Արվեստը աևհեստականը քողարկելն է:

11 ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ՏԱԼ ԲԺՇԿԻՆ՝ ԵՐԵԽԱՅԻՆ ԿԱՄ ԴԵՌԱՀԱՍԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒՑ ԱՌԱՋ

Հոգեբուժական հիվանդանոցում բուժումը հոգեկան հիվանդ երեխային բուժելու հնարավոր մի շարք տարբերակներից մեկն է: Ծնողները անհանգստանում են, վախենում կամ շփոթվում, երբ երեխային նշանակվում է ստացիոնար բուժում: Հետեւյալ հարցերը տալով, ծնողները ավելի լավ կհասկանան երեխային անհրաժեշտ ստացիոնար բուժման նպատակը.



1. Ինչո՞ւ է ստացիոնար հոգեբուժական բուժումը խորհուրդ տրվում մեր երեխային եւ ինչպե՞ս դա կօգնի նրան:

2. Հիվանդանոցային բուժման մեջ ի՞նչ այլ հնարավոր տարբերակներ կան եւ ինչպե՞ս են նրանք համեմատվում ստացիոնար բուժման հետ:

3. Մանկապատանեկան հոգեբույժը թույլատրո՞ւմ է մեր երեխային պառկել ստացիոնար բուժման հիվանդանոցում:

4. Ի՞նչ է մտնում ստացիոնար բուժման ծրագրի մեջ եւ ինչպե՞ս մեր երեխան կկարողանա համատեղել դասերը եւ բուժումը:

5. Որո՞նք են մանկապատանեկան հոգեբույժի եւ բուժման պլանի մեջ ներգրավված այլ մարդկանց պատասխանատվությունները:

6. Որքա՞ն ժամանակ մեր երեխան կմնա հիվանդանոցում եւ ինչպե՞ս պետք է մենք վճարենք ծառայությունների համար:

7. Ի՞նչ կպատահի, եթե մենք այլեւս ի վիճակի չլինենք վճարել մեր երեխային հիվանդանոցում պահելու համար, իսկ ստացիոնար բուժումը դեռեւս անհրաժեշտ լինի մեր երեխային:

8. Ինչպե՞ս մենք՝ որպես երեխայի ծնողներ, կմասնակցենք երեխայի հոսպիտալացմանը, ներառյալ բուժման եւ դուրսգրման որոշումներն ընդունելը:

9. Հիվանդանոցը հավատարմագրվա՞ծ է անհրաժեշտ պետական մարմինների կողմից՝ որպես մեր երեխայի տարիքի երեխաներին բուժելու հաստատություն, կամ մեր երեխան բուժվելու է հատուկ լիազորագրված բուժական ծրագրի շրջանակներո՞ւմ:

10. Ինչպե՞ս է որոշվելու՝ մեր երեխային դուրս գրել հիվանդանոցից:

11. Մեր երեխայի դուրսգրումից հետո բուժումը շարունակելու ի՞նչ պլաներ են լինելու:



Հիվանդանոցային բուժումը լուրջ հարց է ծնողների, երեխայի եւ դեռահասի համար: Ծնողները պետք է բարձրացնեն վերոհիշյալ հարցերը մինչեւ իրենց երեխային կամ դեռահասին հիվանդանոց պառկեցնելը: Հիվանդանոցային բուժման պլանի եւ պրոցեդուրաների մասին տեղյակ ծնողները կարող են լիովին նպաստել իրենց երեխայի բուժման գոործընթացին:



Եթե այս հարցերը տալուց հետո ծնողները դեռ լուրջ կասկածներ կամ վախեր ունեն, նրանք պետք է ազատ երկրորդ կարծիքի օգնության դիմեն: