Օձը դյութելով կհանեն բնից:

ՅՈՒՆԳԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Անձի կլասիկ հոգեվերլուծական տեսություններից է Յունգի անձի անալիտիկ տեսությունը: Բոլոր հոգեվերլուծական տեսությունները գործ ունեն անգիտակցականի հետ: Յունգը նույնպես շատ մեծ տեղ էր տալիս անգիտակցականին: Սակայն Յունգը, ի տարբերություն Ֆրեյդի, շատ մեծ տեղ էր տալիս ոչ միայն սեռական բնազդին, այլ դիտում էր անգիտակցականը որպես կոլեկտիվ անգիտակցական: Յունգը դրեց հիմքեր, որպեսզի ուսումնասիրվեն անգիտակցականի ոչ միայն կենսաբանական հիմքերը, այլեւ էթնիկական առանձնահատկությունները: Յունգը շատ էրուդիտ էր, նա ուսումնասիրում էր էթնոսների պատմությունը: Նա չի մերժում մարդու կենսաբանական անգիտակցականը, այլ ըստ նրա, մարդ ի ծնե իր վրա կրում է ամբողջ մարդկության փորձը, ինչպես նաեւ տվյալ ժողովրդի փորձը: Հենց սա է կոչվում կոլեկտիվ անգիտակցական: Մարդիկ իրար նման են համամարդկային առանձնահատկություններով, բայց եւ տարբերվում են իրարից ազգային որակներով:

Կոլեկտիվ անգիտակցականը բաղկացած է արքետիպներից: Սրանք ձեւեր են առանց բովանդակության: Արքետիպների բովանդակությունը զգայական է, այլ ոչ թե տրամաբանական: Դրանք նման են հետքերի մեր հիշողության մեջ: Մեզ մեր նախնիներից անցնում են նրանց զգայական ռեակցիաները: Օր.՝ Աստծո արքետիպը դա նախնադարյան մարդու տպավորությունն է արեւից:

Բոլոր արքետիպները դրսեւորվում են սիմվոլների՝ հեքիաթների, առասպելների, էպոսների ձեւերով: Ազգի որոշակի ձեռքբերումներ ուղղված են արքետիպների ճանաչմանը հենց այդ սիմվոլների միջոցով: Ինչքան ավելի լավ են սիմվոլները առաջացնում զգայական ռեակցիաներ, այնքան ուրեմն դրանք լավ են արտահայտում տվյալ արքետիպը: Պարզ է, որ այս արքետիպները գիտակցական չեն: Մենք ամեն անգամ նորից ու նորից ենք բացահայտում ինչ է, օր.՝ սերը, մոր գաղափարը եւ այլն: Եվ Յունգը կարեւորում է մեր անգիտակցական բնազդը, ուղղված դեպի այդ արքետիպների բացահայտումը:

Մեր բոլոր հույզերն ու զգացմունքները ունեցել են նաեւ մեր նախնիները: Իհարկե, շրջակա միջավայրի ազդեցության տակ փոխվում է, շտկվում է մեր կոլեկտիվ անգիտակցականը: Շատ հաճախ մեր արքետիպները խանգարում են մեզ, դրանք ձեւեր են, որոնք մենք չենք կարող հաղթահարել: Օր.՝ նախապաշարումները. մեծ սերունդները շատ սուր ռեակցիաներ են տալիս որոշ արքետիպների ժամանակակից փոփոխություններին՝ ազատ գաղափարներին:

Ընդհանրապես, արքետիպները փոխվում են, երբ կա կոնֆլիկտ, երբ մարդ չի ընդունում տվյալ արքետիպը:

Շատ կարեւոր է, որ այդ սիմվոլները՝ հեքիաթները, առասպելները եւ այլն, բացահայտվեն, որպեսզի չլինի կոնֆլիկտ ես-ի եւ այդ արքետիպի միջեւ: Ի տարբերություն Ֆրեյդի, որը պայքարը տեսնում էր իդի եւ գեր-եսի միջեւ, Յունգը այն տեսնում է անգիտակցական արքետիպի եւ ես-ի միջեւ:

Հոգեկանի մյուս մակարդակը Յունգը անվանում է անձնական անգիտակցական: Սա արդեն այն բովանդակությունն է, որը ստանում է մարդը ծննդյան օրից. սա յուրաքանչյուր մարդու անձնական պատմությունն է, փորձը: Սակայն այս անձնական անգիտակցականում շատ կարեւոր է կոլեկտիվ անգիտակցականի դերը: Մեր անձնական անգիտակցականը պայմանավորված է այն ընտանեկան արքետիպներով, որոնք եկել են կոլեկտիվ անգիտակցականից: Բախումներ կարող են տեղի ունենալ մեր անձնական անգիտակցականի եւ իրական կյանքի, իրականության միջեւ:

Անձնական անգիտակցականը բաղկացած է էգոկոմպլեքսներից: Յունգը կոմպլեքսը չի դիտում որպես լոկ բարդույթ: Դա վարքի որոշակի ձեւ է, որն ունի միջուկ (ÿՊՐՏ), որը խորքային է եւ իրենից ներկայացնում է որոշակի արքետիպների զգացողություններ: Կոմպլեքսն ունի նաեւ արտաքին շերտ, այսինքն՝ մեր վարքի ձեւերը, մտքերը, զգացմունքները, հիշողությունները, որոնք կարող են գիտակցվել: Իսկ միջուկը շատ խորքային է եւ այն դժվար է գիտակցել: Սակայն ինչքան մենք գիտակցում ենք մեր արտաքին վարքի ձեւերը, այնքան ավելի լավ ենք ճանաչում մեր միջուկը:

Միջուկը կարող է շատ հզոր լինել եւ մեր հոգեկան բոլոր վիճակները ձգել դեպի իրեն: Օր.՝ երբ մարդու մոտ շատ ուժեղ է տիրելու, իշխելու արքետիպը եւ այն շատ մեծ տեղ է գրավում անձնական անգիտակցականում, մարդն սկսում է անել ամեն ինչ՝ իր այդ արքետիպը իրականացնելու եւ այդպիսով կյանքից բավականություն ստանալու համար: Այստեղ, կարելի է ասել, մարդու մեջ ձեւավորվում է նոր, երկրորդ անձը: Երբ մի բարդույթ գերիշխում է անձնական անգիտակցականում, այն դառնում է էգոյի բովանդակություն:

Յունգը հատուկ առանձնացնում է մոր բարդույթը, երբ մարդը իր բոլոր փոխհարաբերություններում փնտրում է մորը: Ընդհանրապես, կնոջ արքետիպը իր մեջ ներառում է ոչ միայն մոր, այլեւ սիրուհու, ընկերուհու, քրոջ եւ այլ դերեր, այսինքն՝ կնոջ բոլոր տեսակները: Կախված նրանից, թե ինչ կին է մեզ իրականում հանդիպում, մեր մեջ որոշակի արքետիպ է ամրանում, այսինքն՝ զարգանում է կնոջ արքետիպի ինչ-որ մի կողմը:

Գոյություն ունի նաեւ հոր՝ տղամարդու արքետիպ, որի մեջ է մտնում տղամարդու բոլոր տեսակները: Կան նաեւ խառը արքետիպներ, օր.՝ թագավորի արքետիպը իր մեջ ներառում է հերոսի եւ իմաստունի գաղափարներ:

Կան մի քանի արքետիպներ, որոնք ավելի կառուցվածքային են՝ ունեն որոշակի կառուցվածք, անջատվում են մյուսներից եւ կազմում են մեր անձի կառուցվածքը:



















Սրանք մեր հոգեկանի մակարդակներն են:



Գիտակցականի վերին շերտում գտնվում է մի հատված, որը Յունգը անվանել է պերսոնա՝ մարդ, որը իր վրա կրում է որոշակի դերեր (Ֆրեյդի մոտ՝ գեր-ես):

Էգոն գիտակցականի եւ անձնական անգիտակցականի արանքում է, հանդես է գալիս որպես այդ երկուսի միջնորդ:

Էգոյի այն կողմը, որը մենք չենք ընդունում, մենք տանում ենք դեպի մեր անձնական անգիտակցականի վերին մաս՝ մեր ստվերը (Ֆրեյդի մոտ՝ իդ): Ստվերը մեր մանկական կողմն է, ֆանտազիաների, երեւակայությունների աղբյուրը: Ինչքան էգոն ժխտում է ստվերը, այնքանով էգոն հավասարակշիռ չի լինում: Եթե ստվերը դուրս մղվի, կխախտվի անգիտակցականի եւ էգոյի բալանսը: Եթե այս բոլոր մակարդակների փոխհարաբերությունները կայուն, հավասարակշիռ չլինեն, պերսոնան չի թույլատրի ստվերի դրսեւորումները:

Անիման դա կնոջ պատկերացնում է տղամարդու մոտ, անիմուսը՝ տղամարդու պատկերացումը կնոջ մոտ: Այլ կերպ ասած՝ անիման կինն է տղամարդու մեջ, իսկ անիմուսը՝ տղամարդը կնոջ մեջ: Օր.՝ տղամարդը միշտ փնտրում է այն կնոջը, որն իր անիման է: Եթե նրա մեջ գերիշխում է մոր արքետիպը, նա կընտրի մորը նման կին:



Ամենակենտրոնական արքետիպը մեր ինքնությունն է (րՈՎՏրՑՖ, selbst), մեր էության կենտրոնն է, որը գտնվում է կոլեկտիվ անգիտակցականի եւ անձնական անգիտակցականի սահմանագծին:

Սոցիալական կյանքում մենք ձգտում ենք ցույց տալ մեր պերսոնան, իսկ մեր հոգեկանում մենք ուղղված ենք դեպի մեր ինքնության բացահայտումը: Մեր ինքնության արքետիպի բարձրագույն սիմվոլն Աստվածն է: Ինքնությանը հասնելը տեղի է ունենում մարդու ամբողջ կյանքի ընթացքում: Յունգը ասում է, որ մարդկանց միջին տարիքի կրիզիսը կապված է ինքնության ճանաչման ձգտման հետ, այսինքն՝ գալիս է մի պահ, երբ մարդ ոչ թե արդեն առաջ է նայում, դեպի ապագան, ինչպես, օր.՝ դեռահասները, այլ փորձում է պարզել՝ որտեղից է նա գալիս, ինչ առաքելություն նա ունի այս կյանքում եւ այլն: Ըստ Յունգի՝ մարդն ապրում է երկու ծնունդ՝ առաջինը մեր ֆիզիկական ծնունդն է, իսկ երկրորդը՝ միջին տարիքում, հոգեւոր ծնունդը:

Յունգը առանձնացնում է նաեւ 4 հոգեկան ֆունկցիաներ, որոնք զույգեր են կազմում: Դրանք են 1. մտածողություն եւ զգացմունք, որոնք Յունգը համարում էր ռացիոնալ ֆունկցիաներ, եւ 2. զգայություն եւ ինտուիցիա` իռացիոնալ ֆունկցիաներ: Ինչո՞ւ են սրանք կազմում զույգեր: Զգայությունը եւ ինտուցիան ընկալման երեւույթներ են, իսկ մտածողության եւ զգացմունք զույգի միջոցով մենք այդ ընկալածը գնահատում ենք: Մտածողությունը որոշում է` ընկալումը ճիշտ է, թե սխալ, իսկ զգացմունքները որոշում են` մեզ դուր է գալիս թե ոչ, ընդունելի մեզ համար, թե անընդունելի եւ այլն: Յունգը ասում է, որ ըստ այն բանի, թե մարդու մոտ որ ֆունկցիան է գերակշռում, նա դասվում է այս կամ այն տիպին` զգացմունքային, ինտուիտիվ, զգայական, մտածող տիպ: Սակայն եթե գերակշռում է այս կամ այն ֆունկցիան, նշանակում է` ճնշվել է դրա հակառակ բեւեռը: Զգայական տիպը, օրինակ, կենտրոնացած է զգայական ազդակների վրա, այսինքն` մինչեւ չտեսվի, չլսի, չի հավատա, չի ընկալի, իսկ ինտուիտիվ տիպը առանց տեսնելու որոշակի ենթադրություններ է անում:

















Այսինքն՝ ինչքան զարգացած է զգայությունը, նշանակում է այնքան ճնշված է ինտուիցիան: Իսկ զգացմունքների զարգացման դեպքում չի զարգանում մտածողությունը:

Յունգը առանձնացնում է տրանսցենդենտալ ֆունկցիան, որի շնորհիվ ֆունկցիաների հակասությունները միաձուլվում են: Յունգը ասում է, որ միայն օգտագործելով բոլոր չորս ֆունկցիաները, մենք կարող ենք հասնել մեր ինքնությանը, ինչի շնորհիվ ինդիվիդուացիան (ճանապարհը դեպի ինքություն) դառնում է հնարավոր:

Յունգը նշում է, որ արեւմտյան մարդկանց բնորոշ են մտածողությունը եւ զգացմունքը, իսկ արեւելյանին` ինտուիցիան եւ զգայությունը:

Յունգը ըստ այս 4 հոգեկան ֆունկցիաների եւ 2 դիրքորոշումների (ինտրավերսիա եւ էքստրավերսիա) առանձնացնում է 8 տիպ`



 էքստրավերտ մտածող

 էքստրավերտ զգայական

 էքստրավերտ զգացմունքային

 էքստրավերտ ինտուիտիվ

 ինտրավերտ մտածող

 ինտրավերտ զգայական

 ինտրավերտ զգացմունքային

 ինտրավերտ ինտուիտիվ



Յունգը էգոյի զարգացումը տեսնում է սպիրալաձեւ` մարդ անընդհատ վերադառնում է նույն խնդիրներին, սակայն ամեն հաջորդ անգամ նա մի մակարդակ ավելի բարձր է: Այս սպիրալի վրա մեկ պտույտի ժամանակ մարդն անցնում է 4 փուլեր`



1. Առաջին փուլում մեր էգոն դեռ անջատված չի կոլեկտիվ անգիտակցականից, եւ այս փուլը Յունգը անվանել է միստիկ փուլ: (Օրինակ` երբ երեխան մինչեւ իր “ես”-ը անջատելը իրեն չի գիտակցում, չի տարբերում իրականությունը իր երազներից, չի տարբերում բնության երեւույթները, ամեն ինչ ընկալում է միստիկ ձեւով: Այստեղ նա շատ նման է նախնադարյալ մարդուն)

2. Երկրորդ փուլը մատրիարխատի փուլն է, երբ մարդու հոգեկանում մշակվում է կանացի սկիզբը` զգացմունքայնությունը, քնքշությունը, պաշտպանվածություն (այստեղ կարելի է զուգահեռներ անցկացնել Ֆրեյդի` մինչեւ Էդիպյան բարդույթի տարիքի հետ)

3. Երրորդ փուլը պատրիարխատն է, որը կապված է լոգոսի գաղափարի հետ, երբ մարդու մոտ սկսվում է մշակվել տղամարդու սկիզնը` ռացիոնալությունը, պարտաճանաչությունը, դիսցիպլինան:

4. Եվ վերջին փուլը ինտեգրացիայի փուլն է` կանացի սկզբի եւ տղամարդու սկզբի:



Այս փուլերը կրկնվում են սպիրալի ամեն պտույտի ժամանակ, բայց ամեն անգամ ավելի բարձր մակարդակի վրա: