Գեղեցկությունը կարող է ունենալ գեղեցիկ տերևներ, բայց դառը պտուղներ:

ՈՒՈԹՍՈՆ, ԹՈՐՆԴԱՅՔ,

Բիհեւիորիզմը զարգացել է 20-րդ դարի սկզբին: Հիմնադիրն է Ուոթսոնը: Բիհեւիորիզմի գաղափարը կայանում է նրանում, որ անձը դրսեւորում է իրեն իր վարքով, եւ որպեսզի ճանաչենք անձին, անպայման պետք է վերլուծենք եւ հասկանանք նրա վարքը: Այն, ինչ-որ կատարվում է գիտակցականում եւ անգիտակցականում, անհասկանալի է եւ բիհեւիորիստներին չի հետաքրքրում: Այն, ինչ-որ կատարվում է մարդու ներսում, պետք է անպայման դրսեւորվի նրա վարքում, այդ պատճառով պետք է վերլուծել նրա վարքը:

Մարդը իր հոգեկանով նման է սեւ արկղի, որի վրա ազդում են ինչ-որ ազդակներ, որոնք պայմանավորում են մարդու վարքը եւ բերում են որոշակի ռեակցիաների:









Սեւ արկղը ի սկզբանե մարդու պահանջմունքների

ոլորնտ է, որն անտեսվում է բիհեւիորիստների կողմից:



Բիհեւիորիզմը իր հիմքում նման է դետերմինիզմի սկզբունքին: Այսինքն՝ ինչ-որ մի ռեակցիայի համար անպայման պետք է լինի որոշակի ազդակ, ոչ մի ռեակցիա ինքնաբուխ կերպով ի հայտ չի գալիս:

Բիհեւիորիզմը ինչ-որ տեղ շատ մեխանիկական է թվում: Կլասիկ բիհեւիորիստների հետազոտությունները կատարվել են կենդանիների վրա եւ պարզվել է այս պատճառահետեւանքային կապը նրանց բոլոր վարքի դրսեւորումներում:

Բիհեւիորիստ Թորնդայքը կարեւորեց ամրապնդման (տՏՊՍՐպտսպվՌպ) դերը որոշակի ռեակցիայի մշակման գործում: R-ն պետք է որոշակի S-ի միջոցով ամրապնդել, որպեսզի R-ը պահպանվի: Հետո զարգացավ այս բանաձեւը եւ պարզվեց, որ S-երը կարող են լինել բազմաթիվ, մի ամբողջ կոմպլեքս, եւ դրանք կարող են բերել մի քանի R-երի: Մեխանիկորեն ինչ-որ S-ով չենք կարող ստանալ կոնկրետ R: Իրականում սեւ արկղը շատ ավելի բարդ է:

R-ի մշակման միջոցով մենք ստանում ենք որոշակի հմտություններ: Փաստորեն, անձը դա հմտությունների հանրագումար է: Բնավորության գիծ, յուրաքանչյուր հատկություն, ընդունակություն, դրանք հմտություններ են, որովհետեւ եղել է որոշակի ազդեցություն դրանց մշակման համար: Օր.՝ եթե ուզում ենք երեխայի մոտ կոկիկություն մշակել, մենք տալիս ենք որոշակի ազդակներ, ասենք՝ պատժում ենք նրան անկոկիկության համար կամ խրախուսում կոկիկության դեպքում, եւ նրա մոտ ձեւավորվում է տվյալ հատկությունը:

Բիհեւիորիզմը տվեց մեծ արժեք գիտելիքների, հմտությունների ձեռք բերման առումով: Ճիշտ է, հոգեկանը ունի ինչ-որ մի նախադրյալ, բայց եթե այն չի մշակվում, չի ամրապնդվում, մնում է քաոսային վիճակում:

Բիհեւիորիզմը մեծ նշանակություն ունեցավ ընդհանուր ուսուցման (վՈցփպվՌպ) գործում: Դաստիարակությունը, ուսուցումը հիմնականում հիմնված է այս բանաձեւի վրա: Ուսուցիչը կարող է S-ը հետաքրքիր դարձնել, որպեսզի այն ավելի լավ ընկալվի երեխայի կողմից, եւ հետո նա ամրապնդման միջոցով բերում է արդյունավետ յուրացման: Եթե հոգեվերլուծությունը հնարավորություն է տալիս գտնել՝ հոգեկանի համար ինչ է անհրաժեշտ, կարեւոր, ապա բիհեւիորիզմը, լինելով պրակտիկ տեսություն, տալիս է պրակտիկ ճանապարհներ՝ ինչպես դա ամրապնդել:

Բիհեւիորիզմի ծայրահեղությունը կայանում էր նրանում, որ անտեսելով սեւ արկղը՝ մեր պահանջմունքների ոլորտը, բիհեւիորիստները պնդում են, որ կարելի է տարբեր մարդկանցից ձեւավորել, մշակել, ստանալ այն մարդիկ, որ ցանկանում ենք՝ միեւնույն ազդակների եւ ռեակցիաների ամրապնդման միջոցով: