղջիկների եւ երիտասարդ կանանց մոտ եւ հաճախ ժառանգական բնույթ են կրում: Այս երկու խանգարումները հանդիպում են նաեւ տղաների մոտ, բայց շատ ավելի հազվադեպ: Մանկապատանեկան հոգեբույժը կարող է գնահատել, ախտորոշել եւ բուժել այս խանգարումները, որոնք բնութագրվում են սննդի հետ կապված մտահոգությամբ եւ իրենց մարմնի եւ արտաքինի աղավաղված ընկալմամբ: