Արվեստը երկար է կյանքը կարճ:

ԵՐԵԽԱՆԵՐԸ ԵՎ ԾԽԱԽՈՏԸ

Հասարակական առողջության հիմնախնդիրներից են երեխաների կախվածությունը ծխախոտի, անծուխ ծխախոտի (մաստակ) եւ սիգարների նիկոտինից:



Փաստեր երեխաների/դեռահասների ծխելու մասին.

• ԱՄՆ-ում ծխում են մոտ 3 միլիոն երեխա/դեռահաս:

• Ամեն օր ծխել է սկսում մոտ 3.000 ամերիկացի դեռահաս, եւ նրանց մեկ երրորդը վաղաժամ մահանում են ծխելու հետեւանքով առաջացող հիվանդություններից (ըստ Քաղցկեղի ամերիկյան միության):

• Ծխող բարձր դասարանցիները ավելի շատ են հակված չհետեւել հասարակական կանոններին, ֆիզիկական կռիվներ հրահրել, հրազեն կրել եւ վաղ տարիքից սեքսով զբաղվել:

• Ծխախոտը համարվում է “մատչելի թմրանյութ”, որը կարող է տանել ալկոհոլի, մարիխուանայի եւ այլ ապօրինի թմրանյութերի օգտագործմանը:

• Ծխող դեռահասների մեծ մասը ծխել սկսել են մինչեւ 18 տարեկանը:

• Ծխախոտի օգտագործումը շարունակում է մնալ կանխելի եւ մահվանը տանող հիվանդությունների հիմնական պատճառը:

• Ծխելը առնչվում է քաղցկեղի բազմաթիվ տեսակների հետ:

• Ծխելը սրտի եւ թոքերի հիվանդությունների առաջացման հիմնական պատճառն է:

• Ծխելը սրում է այպիսի հիվանդություններ, ինչպիչիս են աստման, արյան բարձր ճնշումը եւ դիաբետը:

• Որքան ավելի վաղ է մարդն սկսում ծխել, այնքան ավելի մեծ է վտանգը նրա առողջությանը եւ այնքան ավելի դժվար է թարգել ծխելը:



Երեխաները, որոնք ծխելու ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ վտանգի տակ են.

• որոնց ծնողները, քույր-եղբայրները կամ ընկերները ծխում են

• որոնք “մեծ եւ հասուն են ձեւանում”

• որոնք ժխտում են ծխախոտի բացասական ազդեցությունը

• որոնք չեն կարողանում դժվարություններ հաղթահարել եւ ծխում են՝ սթրեսը թուլացնելու համար

• որոնք ունեն ցածր ինքնագնահատում եւ դեպրեսիվ ախտանիշներ են ցույց տալիս

• որոնք (հատկապես աղջիկները) թույլ հաջողություններ ունեն ուսումնական ոլորտում

• որոնց վրա ազդեցություն են թողնում այն գովազդները, որտեղ ծխելը համարվում է նիհարելուն նպաստող միջոց, եւ տառապում են սնվելու խանգարումներից



Ինչ կարող են անել ծնողները, որպեսզի երեխան հրաժարվի ծխելուց.

• Ծնողները երեխաների համար լավագույն օրինակներն են: Եթե դուք ծխում եք, թողեք ծխելը: Եթե չեք թողնում, ապա մի ծխեք երեխայի ներկայությամբ եւ ասեք նրան, որ զղջում եք, որ սկսել եք ծխել:

• Ոչ մեկի թույլ մի տվեք ծխել ձեր տանը եւ խստագույնս հետեւեք այդ “Չ’ծխել” կանոնին:

• Հարցրեք երեխային, արդյոք նրանք դպրոցում քննարկում են ծխելու վերաբերյալ թեմաներ:

• Հարցրեք երեխային, արդյոք նրա ընկերները ծխում են, եւ գովաբանեք չծխող ընկերներին:

• Թույլ մի տվեք երեխային առնչվել ծխախոտային նյութերի հետ:

• Թույլ մի տվեք երեխային խաղալ սիգարետի տեսքով կոնֆետների հետ: Նրանք իսկական սիգարետների խորհրդանիշ են, եւ այդ կոնֆետներով խաղացող փոքրերը ավելի հակված կլինեն հետագայում ծխել:

• Աջակցեք դպրոցական եւ հասարակական հակածխախոտային ակցիաներին եւ ասեք դպրոցի աշխատանակզմին, որ կողմ եք ծխելու արգելման ռազմավարության իրականացմանը:

• Նպաստեք ծխելու նյութերը երեխաների համար անմատչելի դարձնելուն. աջակցեք ծխախոտանյութերի վրա բարձր հարկերի դրմանը եւ ծխախոտ արտադրող մեքենաների լիցենզավորմանը:

• Քննարկեք երեխայի հետ ծխախոտի կեղծ եւ շփոթեցնող գովազնդները, որտեղ ծխելը պատկերվում է, որպես գրավիչ, սեքսուալ եւ հասունություն ենթադրող գործողություն:

• Մատնանշեք ծխելու այնպիսի ակնհայտ բացասական հետեւանքների վրա, ինչպիսին են տհաճ հոտը բերանից, մատների դեղնությունը, ծխախոտի հոտ արձակող հագուստը, վատ շնչառությունը եւ, առհասարակ, սպորտում հաջողությունների կանխումը:

• Նշեք, որ նիկոտինին հեշտությամբ է սովորում օրգանիզմը:



Եթե ձեր երեխան/դեռահասը արդեն սկսել է ծխախոտ օգտագործել, հետեւյալ քայլերը կարող են նրան օգնել թողնել ծխելը.

• Խորհուրդ տվեք նրան թողնել ծխելը: Կատարեք համեմատություններ եւ բերեք օրինակներ:

• Աջակցեք ծխախոտից հրաժարվելու նրա ջանքերին եւ արտահայտեք նրան օգնելու ձեր ցանկությունը:

• Ապահովեք երեխային անհրաժեշտ գրականությամբ:

• Օգնեք երեխային անձնական շահեր եւ օգուտներ գտնել ծխելը թողնելու մեջ:

• Եթե դուք ծխում եք, համաձայնվեք երեխայի հետ միասին թողնել ծխելը եւ թարգելու օր պայմանավորվեք:

• Ներգրավեք երեխայի մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին՝ ծխելը թողնելու գործընթացի մեջ:

• Եթե երեխան օգտագործում է նաեւ այլ թմրանյութեր կամ ալկոհոլ կամ եթե նրա մոտ նկատում եք խդնիրներ տրամադրության հետ կամ այլ խանգարումներ, երեխային պետք է տանել գնահատման մանկապատանեկան հոգեբույժի կամ հոգեկան առողջության ոլորտում այլ մասնագետի մոտ: