Ամեն սպիտակ ձյուն չէ:

Հաճախ տրվող հարցեր

 

Ի՞նչ է հոգեբանությունը:

Հոգեբանությունը գիտություն է, որը ուսումնասիրում է հոգեկան գործունեությանը, մարդու հոգեկան բնույթին վերաբերվող գործընթացները և համաչափությունները: Հոգեբանության մի մաս է հանդիսանում պրակտիկ հոգեբանությունը, որի հիմնական նպատակը մարդկանց մոտ առկա հոգեբանական խնդիրների լուծմանը անմիջականորեն աջակցելն է:

Վերև

 

Ո՞րն է տարբերությունը հոգեբանի, հոգեթերապեվտի, հոգեվերլուծողի, հոգեբույժի, հոգենյարդաբանի և նյարդաբույժի միջև:

Հոգեբույժը հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդների հետ աշխատող բժիշկ է: Հոգեբույժի դերը միայն բուժելը չէ, այլ նաև հոգեկան հիվանդությունների կանխարգելումը, ախտորոշումը, և փորձագիտական զննումն է: Հոգեբույժի բուժումը իրականացվում է հիմնականում դեղամիջոցների օգնությամբ:

Հոգեբանը մասնագետ է, որը զբաղվում է մարդկային անձի հետազոտությամբ և դասակարգմամբ, միջանձնային հարաբերությունների ուսումնասիրմամբ և անձի վարքը ուղղելով: Հոգեբանը չի նշանակում դեղամիջոցներ:

Հոգեթերապեվտը բժիշկ է, որը բժիշկական օգնություն է իրականացնում հիմնականում առանց դեղամիջոցների: Որպես կանոն հոգեթերապեվտը աշխատում է առողջ հոգեկան ունեցող կամ այսպես կոչված “սահմանային վիճակում” գտնվող մարդկանց հետ (նևրոզներ, դեպրեսիաներ և այլն): Հոգեթերապեվտը իր աշխատանքի ընթացքում փորձում է այցելուին մատուցել խնդրի սուբյեկտիվ պատկերը, փորձելով հոգեկանի մեջ գտնել լուծման հնարավոր ուղիները:

Հոգեվերլուծողը հոգեվերլուծության եղանակներին տիրապետող մասնագետ է: Ընդհանրապես, հոգեվերլուծությոնը դա ուսումնասիրության եղանակ է, որի հիմքում ընկած է բառերի, արարքների, երևակայութան անգիտակցական բաղկացուցիչի որոնումը: Գոյություն ունեն մասնագիտական հոգեվերլուծության մի շարք ձևեր (օրինակ՝ Յունգի հոգեվերլուծություն, տրանսակտ վերլուծություն և այլն):

Հոգենյարդաբանը բժիշկ-հոգեբույժ է, որը մասնագիտացած է նևրոզների և այլ սահմանային վիճակների բուժման մեջ (խոսքը գնում է առողջ հոգեկանի և հոգեկան հիվանդության սահմանի մասին):

Նյարդաբույժը ներվային համակարգի հիվանդությունների (ուռուցքներ, ինսուլտներ և այլն) ախտորոշմամբ, կանխարգելմամբ և բուժմամբ զբաղվող բժիշկ է: Հոգեբանական և հոգեկան խնդիրները նյարդաբույժի մասնագիտական շրջանակից դուրս են:

Մինչ այս կամ այն մասնագետի մոտ խորհրդատվության գնալը ցանկալի է համոզվել, որ ձեր ընտրած մասնագետն ունի պրակտիկ հոգեխորհրդատվություն իրականացնելու համար անհրաժեշտ որակում (մասնագիտական կրթության վկայական, հոգեթերապիայի ուղություններից որևէ մեկով զբաղվելու արտոնագիր և այլն):

Հոգեկան կամ հոգեսոմատիկ խանգարումների դեպքում հոգեբանին այցելելուն զուգընթաց անհրաժեշտ է նաև հոգեբույժի կամ այլ բժիշկ-մասնագետի խորհրդատվությունը:

Վերև

 

Ի՞նչ է հոգեբանական օգնությունը:

Հոգեբանական օգնության առաջնային նպատակն է այցելուի հոգեբանական կարգավիճակի, հոգեբանական առանձնահատկությունների և տարբեր իրավիճակներում նրա պահվածքի վերլուծության հիման վրա ձեռք բերված տեղեկությունների մատուցումն է: Հոգեբանական օգնության արդյունքում այցելուն տեղեկանում է իր հոգեկան վիճակի, այս կամ այն ախտորոշիչների առաջացման պատճառների և մեխանիզմների մասին: Հոգեբանական օգնության ընթացքում, նաև, նպատակային ազդեցություն է իրականացվում անձի վրա նրա հոգեկան կյանքի կարգավորման, սոցիալական միջավայրին հարմարվելու և ստրեսային վիճակներին դիմակայելու նպատակով:

Կարելի է առանձնացնել հոգեբանական օգնության մի քանի ձևեր (օրինակ՝ հոգեբանական խորհրդատվություն, հոգեկոռեկցիա, հոգեթերապիա): Այս ձևերից յուրաքանչյուրը անձի տարբեր կողմերի վրա ազդեցություն է ենթադրում: Հոգեբանական օգնության ձևերն ունեն տարբեր նպատակներ և իրականացման եղանակներ, կարող են կիրառվել առանձին կամ համատեղ:

Վերև

 

Քա՞նի անգամ է հարկավոր այցելել հոգեբանին այս կամ այն հոգեբանական խնդիրը լուծելու համար:

Դա կախված է կոնկրետ այն խնդրից, որն ունի այցելուն: Որոշ դեպքերում խնդիրը հնարավոր է լուծել ընդամենը 1-2 այցի ընթացքում, որոշ դեպքերում էլ պահանջվում է երկարատև աշխատանք:

Վերև