Ցավը գալիս է ձիով, հեռանում է ոտքով:

ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲՈՒԺՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ

Շատ երեխաներ եւ դեռահասներ օգտագործում են ալկոհոլ եւ այլ թմրանյութեր: Որոշ դեպքերում դրա հետեւանքները կործանիչ են լինում:



Թմրանյութերի չարաշահման դեպքում կան բուժման բազմաթիվ ծրագրեր: Երեխայի կամ դեռահասի համար բուժում ստանալու որոշում ընդունելը լուրջ հարց է: Ծնողները պետք է դիմեն մանկապատանեկան հոգեբույժի օգնությանը՝ իրենց երեխային կամ դեռահասին բուժում նշանակելուց առաջ:



Անհրաժեշտ տեղեկություն ունենալու պայմաններում ծնողները եւ ընտանիքները կարող են համագործակցել բուժման ընթացքում: Երբ թմրանյութերի չարաշահման դեպքում երեխային նշանակվում է բուժում, հետեւյալ հարցերը տալով, ծնողները կարող են բավականաչափ տեղեկություն ստանալ՝ իրենց երեխային կամ դեռահասին բուժելու վերաբերյալ ճիշտ որոշում կայացնելու համար.

1. Ինչո՞ւ եք կարծում, որ բուժումը այս ծրագրով ցուցված է իմ երեխային: Ինչպե՞ս է այն համեմատվում մատչելի այլ ծրագրերի հետ:

2. Լիազորագրվա՞ծ են, արդյոք, ծրագրի աշխատակազմի անդամները եւ ունե՞ն, արդյոք, բավականաչափ աշխատանքային փորձ: Աշխատակազմի մեջ լինելո՞ւ է, ադրյոք, մանկապատանեկան հոգեբույժ:

3. Բուժման ի՞նչ մոտեցումներ են օգտագործվում այս ծրագրում՝ դեղորայքային կախվածության, դետոքսիկացիայի, նյութերի չափավոր օգտագործման, անհատական, ընտանեկան եւ խմբակային թերապիայի, դեղորայքների օգտագործման, տասներկու քայլանոց ծրագրի, փոխադարձ օգնություն տրամադրող խմբակների, թմրանյութերին վերադառնալը կանխելու եւ տեւական վերականգնողական բուժման վերաբերյալ:

4. Ձեր գնահատման վրա հիմնվելով, կարո՞ղ եք ասել, որ իմ երեխան բացի թմրանյութերի չարաշահումից ունի այլ հոգեբանական խնդիրներ եւս: Եթե այո, ապա դրանց բուժումը նույնպե՞ս կմտնի բուժման ծրագրի մեջ:

5. Ո՞րն է մեր ընտանիքի դերը երեխայի բուժման ծրագրի, ինչպես նաեւ բուժումը դադարեցնելու կամ շարունակելու որոշման մեջ:

6. Ի՞նչ կարժենա բուժումը: Ծախսերը փակվո՞ւմ են ապահովագրությամբ կամ աջակից ծրագրերի կողմից:

7. Ինչպե՞ս է իմ երեխան շարունակելու ուսումը բուժման ընթացքում:

8. Հիվանդանոցը կամ բժշկական ծրագիրը, որի շրջանակներում անցնում է երեխայի բուժումը, լիազորագրվա՞ծ են համապատասխան պետական մարմինների կողմից, որպես նման բուժում ապահովելու իրավունք ունեցող հաստատություններ: Կամ այս ծրագիրը առանձին լիազորագրված ծրագի՞ր է՝ նախատեսված իմ երեխայի տարիքի երիտասարդներին բուժելու համար:

9. Պահպանվելո՞ւ է, արդյոք, գաղտնիությունը բուժման ծրագրի ընթացքում:

10. Որքա՞ն է տեւելու բուժման այս փուլը: Մեր ապահովագրությունը չի՞ ավարտվի, արդյոք, մինչեւ այս փուլի ավարտը:

11. Երբ երեխայի բուժման այս փուլը դադարեցվի, ինչպե՞ս է որոշվելու՝ անհրաժեշտ է, արդյոք, երեխային շարունակական բուժում, որքան ժամանակով եւ ինչ հաճախականությամբ:

12. Իմ երեխայի վիճակի բարելավման դեպքում ապահովո՞ւմ է, արդյոք, այս ծրագիրը ավելի մակերեսային, ոչ այդքան խիստ բուժման շարունակություն:



Թմրանյութերի սաստիկ օգտագործումը եւ դեղորայքային ուժեղ կախվածությունը պատանիների մոտ կարող է դառնալ խրոնիկ խանգարում: Ծնողները պետք է պարզեն՝ բուժման ի՞նչ շարունակական եւ հետագա ծրագրեն են մատչելի