Հոգեբանական նյութեր
Հոգեկան խանգարումները երեխաների մոտ
Այս բաժնի նյութերը կազմված են Երեխաների և մեծահասակների հոգեբուժության ամերիկյան ակադեմիայի (American Academy of Child & Adolescent Psychiatry) և Հայաստանի մանկական հոգեբանների և հոգեբույժների միության (Association of Child Psychiatrists and Psychologists of Armenia) համատեղ աշխատանքի արդյունքում:
ԵՐԵԽԱՆԵՐԸ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նոր վայր տեղափոխվելը կարող է ընտանիքում սթրես առաջացնող ամենամեծ պատճառը լինել: Հաճախակի տեղափոխությունները կամ անգամ եղակի տեղափոխությունը կարող է հատկապես ծանր անդրադառնալ երեխաների եւ դեռահասների վրա: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հաճախակի տեղափոխվող երեխաները ավելի մեծ հավանականությամբ են խնդիրներ ունենում դպրոցում: Տեղափոխություններն էլ ավելի դժվարանում են, եթե ուղեկցվում են երեխայի կյանքում այլ կարեւոր փոփոխություններով, ինչպիսին են մահը, ամուսնալուծությունը, ընտանիքի ֆինանսական դրության անկումը կամ դպրոցը փոխելու անհրաժեշտությունը:
|
ԳՈՂ ԵՐԵԽԱՆԵՐ
Երբ երեխան կամ դեռահասը գողություն է անում, ծնողները, բնականաբար, անհանգստանում են: Անհանգստության պատճառն այն է, թե ինչը ստիպեց երեխային գողանալ, եւ միթե իրենց տղան կամ աղջիկը □պատանի հանցագործներ□ են:
|
ԱՈՒՏԻԶՄՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԵՐԵԽԱՆ
Մանուկների եւ երեխաների մեծ մասը շատ մարդամոտ են, նրանց անհրաժեշտ է եւ ցանկալի շփումը այլ մարդկանց հետ՝ աճելու եւ զարգանալու համար: Նրանք ժպտում են, ծիծաղում, գրկվում եւ ուրախությամբ արձագանքում այնպիսի խաղերին, ինչպիսին է պահմտոցին: Սակայն լինում են դեպքեր, երբ երեխայի ռեակցիան ակնկալված ձեւին չի համապատասխանում: Փոխարենը թվում է, թե երեխան իր աշխարհից դուրս է գտնվում, խնդիրներ են ծագում շփման մեջ եւ ի սպառ բացակայում է հասարակության գիտակցությունը կամ հետաքրքրությունը այլոց նկատմամբ: Այս առանձնահատկությունները բնորոշ են □աուտիզմ□ կոչվող զարգացման խանգարմանը:
|
ԵՐԵԽԱՆԵՐԸ ԵՎ ՎԻՇՏԸ
Երբ ընտանիքի անդամներից մեկը մահանում է, երեխաները այնպես չեն արձագանքում դրան, ինչպես չափահասները: Նախադպրոցական տարիքի երեխաները կարծում են, թե մահը ժամանակավոր է եւ դարձելի, մի կարծիք, որը հիմնված է մուլտֆիլմերի վրա, որոնց հերոսները մահանում եւ նորից կենդանանում են: 5-9 տարեկան երեխաներն սկսում են արդեն մեծահասակների պես մտածել մահվան մասին, սակայն դեռեւս կարծում են, որ դա երբեք չի պատահի ո՛չ իրենց եւ ո՛չ էլ իրենց շրջապատող մարդկանցից որեւէ մեկի հետ:
|
ԵՐԵԽԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ԳՆԱԼ ԴՊՐՈՑ
Փոքր երեխաները սովորաբար հաճույքով են գնում դպրոց: Սակայն որոշ դեպքերում դպրոց գնալը վախ եւ տագնապ է առաջացնում: Ծնողները անհանգստանալու պատճառ ունեն, երբ երեխան կանոնավոր կերպով լարվածությունից իրեն վատ է զգում, հիվանդ է ձեւանում կամ աննշան ֆիզիկական գանգատների պատճառով ցանկանում է տանը մնալ: Դպրոց չգնալու ցանկությունը առավել հաճախ է հանդիպում 5-7 եւ 11-14 տարեկան երեխաների մոտ, քանի որ հենց այս շրջանում երեխաները հանդիպում են տարրական եւ միջնակարգ դպրոցի նոր դժվարությունների: Այս երեխաները կարող են սարսափել իրենց ծնողներին եւ տան ապահովությունը լքելուց: Ծնողների համար դժվար է հաղթահարել երեխայի տագնապը եւ դպրոց գնալուց հրաժարվելը, սակայն այս վախերը կարող են բուժվել՝ համապատասխան մասնագիտական օգնության դեպքում:
|
ԵՐԵԽԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԿԵՆՏՐՈՆԱՆԱԼ
Ծնողները հաճախ բարկանում են, երբ երեխայի ուսուցիչները բողոքում են, թե երեխան չի լսում ուսուցչին կամ խանգարում է դասը: Այսպիսի վարքի պատճառներից մեկը ուշադրության պակասը եւ գերակտիվությունն է (ADHD):
|
ԴԵՊՐԵՍԻԱՅՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԵՐԵԽԱՆ
Միայն չափահասները չէ, որ տառապում են դեպրեսիայով: Երեխաները եւ դեռահասները նույնպես կարող են ունենալ դեպրեսիա, որը, ի դեպ, բուժվող հիվանդություն է: Դեպրեսիան մի հիվանդություն է, որի ժամանակ ընկճվածությունը համառում է եւ խախտում երեխայի կամ դեռահասի գործունեության ընդունակությունը
|
ԱՍՊԵՐԳԵՐԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ
Ասպերգերի խանգարումը սահմանում է զարգացման պերվեզիվ խանգարման մի տեսակ, որը բնութագրվում է հասարակական հմտությունների եւ վարքի զարգացման հետ կապված խնդիրներով: Անցյալում Ասպերգերի խանգարումով շատ երեխաների ախտորոշել են որպես աուտիզմով կամ այլ զարգացման պերվեզիվ խանգարումներով հիվանդ երեխաները: Թեեւ աուտիզմը եւ Ասպերգերի խանգարումն ունեն որոշ ընդհանրություններ, ակնհայտ են նաեւ բազմաթիվ կարեւոր տարբերություններ: Այդ պատճառով էլ համապատասխան ախտանշներ ունեցող երեխաներին անհրաժեշտ է մանրազնին գնահատում:
|
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՀՈԳԵԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Հուզական կամ վարքային խնդիրներով երեխայի կամ դեռահասի համար շատ կարեւոր է մանկապատանեկան հոգեբույժի գնահատումը: Հուզական եւ վարքային լուրջ խնդիրներով երեխաների կամ դեռահասների մեծամասնությունը կարիք ունեն բազմակողմանի հոգեկան գնահատման:
|