Կույրերի մեջ միաչքանին թագավոր է:

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Գոյություն ունեն մանկապատանեկան բուժման տարբեր ծրագրեր եւ ծառայություններ: Ծրագրերի եւ ծառայությունների ամբողջ շարքը կոչվում է բուժման ամբողջականություն: Ոչ ամենուր են մատչելի ամեն տեսակի ամբողջական ծրագրեր: Կան որոշ հիվանդանոցներ եւ այլ բժշկական համակարգեր, որոնք իրենց ծառայությունները տրամադրում են ամբողջականության մեջ: Երբ մատուցվում են միաժամանակ մի քանի ծառյություններ, կազմակերպությունը կարող է կոչվել առողջապահական համակարգ:



Իրենց երեխայի կամ դեռահասի վարքով կամ հուզական վիճակով անհանգստացած ծնողների համար առաջին քայլ կարող է լինել մասնագետի՝ մանկապատանեկան հոգեբույժի մոտ գնահատում անցկացնելը: Գնահատման եզրակացությունից հետո մասնագետը կնշանակի բուժման կոնկրետ ծրագիր կամ ծրագրերի կոմպլեկս: Ապա մասնագետը պետք է հավանություն ստանա հոգեկան առողջության ոլորտում գործող ապահովագրական ընկերությունից: Այլ դեպքերում կարող է պահանջվել, որ բուժման ծրագիրը կամ ծառայությունը հաստատագրվի/լիազորագրվի հատոկ պետական ատյանի կողմից: Եթե ծրագիրը հաստատգրված չէ, բուժման համար չեն վճարի: Ամբողջական ծրագրերից շատերը առաջարկում են բուժումների ամբողջ շարք, ինչպիսին են անհատական հոգեթերապիան, ընտանեկան թերապիան, խմբակային թերապիան եւ դեղորայքները:



Ստորեւ տրված են ամբողջական տարբեր ծրագրերի կամ ծառայությունների կարճ սահմանումները.



Երթեւեկ բուժման հաստատություն. Այցելությունները սովորաբար տեւում են կես ժամից ոչ ավել: Այցելությունների թիվը մեկ շաբաթվա ընթացքում կախված է երեխայի անհատական պահանջներից:



Ինտենսիվ բուժման հաստատություն. Մասնագետների հատուկ խումբ համակարգում է հոգեբուժական, ֆինանսական, օրենսդրական եւ բժշկական ծառայությունները՝ երեխային կամ դեռահասին ընտանիքում եւ հասարակության մեջ լիարժեք կյանք ապահովելու համար:



Տնային բուժում. Հատուկ ընտրված մասնագետների խումբը այցելում է տուն եւ այնտեղ անցկացնում երեխայի կամ դեռահասի բուժումը:



Ընտանեկան աջակցության ծրագրեր. Ծառայություններ, որոնք օգնում են ընտանիքին խնամել իրենց երեխային, օրինակ՝ ծնողների համար թրեյնինգ, ծնողներին աջակցող խմբեր:



Ցերեկային բուժման ծրագիր. Ինտենսիվ բուժման այս ծրագիրը ապահովում է հատուկ կրթական հոգեկան բուժում: Երեխան սովորաբար այցելում է ծրագիրը շաբաթական 5 օր:



Մասնակի հոսպիտալացում (ցերեկային հոսպիտալացում). Այստեղ տրամադրվում են հոգեկան բուժման բոլոր ծառայությունները, բայց հիվանդը երեկոյան գնում է տուն:



Արտակարգ իրավիճակի ծառայություններ. 24-ժամյա խնամք արտակարգ իրավիճակում (հիվանդանոցում հատուկ սենյակի տրամադրում, բջջային կապով ապահովված աշխատողների թիմ):



Կարճատեւ բուժման ծառայություններ. Հիվանդը կարճ ժամանակով լքում է տունը եւ այցելում հատուկ մասնագետների:



Թերապեւտիկ խմբեր տանը կամ հատուկ հաստատություններում. Ծրագրի մեջ սովորաբար մտնում են 6-10 երեխաներ կամ դեռահասներ յուրաքանչյուր խմբում, եւ ծրագիրը կարող է կցված լինել հատուկ ցերեկային բուժման ծրագրի կամ մասնագիտացված կրթական ծրագրի:



Ճգնաժամային բուժում. Այս ծրագիրը ապահովում է կարճատեւ (սովորաբար ոչ ավել, քան 15 օր) ճգնաժամային միջամտություն եւ բուժում. Հիվանդը ստանում է 24-ժամյա խնամք:



Հիմնական բուժման հաստատություն. Լուրջ հիվանդները ճամբարանման հատուկ վայրերում ստանում են երկարաժամկետ, ինտենսիվ եւ բազմակողմանի հոգեկան բուժում:



Հիվանդանոցային բուժում. Հիվանդն ստանում է բազմակողմանի հոգեկան բուժում հիվանդանոցում: Յուրաքանչյուր երեխայի կամ դեռահասի համար նախատեսվում է հատուկ բուժման պլան: Բուժման ծրագրի տեւողությունը կախված է անհատական դեպքից:



Երբ մասնագետը երեխային կամ դեռահասին բուժում է նշանակում, ծնողները պետք է միշտ տան իրենց հուզող հարցերը: Օրինակ՝ ինչ տիպի ծրագրեր կան եւ ովքեր են դրանք իրականացնում, որքան է տեւում ծրագիրը, ինչ արժե այն, վճարման որ մասն է փակվում ապահովագրության կամ այլ ծառայությունների կողմից, որոնք են նշանակված բուժման ծրագրի առավելությունները եւ թերությունները: Տարակուսանքների դեպքում ծնողները պետք է միշտ ունենան հարցերի պատասխաններն ստանալու մեկից ավելի աղբյուր: