Դժբախտությունը մենակ չի գալիս:

ԽՐՈՆԻԿԱԿԱՆ ՍՈՄԱՏՈՄՈՐՖ ՑԱՎԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ

Հիմնական գանգատը մշտական, ուժեղ և հոգեպես ճնշող ցավն է, որը չի բացատրվում ֆիզիոլոգիական կամ մարմնական խանգարումներով, արտահայտվում է հուզական բախումների կամ սոցիալ հոգեբանական չլուծվող խնդիրների հետ զուգորդված, որոնք կարող են գնահատվել որպես հիմնական պատճառ: Արդյունքի կարելի է հասնել հիվանդի նկատմամբ ուշադրույթուն և նրան օգնելու ցանկություն ցուցաբերելիս:

Հայտնի կամ ենթադրվող փսիխոֆիզիոլոգիական մեխանիզմով առաջացած ցավը, ինչպիսիք են մկանային լարվածության ցավը, միգրենը (անգար), որի հիմքում ենթադրվում է փսիխոգեն գործոնը, կոդավորվում են F54 (հոգեբանական և վարքային գործոններ, որոնք կապված են այլ խորագերում դասակարգվող հիվանդությունների կամ խանգարումների հետ), և դրան ավելացվում է լրացուցիչ կոդը ՀՄԴ–10–ի: Ներառում է. փսիխալգիա, փսիխոգեն գլխացավ կամ մեջքի ցավ, սոմատոֆորմ ցավային խանգարում: Տարբերակիչ ախտորոշում. Այս խանգարումը հաճախ անհրաժեշտ է լինում տարբերակել օրգանական ցավի հիստերիկ արտահայտությունից: Օրգանական ծագման ցավի զգացողություն ունեցող հիվանդները, որոնց մոտ դեռ մարմնական հիվանդությունը չի ախտորոշվել, երբեմն դառնում են վախկոտ, շուտ վիրավորվող, որը բերում է շրջապատի ուշադրությանն արժանանալու միջոցների փնտրտուքի վարքագծին: Սոմատիզացված խանգարումների ժամանակ նույնպես հաճախ են տարբեր ցավազգացողությունները, սակայն դրանք իրենց ուժգնությամբ և կայունությամբ մնացած գանգատներից չեն առանձնանում: Բացառվում են. մեջքի ցավ ԱԱՑ (M54.9), ցավ ԱԱՑ (սուր, խրոնիկական–R52) լարվածության գլխացավ (G44.2):

F 45.8 Սոմատոֆորմ այլ խանգարումներ Այս խանգարումների ժամանակ գանգատները վեգետատիվ նյարդային համակարգին վերաբերող բնույթ չունեն, այլ սահմանափակվում են առանձին որևէ համակարգով կամ մարմնի մասերով. սա հակասում է սոմատիզացված խանգարումներին (F45.0) և չտարբերվող սոմատոֆորմ խանգարումներին (F45.1) բնորոշ հուզական և այլ ախտանիշների փոփոխական և բազմակի, բազմաձև արտահայտված կլինիկական պատկերին: Հյուսվածքների վնասվածքներ սրանց ժամանակ չեն լինում: Այս խորագրին են վերաբերում նաև զգացողությունների այլ խանգարումներ, որոնք օրգանական հիվանդությունից չեն առաջանում և իրենց ծագման ժամանակով սերտ կապված են սթրեսային դեպքի, չլուծվող խնդիրների կամ բուժաշխատողների կամ առանձին անձանց գերուշադրության հետ: Հաճախ են հանդիպող օրինակներ են ուռչելու, մաշկի վրա շարժումների, պարեսթետիկ (մաշկի ծակծկոց, անզգայացում) զգացողությունները: Ներառում է. ա) □հիստերիկ կունձ□ (կոկորդում գնդի առկայության զգացում, որն առաջացնում է կլման խանգարում, և կլման խանգարման այլ ձևեր) բ) փսիխոգեն ծուռվիզություն և ջղակծկումով ուղեկցվող այլ խանգարումներ (բացառությամբ Տուրետի համախտանիշի) գ) փսիխոգեն քոր (բացառությամբ փսիխոգեն ծագման յուրահատուկ մաշկային խանգարումների՝ մաշկաբորբեր, մաշկախտ, ալոպեցիա, ուրտիկարիա–F54) դ) դաշտանի փսիխոգեն խանգարում (բացառությամբ ֆրիգիտություն (F52.0) և դիսպարեյնիա (F52.6)) ե) ատամների կրճտացնելը: