Դժբախտությունը մենակ չի գալիս:

ԶԳԱՅՈՒԹՅԱՆ և ԸՆԿԱԼՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ

Ընկալումը այն գործընթացն է, որի միջոցով ձեռք է բերվում արաքին միջավայրի մասին ինֆորմացիա: Եթե ինֆորմացիան աղավաղված է, մարդու վարքը դառնում է հիվանդագին, ապահարմարված:

Ընկալումը սկսվում է զգայությունից, որի հիման վրա կազմվում է ամբողջական ընկալումը :

Զգայության շեղումները լինում են քանակական և որակական: Քանակական շեղումները կապված են շեմի իջեցման կամ բարձրացման հետ:

Հիպոեսթեզիա - զգայության անբավարարվածություն: Ծայրահեղ դրսևորումը լրիվ անզգայացումն է` անեստեզիա (anestesia): այս վիճակը բնորոշ է հետևյալ հիվանդություններին` հիսթերիա, աֆեկտիվ վիճակ, գիտակցության խանգարում: Այս մարդիկ ունեն ամբողջովին առողջ ծայրամասային նյարդային համակարգ: կարող է դիտվել կարճ կամ երկար: մաշկային անեսթեզիան լինում է ինֆեկցիաներից, նաև տառապում են թմրամոլները:

Հիպերեսթեզիա (hyperestesia) – ասթենիա: Այս ժամանակ զգայական շեմը ցածր է: Այն բոլոր ազդակները միջին վիճակում մենք համարում ենք նորմալ, այս մարդկանց թվում են գերուժեղ: հիպերեսթեզիայի ժամանակ առաջին սիմպտոմը գրգռվածությունն է: Այսպիսի վիճակներ կարող է լինել ծանր ինֆեկցիաների ժամանակ: Հիպերեսթեզիայի երևույթը կարող է հասնել այնպիսի վիճակի, երբ նույնիսկ շորի կպնելը մարմնին հիվանդի համար տհաճ է:



Որակական փոփոխություններ` Պարեսթեզիաներ և սինեսթոպատիաներ:

Պարեսթեզիաների ժամանակ դիտվում են ոչ հաճելի զգայություններ մարմնի տարբեր մասերում: Այն կապված է նևրոլոգիական խանգարումների հետ` դիտվում են ծակծկոցներ, լարվածություն, այսինքն անբնական զգայություններ:

Սինեսթոպատիաների ժամամանակ զգայությունները չունեն կայուն տեղավորվածություն: հիվանդը այդ ժամանակ դժգոհում է, որ ստամոքսի մեջ գտնվում է կենդանի, որը շարժվում է:

Ընկալման խանգարումները ըստ բովանդակության

Արտահայտվում են պատրանքների և հալյուցինացիաների ձևով: Պատրանքը ունի ռեալ հիմք, հալյուցինացիան լիովին հնարված է, հոգեկան պաթոլոգիայի արդյունք է:

Սենսորային դեպրիվացիայի ժամանակ մարդու մոտ առաջանում են պատրանքներ: Պատրանքները դրանք աղավաղված ընկալումներն են, երբ սուբյեկտիվ ընկալումը չի համապատասխանում առարկայի օբյեկտիվ պատկերին: Պսիխոզների ժամանակ, երբ մարդը գտնվում է վախի , տագտնապային սպասողական վիճակում նա լսում է և տեսնում է այն, ինչը համապատասխանում է իր տրամադրությանը: Սա կոչվում է աֆեկտիվ պատրանքներ: Կարող է լինել նաև մեկնաբանական պատրանքներ: Դրանք պաթոլոգիկ պատկերացումներն են և դատողությունները: Հիվանդը նայում է հայելու մեջ և տեսնում է գայլի դեմք:

Պառեյդոլիտիկ պատրանք (զառանցանք), երբ արտաքին աշխարհի մասին ինֆորմացիան այնքան աղավաղված է, որ իրականությունը չի ըմբռնվում, հիվանդը գտնվում է ֆանտազիաների աշխարհում:

Հալյուցինացիաները ի տարբերություն պատրանքների չունեն ընկալման առարկա, դրանք թվացյալ ընկալումներ են:

Հալյուցինացիաների դասակարգումը

Ըստ ընկալման տիպի տարբերում են.

• տեսողական

• լսողական

• համի

• հոտի

• շոշափելիքի

• ջերմաստիճանի

Ըստ մասնակցած անալիզատորների քանակի

• Հասարակ, սահմանափակվում են մեկ անալիզատրով

• Բարդ, ներկա են երկու և ավելի անալիզատորներ

Ըստ պայմանների

• Քնի հետ կապված հալյուցիանացիաներ հիպնոգոգիկ – կապված են քնի մեջ խորասուզվելու և հիպնոպոնպիկ – քնից արթննալու հետ:

• Ֆունկցիոնալ հալյուցինացիաները առաջ են գալիս որևէ ռեալ իրադրության հետ միասին: Օրինակ դուռը բացելը միշտ զուգորդվում է վերբալ հալյուցինացիայի հետ, որտեղ հիվանդին հայհոյում են:

• Ռեֆլեկտոր հալյուցինացիա որևէ գործողությունկամ երևույթ դիտելու ժամանակ առաջ են գալիս այդ երևույթի կրկնօրինակումը հիվանդի երևակայության մեջ: Օրինակ գրելու ժամանակ հիվանդը գրիչը տեսնում է իր սրտում:

Ըստ ընկալման պրոյեկցիայի

• Էքստրականտինային հ-ը առաջ են գալիս ընկալման դաշտից դուրս: Օրինակ մեջքի հետևից

• Հեմիանօպտիկ հ-ը միշտ առաջ են գալիս անալիզատորի դաշտի որոշակի կողմում: Օրինակ միշտ աջից:



Ըստ բովանդակության

• ֆոտոպսիաներ` տեսողական տարածական հալյուցինացիաներ` կետեր, կրակի լեզվակներ, գնդիկներ

• Առարկայական կերպարների հալյուցինացիա, երբ հիվանդը տեսնում է առարկաները ամբողջապես, մոնոտոն, պոլիխրոն, շարժվող, կանգնած, մոտիկ, հեռու:

Հալյուցինացիաները բաժանվում են երկու մեծ խմբի կապված հիվանդի վերաբերմունքից և գնահատումից` պսեվդոհալյուցինացիաներ և իրական հալյուցինացիաներ:

Պսեվդոհալյուցինացիաները սուբյեկտիվ են և միայն հիվանդի համար են: Հիվանդը համոզված է, որ այդ հալյուցինացիաները ընկալում է միայն ինքը, և ինքն իրեն քնադատում է:

Իրական հալյուցինացիաների ժամանակ հ-ը ընկալվում են որպես իրականություն և ոչ մի կերպ հիվանդին հնարավոր չէ բացատրել, որ այդ առարկան չկա:



Հոգեզգայական խանգարումներ

Ընկալման այն խանգարումներն են, որտեղ աղավաղված են առարկաների առանձին հատկանիշները: Զուգահեռ առարկան ընկալվում է, բայց աղավաղված ձևով: Մարմնի սխեմայի ընկալման խանգարում: Մատները ընկալվում է շատ հաստացված, ոտքերը շատ երկար, գլուխը առանց մարմնի: Առարկաների ընկալման խանգարման ժամանակ առաջանում է մետամորֆոպսիա`

• միկրոպսիա- առարկան ընկալվում է շատ փոքր

• մակրոպսիա- առարկան ընկալվում է մեծ

Կարող է դիտվել ավտոմատիզմի երևույթը: Սա մտնում է Կանդինսկի-կլեռամբո սինդրոմի մեջ` երբ արտաքին աշխարհը թվում է վտանգ պարունակող, սարսափ առաջացնող, անծանոթ: Մարդը անում է ամեն ինչ իր կամքից դուրս: Կարող է լինի ֆանտաստիկ հաճելի պատկերներ:





Ըմբռնման խանգարումներում տարբերում են երկու սինդրոմ` դեպերսոնալիզացիա և դեռեալիզացիա:

Դեպերսոնալիզացիայի առաջին սիմպտոմը սեփական անձի աղավաղված ընկալումն է, անձի ամբողջականության կորստի զգայություն, անձի ֆիզիոլոգիական և հոգեկան դրսևորումների խանգարում

• աոլլոհոգեկան դեպերսոնալիզացիա` հիվանդը կորցնում է Ես-ի մասինպատկերացումը: Նրան թվում է թե իր բոլոր գործողությունները ավտոմատիկ են` երկատման զգայություն: եթե սինդրոմը զարգանում է սահմանային աստիճանի Ես-ը դառնում է ոչինչ, դատարկություն:

• Աուտոհոգեկան դեպերսոնալիզացիա` մարդը զգում է, որ կորցնում է իր անհատական յուրահատկությունները: Իրեն չի ըմբռնում որպես հասարակական միավոր: Հիվանդը դժգոհում է, որ կորցնում է սեփական կարծիքը, դարձել են դեմք չունեցող:

• Սոմատոդեպերսոնալիզացիա հիվանդը ուտելուց չի հագենում, չեն պատկերացնում եղել են զուգարանում, թե ոչ, որովհետև այդ պրոցեսի հետ չունեն ոչ մի հագեցում:

• անզգայության դեպերսոնալիզացիա` հոգեկան անզգայություն, բարձրագույն հույզերի կորուստ` ոչ կարող են տխրել, ոչ ուրախանալ: Նրանք նեղվում են որ չեն զգում:

Դեռեալիզացիայի սինդրոմը` ամբողջ շրջապատը թվում է անծանոթ:

• Դե ժա վյու (de ja vu) - անծանոթը թվում է ծանոթ,

• ժա նե վյու (Jane vu) – ծանոթը թվում է անծանոթ:

• Տախիխրոնիա - ժամանակը արագ է գնում

• Բրադիխրոնիա - ժամանակը դանդաղ է գնում