Լավությունը ինչպես ծաղիկ հիշվում է քանի դեռ թարմ է:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ

Ուշադրությունը հոգեկան գործընթաց է, գիտակցության ուղվածությունն է, որը ապահովում է որոշակի առարկաների և երևույթների ընտրողական ընկալում: Այս գործընթացը անհրաժեշտ է բոլոր հոգեկան գործընթացների համար: Ուշադրությունը ապահովում է ցանցաձև համակարգը: Նա որևէ երևույթի կողմնորոշիչ ռեակցիան է, ապահովում է համեմատման ռեակցիան, որի շնորհիվ անձը որոշվում է ազդակի ռելևանտության աստիճանը և ուշադրությունը դեպի որևէ երևույթ կարող է մարել կամ վերածվել կողմնորոշիչ գործունեության: Ոչ կամային ուշադրությունը ապահովում է բունի ռետիկուլյար ֆորմացիայի միջոցով: Կամային ուշադրությունը ենթակեղևի ոչ սպեցիֆիկ կորիզների միջոցով: Գործունեության ծրագրավորում պրեֆրոնտալ կեղև: Կեղևի պրոյեկցիոն շրջան` համի, հոտառության, տեսողություն, լսողություն:

Ուշադրության հիմնական հատկանիշներ են կոնցենտրանցիան, կայունություն, փոխադրելը, ծավալը: Այս հիմնական հատկանիշների փոփոխությունները բերում են ուշադրության խանգարումներին: Հիմնական փոփոխությունները կապված են ուշադրության կոնցենտրացիայի հետ:

Ուշադրության հետ կապված է պերսևերացիան` սա կապված է ուշադրության տեղափոխման հետ մի օբյեկտից մյուսը, ահա թե ինչու ֆրոնտալ շրջանի պաթոլոգիայի ժամանակ հիվանդը կատարելով որոշակի գործողություն ոչ մի կերպ չի կարողանում կատարել որևէ այլ գործողություն: Ուշադրության տեղափոխումը ուժեղանում է մանյակալ փուլի ժամանակ և դա բելում է նրան, որ մարդ չի կարողանում զբաղվել որևէ գործունեությամբ, որովհետև անվերջ մի գործողությունից անցնում է մյուսը: այսինքն նոր օբյեկտ ու նոր մտքեր են անվերջ ի հայտ գալիս: Ուշադրության անբավարարվածությունը կարող է արտահայտվել ցրվածության ձևով: Բնորոշ է սկլերոզի սկզբնական շրջանների ժամանակ, գերհոգնածության ժամանակ, երբ մարդու մտքերը կլանվում են որևէ գաղափարի վրա:

Ուշադրության նվազումը հաճախ դիտվում է դպրոցականների մոտ: Ոչ պաթոլոգիկ դեպքերում հանգստանա;լուց հետո պետք է անցնի: