Հոգեբանական նյութեր
Հումանիստական հոգեբանություն
ԱԲՐԱԱՄ ՄԱՍԼՈՈՒ
Հումանիստական տեսության հետեւորդ էր նաեւ Մասլոուն: Նա, դարձյալ կարեւորելով մարդու ինքնաիրականացման պահանջմունքը, տալիս է պահանջմունքների դասակարգում հիերարխիկ համակարգով
|
ԿԱՌԼ ՌՈՋԵՐՍ
Հումանիստական տեսությունների մեջ շատ մեծ դեր ունի Ռոջերսի տեսությունը: Եթե հոգեվերլուծության մեջ հոգեբանի կոնսուլտացիան դիրեկտիվ է, այսինքն՝ հոգեբանը գտնվում է ղեկավար դերերում, հոգեբանն է տանում այցելուին իր ետեւից, նա է գտնում ելքերը խնդիրներից, ապա հումանիստական կոնսուլտացիան ոչ դիրեկտիվ է, երբ հոգեբանը հասցնում է այցելուին (եւ ոչ թե հիվանդին, հումանիստական տեսության հետեւորդները փոխեցին այս տերմինը) այն վիճակի, որ նա ինքնուրույն կատարի խնդրի լուծման ճանապարհի ընտրությունը: Հոգեբանը օգնում է, որ այցելուն ինքնուրույն հասկանա իր անգիտակցական ոլորտը եւ հետո ինքնուրույն ելքեր գտնի: Այստեղ հոգեբանի դերը չնչին է թվում, եւ չկա այցելուի կախվածությունը հոգեբանից, ինչը խնդիր է հոգեվերլուծության համար: Նման մոտեցումը թեեւ կարող է երկար ժամանակ պահանջել, բայց այս ճանապարհն է բերում այսպես կոչված հոգեկան հասունության:
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հումանիստական տեսությունները զարգացել են համեմատաբար ավելի ուշ, 1960-ական թվականներից սկսած: Հումանիստական տեսությունը, հոգեվերլուծությունից եւ բիհեւիորիզմից հետո, անվանվել է երրորդ ուժի տեսություն:
Կան մի քանի հասկացություններ, որոնք հատուկ են հումանիստական բոլոր տեսություններին:
|