Ժամանակին դրված մի կարը կխնայի հետագա իննը:

ԵՐԵԽԱՆԵՐԸ, ԴԵՌԱՀԱՍՆԵՐԸ ԵՎ ՁԻԱՀ-Ը

Այսօր երկու սեռի երեխաներն ու դեռահասներն էլ վտանգված են վարակվել ՄԻԱՎ-ով, որը տանում է մահվան: ՄԻԱՎ-ի վտանգը մեծանում է հետերոսեքսուալ դեռահասների մոտ: Երբ դեռահասները գնում են այդ վտանգին, նրանց վարակվելու հավանակությունը մեծ է:



Ահա ՁԻԱՀ-ի մասին ամենակարեւոր փաստերը.

• ՁԻԱՀ-ը մահացու է

• Դեռահասները ե՛ւ արական, ե՛ւ իգական սեռի, վարակվում են ՁԻԱՀ-ով

• Պաշտպանակները/ապահովիչները կանխում են ՁԻԱՀ-ը

• ՁԻԱՀ-ով կարելի է վարակվել անգամ մեկ վարակված ասեղով օգտվելուց կամ ՁԻԱՀ-ով հիվանդ զուգընկերոջ հետ սեռական ակտ ունենալուց հետո



ՁԻԱՀ-ի վտանգի աստիճանը մեծանում է հետեւյալ դեպքերում.

• մեծ թվով սեռական զուգընկերներ

• թմրադեղերի օգտագործում, տատուներ

• անալ սեռական հարաբերություններ

• առանց պահպանակների/ապահովիչների ցանկացած տիպի սեռական հարաբերություններ (անալ, օրալ կամ վագինալ)

• ալկոհոլի կամ այլ թմրանյութերի օգտագործում (սեքսը ավելի հավանական է, իսկ պահպանակների/ապահովիչների օգտագործումը ավելի քիչ հավանական, երբ անձը ալկոհոլի կամ թմրադեղերի ազդեցության տակ է)



ՁԻԱՀ-ը (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) խրոնիկական հիվանդություն է, որի պատճառ է հանդիսանում ՄԻԱՎ-ը (մարդու իմունային անբավարարության վիրուս): 1995 թվականին 1,5 միլիոն ամերիկացի վարակվել է ՄԻԱՎ-ով: Նրանցից ոմանք ունեն ՁԻԱՀ, բայց մեծ մասը ոչ մի սիմպտոմ չունեն եւ չգիտեն, որ վարակված են: ՄԻԱՎ-ի համար բժշկական նշանակումներ են արվում, բայց մինչեւ այժմ չի գտնվել բուժումը եւ պատվաստանյութ:



ՄԻԱՎ-ը անցնում է ֆիզիկական որոշ հեղուկների փոխանակման դեպքում՝ արյան, սպերմայի, վագինալ արտազատության, կրծքի կաթի միջոցով: Վարակ ստանալու համար վիրուսը պետք է անցնի մաշկի միջով կամ լորձաթաղանթով մարմնի մեջ:



ՄԻԱՎ-ի վարակը կանխելի է: ՄԻԱՎ-ի մասին գիտելիքները վարակի կանխման կարեւոր գործոն են: Ծնողները պետք է լուսաբանեն իրենց երեխաներին եւ սերտորեն աշխատեն դպրոցների, եկեղեցիների, երիտասարդական կազմակերպությունների եւ առողջապահապահ մարմինների հետ եւ վստահվեն, որ երեխաները եւ դեռահասները ստանում են սեքսի մասին անհրաժեշտ տեղեկություն եւ մասնակցում են թմրադեղերի օգտագործման կանխման համար դասընթացների, ուր խոսվում է նաեւ ՄԻԱՎ-ի մասին:



ՄԻԱՎ-ի վարակը արագ մահանում է, երբ մարդկային մարմնից դուրս է: Այն չի կարող փոխանցվել առօրյա կամ անգամ սերտ շփումների միջոցով, բացառությամբ վերոհիշյալ հարաբերությունների: ՄԻԱՎ-ով վարակված անձի ընտանիքի անդամները չեն վարակվում, ասենք, նույն բաժակից խմելիս: Չկա հայտնի մի դեպք, երբ ՄԻԱՎ-ով վարակված երեխան դպրոցում փոխանցի իր վարակը մեկ այլ երեխայի:



ՄԻԱՎ-ի վարակը կարող է հանդիպել բոլոր տարիքային խմբերում: ՄԻԱՎ-ով վարակված մայրերից ծնված երեխաների 20-40%-ը վարակով են ծնվում: Այս երեխաներից շատերը մահանում են մինչեւ երկու տարեկանը, մյուսները երկար են ապրում, թեեւ նրանց աճը դանդաղում է եւ հեշտությամ են վարակներ ընդունում:



Եթե երեխան թմրադեղեր է օգտագործում կամ վարում է անժամանակ սեռական կյանք, սրանք վտանգավոր վարքագծեր են եւ կարող են պահանջել բժշկական միջամտություն: Մանկապատանեկան հոգեբույժի գնահատումը առաջին կարեւոր քայլերից մեկն է, որը կօգնի նաեւ ընտանիքին ճիշտ արձագանքել իրենց երեխաների եւ դեռահասների վտանգավոր վարքագծերին: