Արվեստը աևհեստականը քողարկելն է:

ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՔ ՏԵՍԱԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎՐԱ

Երգը եւ երաժշտությունը միշտ կարեւոր դեր են խաղում լուսավորության եւ մշակույթի փոխանցման գործում: Երեխաները սովորում են իրենց տեսած եւ լսած նմուշներից: Վերջին 30 տարիների ընթացքում որոշ մանկական հեռուստատեսային ծրագրեր հաջողությամբ համակցել էին բառերը, երաժշտությունը եւ անիմացիան՝ երեխաների կրթությունը բարելավելու համար:



Շատ ծնողներ անհանգստացած են, թե ինչ են տեսնում եւ լսում իրենց երեխաները, բայց երեխայի մեծանալու հետ ծնողները ավելի ու ավելի քիչ ուշադրություն են դրաձնում իրենց երեխաներին հետաքրքրող երաժշտության եւ տեսաժապավենների վրա:



Ընտանիքում հաճելի սովորույթ կարող է լինել սերունդների միջեւ երաժշտական նախասիրություններով կիսվելը: Երաժշտությունը նաեւ կարեւոր դեր է խաղում դեռահասի անհատական աշխարհի ձեւավորման մեջ: Երեխան հաճույքով դուրս է թողնում մեծերին իր աշխարհից եւ նրանց վշտացնում դրանով:



Երեխաների եւ դեռահասների զարգացմամբ եւ աճով հետաքրքրվող մեծ թվով մարդկանց համար խիստ անհանգստացնող է ռոք երաժշտության եւ մեծ երաժշտական ընկերությունների կողմից խթանվող ալբոմների լուրջ եւ ավերիչ ազդեցությունները երեխաների եւ դեռահասների վրա: Ահա անհանգստացնող որոշ թեմաներ.

• թմրադեղերի եւ ալկոհոլի չարաշահմար խթանում եւ դյութում

• ինքնասպանությունը ներկայացնող նկարներ եւ երգի անկեղծ խոսքեր

• պատկերավոր բռնություն

• ծեսեր համերգների ընթացքում

• սեքս՝ շեշտադրված սադիզմով, մազոխիզմով, արյունապղծությամբ, կանանց արժեզրկմամբ եւ կանանց հանդեպ բռնությամբ



Ծնողները պետք է հետեւեն, թե ինչ երաժշտական նմուշներ են գնում իրենց երեխաները, ինչ են լսում եւ ինչ են դիտում, օգնեն նրանց ճանաչել վնասակար եւ կործանիչ երաժշտության տեսակները:



Երաժշտությունը սովորաբար վտանգ չի սպառնում այն դեռահասին, ում կյանքը առողջ է եւ երջանիկ: Բայց եթե դեռահասը մշտապես տարված է երաժշտությամբ, որը լուրջ սպառնալիքներ է ներկայացնում նրա հոգեվիճակին, եւ նրա վարքի մեջ փոփոխություններ են նկատվում, օրինակ՝ մեկուսացում, դեպրեսիա, ալկոհոլի կամ այլ թմրադեղերի չարաշահում, պետք է դիմել մանկապատանեկան հոգեբույժին՝ դեռահասի բազմակողմանի գնահատման համար: