Հոգեբանական նյութեր
Ընդհանուր տեղեկություններ
Այս բաժնի նյութերը կազմված են Երեխաների և մեծահասակների հոգեբուժության ամերիկյան ակադեմիայի (American Academy of Child & Adolescent Psychiatry) և Հայաստանի մանկական հոգեբանների և հոգեբույժների միության (Association of Child Psychiatrists and Psychologists of Armenia) համատեղ աշխատանքի արդյունքում:
ԵՐԵԽԱՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեխաները օրեկան մի քանի անգամ լսում, տեսնում կամ կարդում են նորություններ հեռուստատեսությամբ, ռադիոյով, թերթերում, ամսագրերում եւ Ինտերնետում: Տեղական եւ համաշխարհային նորությունները տեսնել կամ լսելը, օրինակ՝ բնական աղետների, դժբախտ պատահարների եւ հանցագործությունների մասին, կարող են երեխայի մոտ սթրես, անհանգստություն եւ վախեր առաջացնել:
|
ԱՐՏԱՔԻՆ ԽՆԱՄՔ
ԱՄՆ-ում ավելի քան 500.000 երեխա այժմ գտնվում են տարբեր տիպի արտաքին խնամքի տակ: Վերջին տասը տարիների ընթացքում երեխաներին ավելի ու ավելի հաճախ են դնում արտաքին խնամքի տակ: Թեեւ այս թիվը աճում է, արտաքին խնամքի տակ գտնվող երեխաները եւ արտաքին խնամակալները հիմնականում □թաքնված□ են մնում հասարակությունում եւ չեն ստանում անհրաժեշտ ֆինանսական աջակցությունը: Ընտանիքում բռնության ենթարկվելու կամ արհամարված լինելու դեպքում երեխաներին իրենց խնամքի տակ վերցնում են տարբեր կազմակերպություններ, որոնք հոգում են երեխաների մասին, եւ դնում են նրանց արտաքին խնամքի տակ: Արտաքին խնամքի տակ դրվելու այլ պատճառներից են երեխայի վարքային ուժեղ խնդիրների առկայությունը կամ խնդիրներ ծնողների հետ, օրինակ՝ երեխային լքելը, ծնողի հիվանդությունը (ֆիզիկական կամ հոգեկան), ձերբակալումը, ՁԻԱՀ-ը, ալկոհոլի/թմրանյութերի չարաշահումը եւ մահը:
|
ԵՐԵԽԱՆԵՐԸ ԵՎ ՍՊՈՐՏԸ
Սպորտը օգնում է երեխաներին զարգացնել իրենց ֆիզիկական հմտությունները, վարժություններ կատարել, նոր ընկերներ ձեռք բերել, հաճույք ստանալ, սովորել խաղալ թիմում, սովորել խաղալ արդար եւ բարձրացնել ինքնագնահատականը:
|
ԵՐԵԽԱՆԵՐԸ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ
Համակրգիչները ծնողների եւ երեխաների կողմից միշտ համարվել են ինֆորմացիայի վստահելի եւ ստույգ աղբյուր: Ինտերնետային ծառայությունների արագ աճը համակարգչային հնարավորությունների նոր ասպարեզ է: Համակարգչային մոդեմի եւ հեռախոսագծի օգնությամբ երեխաներն այժմ ինֆորմացիայի անսպառ աղբյուր եւ շփվելու հնարավորություն ունեն: Այնուամենայնիվ, համակարգչի առջեւ երեխային առանց հետեւելու թողնելը հղի է իրական վտանգներով:
|
ԵՐԵԽԱՆ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ
Երեխաների եւ դեռահասների զբաղմունքի հիմնական մասն է կազմում հեռուստացույց դիտելը, ինչը մեծ ազդեցություն է թողնում նրանց վրա: ԱՄՆ-ում երեխաները օրեկան միջինում երեքից չորս ժամ հեռուստացույց են դիտում: Դպրոցն ավարտելու պահին նրանք ավելի շատ ժամանակ են անցկացրած լինում հեռուստացույցի առջեւ, քան դասարանում: Հեռուստատեսությունը, բացի մեր երեխային զբաղեցնելուց եւ տեղեկացնելուց կարող է նաեւ անցանկալի ազդեություն թողնել նրանց վրա:
|
Ի՞ՆՉ Է ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոգեթերապիան կազմում է միջոցների եւ մեթոդների մի ամբողջություն, որոնք նպատակ ունեն օգնել հուզական կամ վարքային խնդիրներով երեխաներին եւ դեռահասներին: Թեեւ կան հոգեթերապիայի տարբեր տեսաներ, յուրաքանչյուրի հիմքում ընկած է շփումը՝ որպես երեխայի զգացմունքների եւ վարքի մեջ փոփոխություն մտցնելու հիմնական միջոց: Հոգեթերապիան կարելի է անցկացնել անհատ երեխայի, խմբի կամ ընտանիքի համար: Երեխաների եւ դեռահասների շրջանում անցկացվող հոգեթերապիայի մեջ մտնում են խաղալը, նկարելը, կառուցելը, խոսելը՝ որպես զգացմունքներ կիսելու եւ խնդիրները լուծելու ամենակարեւոր միջոցներ:
|
ԱՆՀԱՆԳՒՍՏ ԵՐԵԽԱՆ
Բոլոր երեխաները կարող են անհանգիստ լինել: Երեխաների անհանգստությունը ակնկալվում է եւ նորմալ է համարվում զարգացման որոշ փուլերում: Օրինակ՝ մոտավորապես 7 ամսեկանից մինչեւ նախադպրոցական տարիքը նորմալ երեխան կարող է մեծ անհանգստություն ցուցաբերել ծնողներից կամ նրանց մոտիկ այլ մարդկանցից բաժանվելիս: Երեխաները կարող են ունենալ կարճատեւ անհանգստություններ (օրինակ՝ մթությունից, փոթորիկներից, կենդանիներից կամ օտարներից):
|
ՏԱՆԸ ՄԵՆԱԿ ԵՐԵԽԱՆ
Ամեն օր հազարավոր երեխաներ վերադառնում են դպրոցից տուն եւ այնտեղ ոչ ոքի չեն գտնում: Ամեն շաբաթ հարյուրավոր ծնողներ որոշում են ընդունում երեխային տանը մենակ թողնել, քանի դեռ նրանք աշխատավայրում են, պարտականություններ են կատարում կամ զբաղված են հասարակական գործունեությամբ: Երեխաների մոտ 40%-ը այս կամ այն ժամանակ մենակ են մնում տանը, գլխավորապես ցերեկային ժամերին եւ հազվադեպ գիշերները:
|
ԵՐԵԽԱՆԵՐԸ ԵՎ ՍՈՒՏԸ
Ստի եւ ճշմարտության գաղափարները երեխան սովորում է տանը: Ծնողների համար միշտ անհանգստացնող է, երբ իրենց երեխան կամ դեռահասը ստում են:
|
ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Երեխայի դաստիարակության կարեւոր մասերից է նրան ճիշտ վարք սովորեցնելը: Կարգապահությունը տարբեր տարիքում տարբեր է լինում: Չկա երեխային դաստիարակելու մեկ ստույգ ձեւ, բայց մանկապատանեկան հոգեբույժները առաջարկում են ուշադրության արժանի հետեւյալ հիմնական դրույթները.
|