Ժամանակին դրված մի կարը կխնայի հետագա իննը:

ԿԱՐԵՆ ՀՈՐՆԻ

Հասարակության մեջ հակասությունները, որոնք անպայման պայմանավորում են մեր ներքին խնդիրները, հետեւյալներն են.



1. Հասարակությունում մի կողմից կան շատ բարոյական կողմեր՝ պետք է սիրել, հարգել, համագործակցել: Մյուս կողմից հաջողակի կենրապին ձգտումը ստիպում է մարդուն ձեռք բերել ինքնուրույնություն, իրականացնել իր անձնական նպատակները, ստանալ բարեկեցիկ կյանք: Այսինքն՝ կա մշտական հակասություն: Երկու դեպքում էլ կա ֆրուստրացիա:

2. Ազատ հասարականգը անընդհատ ստիմուլացնում է մեր պահանջմունքները՝ լինել գեղեցիկ, “կյանք անել”: Եվ հասարակությունում ստեղծված բոլոր ինստիտուտները/հաստատությունները՝ ռեստորանները, թատրոնները, թանգարանները եւ այլն, ուղղված են դրանց բավարարմանը: Միեւնույն ժամանակ մարդուն չի տրված հնարավորություն օգտվել ամեն ինչից, վերցնենք թեկուզ ֆինանսական դժվարությունները: Եվ այս հակասության մեջ նախ ւ առաջ ընկնում են երիտասարդները, որոնց մոտ կա ցանկություն ամեն ինչ փորձել, բայց չկա հնարավորություն:

3. Ազատության գաղափարը վերաբերում է քաղաքացու՝ ազատ, հասուն, լիարժեց մարդու գաղափարին: Այսինքն՝ ես կարող եմ, ունեմ իրավունք, ազատ եմ, ինչ կուզեմ, կանեմ: Սակայն մարդը միեւնույն ժամանակ գիտակցում է, որ շատ բաներում նա ազատ չէ, այլ կախված է բնության ուժերից եւ ենթարկվում է դրանց: Դարձյալ ծնվում է հակասություն:



Փաստորեն, այս բարդ խնդիրների պայմաններում, եթե մարդը չի կարողանում գտնել “ոսկե միջինը”, նրա մոտ առաջանում է ֆրուստրացիա (այլ կերպ ասած՝ մանդրաժ): Եվ արեւմտյան քաղաքակրթության բոլոր մարդիկ ձգտում են լինել հաջողակ, նրանց ամբողջ ակտիվությունը ուղղված է հենց դրան:

Անդրադառնալով կոնկրետ անձին, Խոռնին ասում էր, որ անձն ունի երկու հիմնական բնազդ՝



1. axiety, տագնապ

2. perfection, կատարելություն



Եվ անձը որքան ավելի շատ է ձգտում-հասնում կատարելության, այնքան թուլանում է նրա տագնապը, եւ ընդհակառակը: Բայց հասարակության միջի վերոհիշյալ հակասությունները կարող են խրախուսել այս կամ այն բնազդը:

Խոռնին նշնում է մի հասկանություն՝ բազային տագնապ, որը ընկած է անձի ակտիվության հիմքում, եւ նա ամեն ինչ անում է, որպեսզի թուլացնի այս տագնապը:

Յուրաքանչյուր ընտանիքի վրա ազդում է հասարակությունը, եւ մենք մեր երեխային առաջին օրվանից դաստիարակում ենք այնպես, որ նա դառնա հաջողակ: Այսինքն՝ հենց առաջին օրվանից նրա մեջ սերմանում ենք այդ ձգտումը: Երեխան անպաշտպան է լինում, եւ յուրաքանչուր հակասություն կարող է առաջացնել նրա մեջ տագնապ: Եթե նա տեսնի ծնողների վեճը, կամ որ ծնողը մի բան ասում է, մեկ այլ բան անում, կամ սիրում է երեխային, բայց երկրորդ րոպեին կարող է բարկանալ, այս ամենը կարող է առաջացնել եւ խորացնել երեխայի մոտ բազային տագնապը: Հետագայում մանկապարտեզը, դպրոցը, աշխատանքի վայրը կարող են նպաստել բազային տագնապի ուժեղացմանը նրանով, որ մարդ ձգտում է անվերջ չկորցնել իր հաջողակի կերպարը, չկորցնել շրջապատի մարդկանց սերը, հարգանքը եւ այլն:

Խոռնին գտնում է, որ նեւրոզը ունի ոչ թե որակական, այլ քանակական բնույթ, այսինքն՝ որքան ավելի շատ է մարդու տագնապը, այնքան ավելի շատ է մարդու հակվածությունը դեպի նեւրոզ: Եվ որքան ավելի օպտիմալ քանակով են մարդու տագնապները, այնքան ավելի հեշտ նա կարող է հաղթահարել դրանք:

Խոռնին ասում է, որ մարդը իր տագնապը հաղթահարելու համար ընտրում է ստրատեգիա: Նա առանձնացնում էր երեք տիպի ստրատեգիա՝



1. շարժում դեպի մարդիկ

2. շարժում հակառակ մարդկանց

3. շարժում մարդկանցից



Առաջին ստրատեգիան ենթադրում է, որ ենթագիտակցորեն տագնապը կարելի է հաղթահարել, եթե լինել սերտ կապի մեջ այլ մարդկանց հետ: Այս ստրատեգիան կարող է ունենալ նաեւ ծայրահեղ դրսեւորում՝ վերածվել լիարժեք կախվածության այլ մարդկանցից, անպայման կողքին ունենալ մեկին, որպեսզի լինել նրա թեւի տակ: Այս դեպքում մարդը լսող է, հնազանդվող, միաձուլվող ուրիշների հետ: Մարդը շատ խուսափում է ցանկացած կոնֆլիկտից, բացարձակ չի արտահայտում իր կարծիքը, իր “ես”-ը լրիվ մի կողմ է դնում, միայն թե չմտնի կոնֆլիկտի մեջ եւ ամեն գնով խուսափի պատասխանատվությունից:

Երկրորդ ստրատեգիան լիարժեց հակառակ է առաջինին: Այստեղ նորից գերակշռում է կախվածությունը, բայց “մինուս նշանով”՝ մարդը հաղթահարում է իր տագնապը, մտնելով մրցակցության մեջ ուրիշների հետ: Ծայրահեղ դրսեւորման դեպքում այս մրցակցությունը կարող է վերածվել մանիպուլյացիայի, էքսպլուատացիայի: Այսպիսի մարդը պետք է միշտ իրեն զգա ուժեղ ուրիշներից, եւ կողքինը նրան անհրաժեշտ է, փաստորեն, հենց դրա համար: Սա եւս կախվածություն է ուրիշներից, բայց արդեն այլ որակի: Մարդը պետք է կառավարի ուրիշներին, հանձնարարություններ տա նրանց, ոտնահարի ուրիշներին: Այս մարդը “սեփականատեր” է: Նա կարող է իր համար կին ընտրել, շատ գեղեցիկ ու բարոյական, կառուցել մեծ ու շքեղ տուն, վարել շքեղ ավտոմեքենա, որպեսզի ուրիշները հիանան նրանով: Նման մարդու անգիտակցական սկզբունքն է՝ “գոյատեւում է ուժեղագույնը”, այսինքն՝ նրա անգիտակցականում լիարժեք գործում է բնության օրենքը:



Երրորդ ստրատեգիան ընտրած մարդը իր տագնապը թուլացնում է, լինելով հեռու մարդկանցից, որովհետեւ իր համար յուրաքանչյուր կապվածություն տագնապի աղբյուր է: Իրականում այդ կապի պահանջը այնքան ուժեղ է, որ մարդը նախօրոք խուսափում է այդ կապից, որպեսզի հանկարծ մի օր այն չկորցնի՝ դա նրա համար անտանելի կլինի: Ծայրահեղ դրսեւորման ժամանակ մարդը իրեն կարող է անգամ զրկել համով ուտելիքից, լավ հագուստից, քանի որ նրա համար դա էլ է կապվածություն: Նման մարդը նաեւ կխուսափի լուրջ հարաբերություններից՝ կունենա մի քանի սիրուհի, բայց ոչ մեկի հետ չի կապվի: Այս մարդկանց, սակայն, փրկում է վառ արտահայտված ինքնագնահատականը. նրանք իրենց համարում են շատ բարձր ուրիշներից, ունիկալ: Հակառակ դեպքում նրանք կցնորվեն: Շիզոիդները պատկանում են այս տիպին:

Բոլոր ստրատեգիաներն էլ անհրաժեշտ են մարդու գոյատեւման համար: Խոռնին նշում է, որ այս երեքն էլ պետք է ոչ ծայրահեղ ձեւով առկա լինել յուրաքանչյուր մարդու մոտ: Եթե մարդը զարգանում է միայն մի ստրատեգիայով եւ կենտրոնանում է տագնապը թուլացնելու մի ձեւի վրա, նա կարող է ձեռք բերել նեւրոտիկ գծեր: Եվ դարձյալ այստեղ ոչ թե որակն է կարեւոր, այլ քանակը:

Խոռնին առանձնացնում է նաեւ մեկ այլ հասկացությունը՝ իդեալականացված “ես”: Սա նորից ինչ-որ մի արհեստականացված կառույց է, որը մարդը ստեղծում է իր համար: Իդեալական “ես”-ը եւ իդեալականացված “ես”-ը բոլորովին տարբերվում են միմյանցից: Առաջինը բնական է, որ պիտի լինի, իսկ երկրորդով մարդը փոխարինում է իր իրական “ես”-ը: Այսինքն՝ մարդը չի կարողանում եւ չի ուզում ճանաչել, ընդունել իր իրական “ես”-ը եւ ապրում է իդալականացված “ես”-ի կերպարի մեջ:

Խոռնին առանձնացնում է այսպիսի մի կողմ՝ նեւրոտիկ հպարտություն , որի դեպքում մարդը շատ հստակ գիտակցում է՝ որն է ճիշտ, ունի հստակ չափորոշիչներ, որոնցով նա շարժվում է: Դրանից էլ առաջանում է իր հպարտությունը, ինքնագնահատականի բարձրացումը:

Իդեալականացված “ես”-ը կարող է նաեւ մարդու մոտ առաջացնել հակասություն իրական “ես”-ի հետ, եւ մարդը կարող է ոչնչացնել իր իրական “ես”-ը, քանի որ վստահ է, որ չի կարող հասնել իր իդեալականացված “ես”-ին՝ “ես շատ թույլ եմ, անկարող հասնալու այն կերպարին, որը իդեալական է ինձ համար”: Այս դեպքում իդեալականացված “ես”-ը այնքան ուժեղ է ու կարեւոր եւ այնքան անհասանալի թվացող մարդու համար, որ նա չի էլ փորձում անգամ հասնել դրան:

Իդեալականացված “ես”-ը խիստ քարացած կերպար է, ինչը խանգարում է մարդուն, որ նա զարգանա: