Հիմարը միշտ առաջ է նետվում:

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ

Հիշողությունը` մնեմոս, հոգեկան գործընթաց է, որի միջոցով ընդունվում, ամրապնդվում , պահպանվում և վերարտադրվում է: Յուրաքանչյուր բջիջ ունի հիշողություն, որոնց ակտիվացումը կապված է հ-ն կորիզի հետ: Գագաթային շրջանը, քումքային շրջանը, ենթակեղևային հիպոկամպը ռեակցիա են տալիս նորույթի հանդեպ: Նշաձև կորիզը (հուզական հ-ը), ուղեղիկը (շարժողական հ-ն, ժամանակի հ-ն): Հ-ն բոլոր գործընթացները ի վերջո իրականացվում են պրե‎րոնտալ կեղևի միջոցով: Ցանկացած ծրագրավորման կամային գործողությունները կատարվում է այս հատվածի շնորհիվ: Հ-ն խանգարումը կարող է լինել քանակական և որակական: Քանակական խանգարումը հիշողության ուժեղացումն է կամ նվազումը: Հիպոմնեզիա հ-ն նվազում ամնեզիա` հ-ն կորուստ: Այս վիճակը բնորոշ է սկլերոզով հիվանդների մոտ` նախածերունական և ծերունական պսիխոզների ժամանակ, Ալցհեյմերի հիվանդ‎ության ժամանակ, Պիկի հիվանդության ժամանակ: Այս բոլոր հիվանդությունները ունեն ընդհանուր պատճառ` ուղեղի սնուցման անբավարարվածություն` աբիոտրո‎‎ֆիա: հիպոմնեզիաները կարող են լինել լակոնար (Լակունայի կղզի) և տոտալ: Լակոնար կամ կղզյակային հիպոմնեզիկ խանգարումների արտահայտումը նմանեցնում է մի գրքի, որից պատռված են որոշակի թերթեր: Տոտալ հիպոմնեզիաները հիշեցնում են մի գիրք, որի շի‎ֆրը այնքան թույլ է արտահայտված, որ դժվարությամբ են կարողանում հասկանալ, թե ինչ է այնտեղ գրված:

Հիպերմնեզիա այն երևույթն է, երբ հիվանդի հետ անցյալում կատարված իրադրությունները արդիացվում են և դառնում են, այն ին‎որմացիոն դաշտը, որտեղ սկսում է հիվանդը գոյատևել: Հիպերմնեզիան դա մանկության և պատանեկության ինֆորմացիայի ակտուալիզացիան է: Այս երկու գործընթացները ընթանում են զուգահեռաբար և այս գործընթացի դինամիկան ենթարկվում է Ռիբոյի օրենքին` սկզբուն աղավաղվում և ջնջվում է նոր ին‎‎ֆորմացիան և ի վերջո հիվանդը սկսում է հիշել մանկությունից այնպիսի փաստեր օրինակ մանկապարտեզի դաստիրակչուհու անունը, փոքր ժամանակ ով է իրեն նեղացրել: Թարմ ին‎‎ֆորմացիայի կորուստը փոխարինվում էհին ին‎ֆորմացիայի արդիացմամբ: Ռիբոն բերում է օրինակ, եթե ճնշման տակ ջրել հողը ապա առաջինը վնասվում է վերին շերտը, հետո տակինը և այլն: Հիպերտենզիաները կարող են դիտվել նաև երկբևեռ խանգարումների ժամանակ, էպիլեպտիկ նոպաների ժամանակ աուրայի փուլում: Նաև թմրամոլության, ոգելից խմիչքների չարաշահման ժամանակ, հիպնոտիկ վիճակում





Ամնեզիա` լրիվ հիշողության կորուստ: Դասակարգումը

1. Վթարի հետ կապված լինում է

• ռետրոգրադ ամնեզիա`մոռացվում է այն ին‎ֆորմացիան, որ հիվանդը հիշել է մինվթարը: Այս ժամանակ հիվանդը կարող է մոռանալ իր անունը, ազգանունը բնակմնա վայրը

• կոնգռադային ամնեզիա` մոռանում է այն ամենը, ինչ կապված է իրադարձության հետ: Այդպիսի վիճակ կարող է դիտվել հիվանդությունների ժամանակ` սոպոր, կոմա, օնեյրոիդ, դելիրի, ամենցիա:

• անտեռոգռադային ամնեզիա` մոռանում է այն բոլոր փաստերը, որոնք կապված են վթարային իրադարձության հետ: Սա լինում է ուղեղի տոքսիկ վիճակից: Խանգարվում է ‎ֆիքսացիոն հ-ը` նոր փաստերը չեն ֆիքսվում:

2. Ըստ հ-ն ‎ֆունկցիաների

• Զարգացող `պրոգռեսիվ ամնեզիա: Ամնեզիայի այս տեսակը զարգանում է ըստ Ռիբոյի օրենքի` սկզբից վերանում է թարմ ին‎‎ֆորմացիան, հետո ավելի հինը: Սկզբից մոռացվում են թվերը, ժամկետները, մինչդեռ հիշվում է իրադարձության բովանդակությունը: Ժամանակի ընթացքում սկսվում է մոռացվել իրադարձության բովանդակությունները, հետագայում հիվանդը մոռանում է հարազատներին: Ի վերջո մնում է միայն պրակսիսը` օրինակ ինչ է աթոռը, առաջանում է մառազմ:

• Ռետառդացված ` ուշացած ամնեզիա: Իրադարձությունից հետո մի առ ժամանակ հիվանդը ամեն ինչ հիշում է, հետո ամեն ինչ մոռանում:

• Ռեգռեսիվ ամնեզիա: Այս դեպքում դինամիկան դրական է, որովհետև հիվանդը սկսում է կամաց կամաց վերհիշել մոռացված փաստերը:

Ըստ օբյեկտի



• Ա‎ֆեկտոգեն ամնեզիա, հիվանդը մոռանում է տհաճ իրադարձությունները, նաև ինդե‎ֆերենտ պարագաները, որոնք կապված են դրա հետ:

• հիստերիկ ամնեզիա: Հիստերիկ հիվանդներիմոտ է նկատվում, որոն ընտրողաբար մոռանում են տհաճ փաստերը: Այս հատկությունը դրսևորվում է ծայրահեղ էգոիզմով, ինքնագոհությամբ, լավատեսությամբ դեպի իր անձը:



Պարամնեզիա

Հիշողության աղավաղումները ներկայացված են պսեվդոռեմինսցենցիաների և կոն‎ֆոբուլյացիաների ձևով: Պսեվդոռեմինսցենցիաները հիշողության պատրանքներն են, կոն‎ֆաբուլյացիաները` հ-ն հալյուցինացիաներն են:

Պսեվդոռեմինսցենցիան աղավաղված հ. է, երբ հին հիշողությունները հիվանդը առաջարկում է որպես նոր իրադարձություններ և հակառակը` նոր ին‎ֆորմացիան ներկայացնում է որպես հին: Պսեվդոռեմինսցենցիայի ձև է հանդիսանում է կրիպտոմնեզիան, որի ժամանակ հիվանդը իրեն յուրացնում էուրիշի կյանքի փաստերը, ստեղծագործությունը:

Կոն‎ֆաբուլյացիան լրիվ հնարած ին‎ֆորմացիա է, որը հիվանդի կողմից ներկայացվում է որպես իրականում ներկայացված փաստեր: Այս ժամանակ հաճախ հիվանդը ունենում է հալյուցինացիաներ և դրանց բովանդակությունը դառնում է կոն‎ֆլիկտի հետ կապված փաստեր, սա կոչվում է հալյուցինատոր կոն‎ֆաբուլյոզ: