Հոգեբանական նյութեր
Հոգեկան խանգարումները երեխաների մոտ
Այս բաժնի նյութերը կազմված են Երեխաների և մեծահասակների հոգեբուժության ամերիկյան ակադեմիայի (American Academy of Child & Adolescent Psychiatry) և Հայաստանի մանկական հոգեբանների և հոգեբույժների միության (Association of Child Psychiatrists and Psychologists of Armenia) համատեղ աշխատանքի արդյունքում:
ՔՆԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ
Քնի խանգարումներ շատ երեխաներ են ունենում: Խանգարումներից են՝
• գիշերը հաճախակի արթնանալը
• քնի մեջ խոսելը
• դժվարությամբ քնելը
• լացելով արթնանալը
• օրվա ընթացքում թնկոտ լինելը
• գիշերային մղձավանջներ ունենալը
• գիշերամիզությունը
|
ՎԱՐՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ
“Վարքի խանգարումները” սահմանվում են որպես երեխաների մոտ վարքային եւ հուզական խնդիրների բարդացած վիճակ: Այս խանգարումներով երեխաները եւ դեռահասները մեծ դժվարություններ ունեն կանոններին հետեւելու եւ հասարակության մեջ պատշաճ կերպով իրենց պահելու մեջ: Այլ երեխաներ, դեռահասներ եւ հասարակական մարմիններ նրանց սովորաբար վերաբերվում են ավելի շուտ որպես “վատի” կամ հանցավորի, քան մտավոր հիվանդի:
|
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ
Հիմնական հոգեկան խանգարում□ ունեցող երեխան լուրջ հիվանդ է, հիվանդությունն ազդում է նրա կյանքի մի քանի ոլորտների վրա: Սրանք են նրա հուզական, հասարակական, մտավոր եւ խոսելու ունակությունների ոլորտները: Լուրջ հոգեկան խանգարումներով երեխաները կարող են նաեւ ֆիզիկական խնդիրներ ունենալ կամ մտավոր հետամնաց լինել:
|
ԽՈՐԹ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ամուսնալուծության բարձր տոկոսի առկայության դեպքում խորթ ընտանիքների թիվը մեծանում է: Նոր ընտանիքներում շատ խնդիրներ են ծագում: Ինչպես եւ ամեն նորը նվաճելիս, խորթ ընտանիքներում լավ հարաբերություններ հաստատելը նույնպես մեծ ջանքեր է պահանջում: Խորթ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը կորուստ է ապրել եւ ստիպված է հարմարվել նոր ընտանեկան դրությանը:
|
ՄՏԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՆԴԱՂԵՑՈՒՄԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ
□Մտավոր զարգացման դանդաղեցում□ հասկացությունը հաճախ սխալ է ընկալվում եւ նսեմացուցիչ երանգ է ստանում: Ոմանք կարծում են, թե դանդաղեցումը ախտորոշվում է միայն նորմալից ծացր մտավոր ունակությունների դեպքում, եւ որ մտավոր զարգացման դանդաղեցում ունեցող մարդիկ չեն կարող սովորել կամ իրենց մասին հոգալ: Իրականում, մտավոր զարգացման դանդաղեցման ախտորոշում ստանալու համար անձը պետք է ունենա երկու ախտանիշներն էլ՝ ե՛ւ զգալի ցածր մտավոր ունակություններ, ե՛ւ ամենօրյա կյանք վարելու մեջ որոշակի խնդիրներ: Մտավոր զարգացման դանդաղացումով երեխաներից շատերը կարողանում են լավ սովորել եւ դեռահաս տարիքում գոնե մասամբ վարել ինքնուրույն կյանք: Ամենից կարեւորն այն է, որ նրանք ընդունակ են հաճույք ստանալ իրենց կյանքից, ինչպես եւ ցանկացած անձ:
|
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂՈՐԱՅՔՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոգեկան որոշ խանգարումների դեպքում երեխաների եւ դեռահասների բուժման համար օգտագործվում է դեղորայք: Երբ բժիշկը դեղեր է նշանակում երեխային, ե՛ւ ծնողները, ե՛ւ հենց երեխաները տարբեր մտահոգություններ եւ հարցեր են ունենում: Դեղեր նշանակող բժիշկը պետք է մեծ փորձ ունենա տվյալ դեղամիջոցը երեխաների եւ դեռահասների հոգեկան խնդիրների լուծման համար օգտագործելու մեջ: Բժիշկը պետք է լիովին բացատրի դեղորայքի օգտագործման նպատակը եւ նշի դրա օգտագործման դրական կողմերը, անցանկալի կողմնակի ազդեցությունը եւ վտանգները:
|
ԵՐԿԱՐԱՏԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՏԱՌԱՊՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԸ
Լուրջ հիվանդությամբ տառապող երեխան վտանգված է զարգացնել որոշակի հուզական խնդիրներ: Ի տարբերություն ժամանակավոր հիվանդություն, ասենք՝ հարբուխ, խրոնիկական հիվանդությամբ տառապող երեխան պետք է հաղթահարի այն գիտակցությունը, որ այդ հիվանդությունը դեռ երկար չի լքելու նրան եւ կարող է անգամ դեպի վատը գնալ: Մանկապատանեկան հոգեբույժները նշում են, որ այս երեխաների մեծ մասն ի սկզբանե հրաժարվում են ընդունել, որ հիվանդ են, իսկ ապա մեղքի եւ զայրույթի զգացումներ են ապրում:
|
ԳԻՇԵՐԱՄԻԶՈՒԹՅՈՒՆ
Երեխաների մեծ մասը երեք տարեկան հասակից այլեւս չեն միզում գիշերները: Երբ երեխան խնդիր ունի գիշերամիզության (էնուրեզի) հետ, ծնողները պետք է անհանգստանան
|
ՈՒՍՄԱՆ ԱՆԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԵՐԵԽԱՆԵՐ
Հաճախ ծնողներին անհանգստացնում են իրենց երեխաների ուսման խնդիրները դպրոցում: Վատ սովորելու բազմաթիվ պատճառներ կան, բայց ամենատարածվածը հատուկ անընդունակցությունն է ուսման նկատմամբ: Ուսման անընդունակությամբ երեխաների մտավոր կարողությունը սովորաբար նորմալ մակարդակի վրա է լինում: Նրանք ջանում են հետեւել հանձնարարություններին, կենտրոնանալ, եւ □իրենց լավ պահել□ տանը եւ դպրոցում: Բայց բոլոր ջանքերի հետ մեկտեղ, նրանք չեն կարողանում կատարել դպրոցական հանձնարարությունները եւ ետ են մնում: Ուսման անընդունակությունը հանդիպում է դպրոցական տարիքի 10 երեխաներից մեկի մոտ:
|
ՈՐԴԵԳՐԱԾ ԵՐԵԽԱՆ
Ամեն տարի ԱՄՆ-ում որդեգրվում է մոտավորապես 120.000 երեխա: Ֆիզիկական, հուզական կամ զարգացման արատներով երեխաները, որոնք առաջ համարվում էին որդեգրմանը ոչ ենթակա, այժմ որդեգրվում են (“որդեգրումներ հատուկ կարիքներով”): Որդեգրումն օգնում է այս երեխաներից շատերին մեծանալ մշտական ընտանիքներում՝ մանկանոցների կամ նման հաստատությունների փոխարեն:
|