Մթնում բոլոր կատուները գորշ են երևում:

ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին տարիների ընթացքում կտրուկ աճել է ինքնասպանություն գործող երիտասարդների թիվը: Ինքնասպանությունը մահվան պատճառների ցանկում երրորդ տեղն է գրավում 15-24 տարեկան հասակային խմբում, եւ վեցերորդ տեղը՝ 5-14 տարեկանների խմբում:



Հասունացման ընթացքում դեռահասները ունենում են ծանր ապրումներ՝ կապված սթրեսի, շփոթմունքի, իրենց ուժերի վրա վստահ չլինելու, հաջողության հասնելու ձգտման, ֆինանսական անորոշության եւ շատ այլ խնդիրների հետ:



Որոշ դեռահասներ շատ մեծ դժվարությամբ են համակերպվում ծնողների ամուսնալուծությանը, խորթ ծնողի եւ եղբայրների կամ քույրերի հետ նոր ընտանիքի կազմավորման կամ էլ բնակության նոր վայր տեղափոխվելու հետ, ինչը կարող է սաստկացնել անվստահության զգացումը: Որոշ դեպքերում թվում է, թե ինքնասպանությունը ծագած խնդրի միակ □լուծումն□ է:



Դեպրեսիան եւ ինքնասպանության մտքերը բուժելի խանգարումներ են: Երեխայի կամ դեռահասի հիվանդությունը պետք է ախտորոշվի, եւ համապատասխան բուժման պլան պետք է մշակվի: Երբ ծնողները կասկածում են, որ իրենց երեխան լուրջ խնդիր ունի, նրանց կարող է օգնել հոգեբույժի խորհրդատվությունը:



Ինքնասպանության մտքերը եւ դեպրեսիայի նշանները համարյա թե նույնն են: Ծնողները պետք է տեղյակ լինեն բնորոշ նշաններին.

• սնման եւ քնի սովորության փոփոխություն

• երեխան մեկուսանում է ընտանիքից եւ ընկերներից, թողնում է ամենօրյա իր գործերը

• դաժան արարքներ է գործում, ըմբոստ է կամ փախչում է տնից

• թմրադեղերի կամ ալկոհոլի օգտագործում

• սեփական արտանիքի նկատմամբ անսովոր արհամարհանք

• անձի արտահայտված փոփոխություն

• մշտական ձանձրույթ, ուշադրության կենտրոնացման դժվարացում կամ առաջադիմության անկում

• հաճախակի ֆիզիկական գանգատներ՝ փորացավ, գլխացավ, հոգնածություն

• հետաքրքրության կորուստ հաճելի զբաղմունքի մեջ

• տանել չի կարողանում գովասանքը եւ պարգեւատրությունը



Ինքնասպանություն պլանավորող դեռահասը նաեւ կարող է՝

• բողոքել, որ ինքը վատ մարդ է, կամ իրեն □ներսից փչացած□ է զգում

• որոշ ակնարկներ անել, ասելով, թե □ես այլեւս ձեր համար խնդիր չեմ լինի□, □ամեն ինչ անիմաստ է□, □ես ձեզ նորից չեմ տեսնի□ եւ այլն

• կարգի բերել իր գործերը՝ բաժանել իրեն համար թանկ իրերը, մաքրել իր սենյակը եւ աղբը նետել կարեւոր իրեր

• ընկճվածության շրջանին հանկարծ հաջորդում է բարձր տրամադրությունը

• ունենալ պսիխոզի նշաններ (պատրանքներ կամ տարօրինակ մտքեր)



Եթե երեխան կամ դեռահասը ասում է, որ պատրաստ է ինքնասպանություն գործել, պետք է լուրջ ընդունել նրա ասածը եւ դիմել մասնագետի օգնությանը: Մարդիկ հաճախ դժվարանում են խոսել մահվան մասին, սակայն պետք է հարցնել երեխային կամ դեռահասին, թե արդյոք նա ընկճված է եւ մտածում է ինքնասպանության մասին: Հակառակ այն կարծիքի, թե այդպես կարելի է □վատ մտքեր լցնել երեխայի գլուխը□, այս հարցը տալով, Դուք ցույց եք տալիս երեխային, որ սիրում եք նրան եւ որ նա կարող է խոսել իր խնդիրների մասին:



Եթե վերը թվարկած նշաններից մեկը կամ ավելին ի հայտ են գալիս, ծնողները պետք է խոսեն երեխայի հետ իրենց մտահոգության մասին եւ դիմեն մասնագետի օգնությանը: Ընտանիքի օգնության եւ պատշաճ բուժման պայմաններում ինքնասպանության մտքեր ունեցող երեխաներն ու դեռահասները կարող են առողջանալ եւ վերադառնալ զարգացման նորմալ ուղի: