Լավ է շրջահայաց լինել քան ուսյալ:

Հոգեբանական նյութեր

Հոգեսոմատիկա

ԽՐՈՆԻԿԱԿԱՆ ՍՈՄԱՏՈՄՈՐՖ ՑԱՎԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ
Հիմնական գանգատը մշտական, ուժեղ և հոգեպես ճնշող ցավն է, որը չի բացատրվում ֆիզիոլոգիական կամ մարմնական խանգարումներով, արտահայտվում է հուզական բախումների կամ սոցիալ հոգեբանական չլուծվող խնդիրների հետ զուգորդված, որոնք կարող են գնահատվել որպես հիմնական պատճառ: Արդյունքի կարելի է հասնել հիվանդի նկատմամբ ուշադրույթուն և նրան օգնելու ցանկություն ցուցաբերելիս:

ՍՈՄԱՏՈՄՈՐՖ ՎԵԳԵՏԱՏԻՎ ԴԻՍՖՈՒՆԿՑԻԱ
Այս խանգարումների ժամանակ հիվանդները գանգատները ներկայացնում են այնպես, որ կարծես դրանք պայմանավորված են վեգետատիվ նյարդային համակարգի ազդեցության տակ գտնվող օրգանի կամ համակարգի խանգարումներով, այսինքն՝ սիրտ–անոթային, աղեստամոքսային կամ շնչառական համակարգերի (երբեմն այստեղ ներառվում է նաև միզասեռական համակարգը):

ՍՈՄԱՏԻԶԱՑՎԱԾ ԽԱՆԳԱՐՈՒՄ
Հիմնական նշաններն են բազմաթիվ, կրկնվող և հաճախ փոփոխվող, ձևափոխվող սոմատիկ ախտանիշները, որոնք սովորաբար տևում են երկար տարիներ՝ մինչև հիվանդի հոգեբույժին դիմելը: Հիվանդների մեծ մասը անցնում են երկար ու բարդ ճանապարհ՝ առաջնային և մասնագիտացված բժշկական ծառայությունից, որի ժամանակ հետազոտություները տվել են բացասական պատասխաններ, մինչև անօգուտ վիրահատությունները:

ՍՈՄԱՏՈՄՈՐՖ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ
Այս խանգարումների գլխավոր ախտանիշներն են կրկնվող ֆիզիկական գանգատները բժշկական հետազոտման մշտական պահանջով, առանց հաշվի առնելու այդ հետազոտությունների արդեն հաստատված բացասական պատասխաններն այն մասին, որ որևէ ֆիզիկական հիմք չկա այդ ախտանիշների համար: Եթե անգամ ինչ–որ ֆիզիկական խանգարում կա, ապա նրանցով չեն պայմանավորված ախտանիշների բնույթն ու արտահայտվածությունը կամ դիսթրեսը և հիվանդի մտահոգությունը:

ՀՈԳՈՒ և ՄԱՐՄՆԻ ՓՈԽԿԱՊՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հոգու և մարմնի փոխկապակցվածության, ինչպես նաև բուժման բարոյական և հոգևոր կողմերի հարցը ուշադրության է արժանացրել դեռևս Հիպոկրատը 400 տարի մ.թ.ա: Ընդհանուր առմամբ հոգեմարմնական բժշկությունը կենտրոնանում է ուղեղի, մտքի, մարմնի և վարքի փոխհարաբերություններին, հետևաբար նաև հուզական, հոգեկան, սոցիալական, հոգևոր և վարքային գործոններին, որոնք ուղղակի կարող են ներգործել առողջության վրա: Բժշկության պատմության մեջ հոգու և մարմնի միասնության խնդիրը երկար ժամանակ եղել է իշխող մոտեցումներից մեկը: