Քնքույշսիրտը նուրբ թելերով է կապված:

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԸՍՏ ՖՐԵՅԴԻ

Մարդու կյանքում մշտապես ի հայտ են գալիս այնպիսի ցանկություններ, բնազդներ, որոնք անհնար է բավարարել կամ դրանց բավարարումը հետաձգվում է: Այդ պատճառով մարդու մեջ կուտակվում է չօգտագործված էներգիա, որը ելք է փմտրում: Հաճախ այն իրացվում է պաշտպանական մեխանիզմների շնորհիվ, որոնք կրում են նևրոտիկ բնույթ: Դրական պ.մ. Ֆրեյդը համարում էր միայն սուբլիմացիան, որը արտահայտվում է նրանում, որ կուտակված էներգիան վերափոխվում է և օգտագործվում է մի այլ տիպի սոցիալապես ընդունված գործունեության, սպորտ ստեղծագործությւն, ֆիզիզկական աշխատանք:

• արտամղում - գիտակցության կողմից արտամղվում են դեպի անգիատակցական կամ ենթագիտակցական անթույլատրելի ցանկությունները և մղումները:

• հերքում - տհաճ երևույթները, միջադեպերը մարդը հերքում է` չընդունելով այն:

• պրոյեկցիա - մարդը մյուսներին վերագրում է իր մտքերը, ցանկությունները, միտումները:

• ռեգրեսիա - մարդու վարքում դրսևորվում են ավելի ցածր տարիքին բնորոշ ձևեր

• ռեակտիվ գոյացումներ – մարդը մոլեռանդ ձևով պայքարում է որևէ բանի դեմ, իսկ իրականում նա պայքարում է իր շատ խորը թաքնված ցանկությունների դեմ` ինքը դա չգիտակցելով: