Կույրը ուրախ կլիներ տեսնել:

Իմացեք՝ որտեղից օգնություն ստանալ երեխայի համար

Հաճախ ծնողները անհանգստացած են իրենց երեխայի հուզական առողջությամբ կամ վարքով, բայց չգիտեն՝ որտեղից սկսել օգնել երեխային: Հոգեկան առողջության համակարգը կարող է ծնողներին երբեմն խճճված եւ անհասկանալի թվալ: Երեխայի հուզական խանգարումները հաճախ ճեղք են տալիս ե՛ւ երեխայի, ե՛ւ ծնողների ներաշխարհում: Ծնողները կարող են օբյեկտիվ չլինել: Նրանք կարող են իրենք իրենց մեղադրել կամ վախենալ, որ ուսուցիչները կամ ընտանիքի այլ անդամներ կմեղադրեն իրենց:



Եթե Դուք անհանգստացած եք Ձեր երեխայի զգացմունքներով կամ վարքով, Դուք կարող եք նախ եւ առաջ խոսել Ձեր ընկերների, ընտանիքի այլ անդամների, հոգեւոր խորհրդատուի, Ձեր երեխայի դպրոցական խորհրդատուի, նրա մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի հետ: Եթե գտնում եք, որ երեխան օգնության կարիք ունի, պետք է որքան հնարավոր է շատ տեղեկություն հավաքել օգնություն ստանալու հնարավոր աղբյուրների մասին: Ծնողները պետք է խուսափեն հեռախոսային □Դեղին էջեր□ գիրքը՝ որպես տեղեկության միակ աղբյուր օգտվելուց: Տեղեկության այլ աղբյուրներ են.

• □Աշխատողին աջակցելու ծրագիրը□ Ձեր աշխատավայրում

• Տեղական բժշկական համայնքը, տեղական հոգեբուժական համայնքը

• Հոգեկան առողջության տեղական ասոցիացիան

• Հոգեկան առողջության հանրապետական բաժանմունքը

• Տեղական հիվանդանոցները կամ բժշկական կենտրոնները՝ հոգեբուժական ծառայություններով

• Մոտակա բժշկական հաստատության հոգեբուժական բաժինը

• Ազգային խորհրդատվական կազմակերպությունները (NAMI, Երեխաների հոգեկան առողջությանը ծառայող ընտանիքների ֆեդերացիա, NMHA)

• Ազգային մասնագիտական կազմակերպությունները (Ամերիկյան մանկապատանեկան հոգեբուժության ակադեմիա, Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիա)



Հոգեկան առողջության ոլորտի մասնագետների բազմությունը կարող է շփոթեցնող լինել: Դրանք են՝ հոգեբույժները, հոգեբանները, հոգեբուժական հասարակական աշխատողները, հոգեբուժական բուժքույրերը, խորհրդատուները եւ մարդիկ, որոնք իրենց թերապեւտներ են կոչում: Քիչ թվով նահանգներում են հետեւում հոգեթփերապիային, այնպես որ ցանկացած անձ կարող է իրեն կոչել հոգեթերապեւտ:



Մանկապատանեկան հոգեբույժ. Մանկապատանեկան հոգեբույժը լիցենզավորված (M.D. կամ D.O.) բժիշկ է, որը համապատասխան ուսում ստացած մասնագետ է եւ ունի երեխաների, դեռահասների եւ ընտանիքների հետ աշխատելու բազմամյա փորձ: Մանկապատանեկան հոգեբույժները պետք է անցած լինեն պետական քննությունը՝ Ամերիկյան հոգեբուժության եւ նեվրոլոգիայի խորհրդի սերտիֆիկացիան մանկապատանեկան հոգեբուժության ոլորտում ստանալու համար: Մանկապատանեկան հոգեբույժները ապահովում են բժշկական/հոգեբուժական գնահատում եւ հուզական, վարքային եւ հոգեկան խանգարումների դեպքում բուժական ամբողջական միջամտություն: Որպես բժիշկներ, մանկապատանեկան հոգեբույժները կարող են դեղամիջոցներ նշանակել եւ հետեւել դրանց ընդունմանը:



Հոգեբույժ. Հոգեբույժը բժիշկ է, որի կրթությունը համապատասխանում է M.D եւ D.O. աստիճաններին եւ որն ունի առնվազն 4 տարվա մասնագիտական փորձ: Հոգեբույժները ունեն պետական լիցենզավորվում: Հոգեբույժները պետք է անցած լինեն պետական քննություն՝ Ամերիկյան հոգեբուժության եւ նեվրոլոգիայի խորհրդի սերտիֆիկացիան հոգեբուժության ոլորտում ստանալու համար: Հոգեբույժները ապահովում են բժշկական/հոգեբուժական գնահատում եւ հուզական, վարքային եւ հոգեկան խանգարումների դեպքում բուժական ամբողջական միջամտություն: Որպես բժիշկներ, մանկապատանեկան հոգեբույժները կարող են դեղամիջոցներ նշանակել եւ հետեւել դրանց ընդունմանը:



Հոգեբան. Հոգեբանների մի մասն ունի մաստեր աստիճան (M.S.) հոգեբանության մեջ, մյուսները՝ բժշկական աստիճան (Ph.D., Psy.D., Ed.D.) կլինիկական, կրթական, խորհրդատվական կամ հետազոտական հոգեբանության մեջ: Հոգեբանները հիմնականում լիցենզավորված են: Հոգեբանները կարող են ապահովել հոգեբանական գնահատում եւ հուզական եւ վարքային խնդիրների եւ խանգարումների դեպքում բուժական ամբողջական միջամտություն: Հոգեբանները ապահովում են հոգեբանական ստուգումներ եւ գնահատումներ:



Սոցիալական աշխատող. Հասարակական աշխատողների մի մասն ունի բակալավրի աստիճան (B.A., B.S.W., կամ B.S.), մյուսներն անգամ մաստեր աստիճան (M.S. կամ M.S.W.): Հասարակական աշխատողները հիմնականում կարող են քննություն հանձնել՝ որպես հասարակական աշժխատող լիցենզավորվելու համար: Հասարակական աշխատողները ապահովում են հոգեթերապիայի հիմանական ձեւերը:



Ծնողները պետք է փորձեն գտնել երեխաների, դեռահասների եւ ընտանիքների հետ երկար աշխատանքայն փորձ ունեցող մասնագետի: Ծնողները պետք է անպայման պարզեն մասնագետի կրթությունը եւ փորձի աստիճանը: Այնուամենայնիվ, նաեւ շատ կարեւոր է գտնել համապատասխանությունը երեխայի, ընտանիքի եւ մասնագետի միջեւ: