Լավ օրինակը ամենալավ խրատն է:

ԹՈԼՄԵՆ, ՍԿԻՆԵՐ,ԲԱՆԴՈՒՐԱ ,ՌՈՏԵՐ

Նեոբիհեւիորիզմի ներկայացուցիչ էր Թոլմենը: Վերոհիշյալ բանաձեւի մեջ նա մտցրեց միջանկյալ փոփոխական: Սեւ արկղը փոխարինվեց հոգեկանի, օրանիզմի մի վիճակով, որը անպայման ստանում է S եւ դրանցից է կախված, թե ինչ R կլինի: Փոփոխական ասելով Տոլմենը հասկանում է մարդու նախկին փորձը, հմտությունների նախկին ձեռքբերումը: Այստեղ միջին գործոնը դիտվում է որպես ժամանակին ձեռքբերված որոշակի պատճառահետեւանքային կապերի հանրագումար:











Բիհեւիորիզմի ավելի ժամանակակից տեսությունը տվել է Սկիները: Ամերիկյան ուսուցման մոդելավորման, տեստային համակարգի հիմքում ընկած է հենց Սկիների տեսությունը:

Ըստ Սկիների, մարդու վարքը կառավարվում է ինչպես S-երով, այնպես էլ վարքի հետեւանքներով: Ունենալով R-ի հետեւանք, այն կարող է հանդիսանալ այդ R-ի ամրապնդման կամ մարման պատճառ: Սկիների տեսությունը կոչվում է օպերանտ վարքի տեսություն: Օպերանտ վարքը այնպիսի վարք է, որը պայմանավորված է հետեւանքով:









Այստեղ դարձյալ ամրապնդման գաղափարն է: Մեր վարքի հետեւանքները ամրապնդում են մեր ռեակցիան: Եթե հետեւանքը դրական է, մեր ռեակցիան ամրապնդվում է, եթե ոչ, մենք խուսափում ենք այդ ռեակցիայից: Այս բանաձեւն է գործում մանկական հասակում:

Մարդու վարքը նման է բիլիարդի գնդակի վարքին: Ինչպիսին կլինի կիի հարվածը, այնպիսին էլ կլինի գնդակի վարքը:

Որքան ավելի զարգացած է մարդու գիտակցականը, այնքան մենք գիտակցում ենք մեր վարքի հետեւանքները եւ կարող ենք գիտակցաբար խուսափել տվյալ վարքից, հասկանալով դրա հետեւանքները:

Մենք նաեւ պատրաստի S ( R կապերի յուրացնողն ենք, որոնք գալիս են մեծերի փորձից: Սակայն այդ մեծերի փորձը հանդիսանում է որոշակի S-երի եւ R-երի կապ, իսկ երիտասարդների համար այդ S-երը կարող են նույն ազդեցությունը չունենալ, քանի որ դրանք ճիշտ են եղել անցյալում, անցյալի մարդու համար: Հիմա կարող են փոխված լինել ժամանակները եւ որոշակի այլ պայմաններ, որոնք կփոխեն այդ կապերը:

Բիհեւիորիզմը բացահայտեց, որ մարդը գտնվում է որոշակի ազդեցության տակ եւ դրանից ելնելով է դրսեւորում իր վարքը՝ կամ դրական կողմով, կամ՝ բացասական:

Բիհեւիորիզմի գաղափարախոսությունն է ընկած զոմբիների, բանակի ձեւավորման հիմքում, երբ հաշվի չի առնվում մարդու անհատականությունը, քանի որ տվյալ դեպքում սպասված արդյունքը չի ստացվի:

Եթե ստացվում է այնպես, որ կարեւոր են ինչպես S-ը, այնպես էլ R-ի հետեւանքները, Սկիները ասում է, որ պետք է մշակել այդ հետեւանքների քանակը, ուժը եւ դրանով մեծացնել դրանց ազդեցությունը: Այդ մշակման մոդելը նա անվանում է shaping, այսինքն՝ այդ ցանկալի վարքի աստիճանաբար ձեւավորում: Օրինակ՝ դպրոցում չքից գնում են դեպի ավելի շատը: Եթե երեխան ձեռք է բարձրացրել պատասխանելու համար, եւ եթե հատկապես նա ամաչկոտ է, անպայման դրան պետք է տալ ռեակցիա, դրանով խրախուսելով եւ ամրապնդելով նրա վարքը: Անգամ չնչին ռեակցիա երեխայի մոտ պետք է անպայման դրսեւորվի հետեւանքի ձեւով, ինչը ուսուցչի գործն է: Այսինքն՝ շատ կարեւոր է աստիճանաբար ձեւավորել նրա մեջ հմտություններ հենց հետեւանքների ամրապնդման մեթոդով:

Բիհեւիորիզմի շրջանակներում զարգացավ մի տեսություն, որը կոչվում է սոցիալական ուսուցանման տեսությունը: Այսպես ուսուցումը ոչ միայն մնում է գիտելիքների, հմտությունների մակարդակով, այլ վարքագծի, բնավորության գծերի մակարդակով: Բանդուրան տվել է, թե ինչպես են երեխաները յուրացնում ուսուցման մոդելը: Կարեւոր է ոչ միայն սեփական վարքի հետեւանքների ամրապնդումը, այլ ուսուցումը կախված է նաեւ նրանից, թե ինչ են տեսնում երեխաները, թե ինչպիսի արդյունք է տալիս ուրիշների վարքը: (Երեխաներին բաժանում են երեք խմբերի: Առաջին խմբում փորձարկողը ծեծում է տիկնիկին եւ խրախուսվում է դրա համար: Երկրորդ խմբում փորձարկողը ծեծում է տիկնիկին եւ պատժվում է: Երրորդ խմբում ծեծելուց հետո փորձարկողը ոչ խրախուսվում է, ոչ պատժվում: Բոլոր երեխաներին հավաքում են մեկ սենյակում, եւ առաջին եւ երրորդ խմբի երեխաները սկսում են ծեծել տիկնիկին, իսկ երկրորդ խմբի երեխաներից գրեթե ոչ ոք՝ ոչ:)

Բանդուրան գտնում էր, որ ամենաարդյունավետ ամրապնդումը կախված է ինքնաարդյունավետության աստիճանից: Որ ասպարեզում մարդ տեսնում է, որ նա արդյունավետ է, նա ամրապնդում է իր վարքը, իսկ եթե արդյունավետ չի, մարդը խուսափում է այդ վարքից:

Բիհեւիորիստ Ռոտերը սոցիալական ուսուցանման տեսության սահմաններում նշում է, թե ինչ պայմանում կարող է առաջ գալ ամրապնդումը, ինչ գործոններով է դա պայմանավորված.



1. Վարքային պոտենցիալ - արդեն ձեռք բերված հմտությունները, գիտելիքները:

2. Սուբյեկտիվ սպասելիքներ, որոնք կարող են պայմանավորված լինել ե'ւ մեր վարքով, ե'ւ ուրիշների: այսինքն՝ եթե ես սա անեմ, ես այս սպասելիքները ունեմ դրանից:

3. Ամրապնդման բնույթը – ինչպիսի՞ն է խրախուսանքը կամ պատիժը, տվյալ մարդու համար ո՞ր խրախուսանքը արդյունավետ կլինի:

4. Լոկուս-հսկում: Առանձնացվում են էքստերնալ եւ ինտերնալ մարդիկ: Էքստերնալները իրենց վարքը ավելի շատ պայմանավորվում են արտաքին S-երով: Այսինքն՝ նրանք միշտ ավելի շատ հաշվի են առնում իրավիճակը, եւ պատասխանատվությունները ավելի շատ գցում են իրավիճակի վրա: Իսկ ինտերնալները իրենց վարքի S-երը գտնում են ներսում եւ ընդհանրապես հաշվի չեն առնում իրավիճակը: Էքստերնալներին ավելի հեշտ է կառավարել: