Ծեր շունը իզուր չի հաչում:

ԵՐԵԽԱՆԵՐԸ ԵՎ ՀՐԱԶԵՆԸ

Ծնողները, մասնագետները եւ այլոք խիստ անհանգստացած են հրազենով սպանված երեխաների եւ դեռահասների աճող թվով.

• Ամեն օր մինչեւ 18 տարեկան տասը ամերիկացի երեխա է սպանվում ատրճանակով՝ ինքնասպանությունից, վարձու մարդասպանի ձեռքով կամ դժբախտ պատահարի արդյունքում:

• Հիմնական խոշոր քաղաքներում հրազենով վիրավորված մինչեւ 18 տարեկան երեխաների թիվը 1986 թվականից ի վեր աճել է 300%-ով:

• Ինքնասպանություն կատարած դեռահասների 60%-ը օգտագործել է հրազեն: Ամեն տարի մոտ 3.000 դեռահաս ատրճանակով ինքնասպանություն է կատարում:

• 1987 թվականի տվյալներով 400.000 երեխա ատրճանակ են կրում դպրոցում:

• Առնվազն 25 միլիոն ամերիկացի տանը ատրճանակ են պահում, որոնցից 50%-ը՝ լիցքավորված վիճակում:



Մենք չենք կարող ոչ մի դեպքում հավանություն տալ այն փաստին, որ մեր երեխաները եւ դեռահասները ատրճանակ են կրում: Երեխաները խաղասեր են եւ աշխույժ: Դեռահասները հետաքրքրասեր են եւ իմպուլսիվ: Նման սովորական գծերը ատրճանակների առկայության հետ միասին կարող են մահվան պատճառ դառնալ:



Հրազենով բռնությունից մեր երեխաներին պաշտպանելու լավագույն միջոցը տնից բոլոր տեսակի հրազենները հեռացնելն է: Եթե ծնողները գտնում են, որ իրենց տանը անհրաժեշտ է մեկ կամ ավելի ատրճանակ, նրանց երեխաներին միշտ վտանգ է սպառնում: Ներքոհիշյալ միջոցները կօգնեն նվազեցնելու վտանգի աստիճանը.

• Բոլոր ատրճանակները պահել ոչ լիցքավորված, հրահանը չքաշած վիճակում, փակի տակ ապահով տեղում: Միայն ծնողները պետք է իմանան դրանց տեղը:

• Հրացանները եւ փամփուշտները պահել առանձին տեղերում, փակի տակ:

• Կողպեքի տակ դնել ատրճանակի վերին ամրուցիչը՝ գլանը փակվելուց կանխելու համար, կամ կողպել ատրճանակի հրահանը:

• Ատրճանակի հետ գործ ունենալուց կամ մաքրելուց երբեք չթողնել այն եւ չհեռանալ սենյակից, անգամ մեկ րոպեով: Այն պետք է միշտ Ձեր աչքի տակ լինի:



Անգամ եթե ծնողները իրենց տանը հրազեն չեն պահում, նրանք պետք է ուշադիր լինեն այն վայրերի նկատմամբ, որտեղ իրենց երեխաները լինում են եւ խաղում են: Մինչեւ 16 տարեկան երեխաների հետ կատարված դժբախտ պատահարների 40%-ի դեպքում երեխաները հրազենից վնասվել են իրենց կամ բարեկամների տանը: Դժբախտությունը հիմնականում պատահում են մեծերի անուշադրության արդյունքում:



Երբ դեռահասները ալկոհոլ են օգտագործում եւ ունեն հրացանի հասնելու հնարավորություն, բռնության վտանգի աստիճանը կտրուկ մեծանում է: Երիտասարդների ինքնասպանությունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հրազենով ինքնասպան եղածների մեծամասնությունը ալկոհոլի ազդեցության տակ են եղել: Ընտանիքի անդամների միջեւ հրազենին առնչվող սպանություններից երեւում է, որ սպանությունը կատարողների եւ զոհերի 90%-ը ալկոհոլ կամ այլ թմրադեղ են օգտագործած եղել:



Ամեն օր ամերիկացի երեխան հեռուստատեսությամբ տեսնում է միջինը բռնության 45 ակտ, որոնցից մեծ մասը՝ հրազենով: Երեխաները հաճախ կրկնում են այն, ինչ տեսնում են, եւ հեռուստատեսությամբ բռնությունը դիտելուց հետո ավելի ագրեսիվ են դառնում: Ծնողները պետք է փրկեն իրենց երեխաներին հեռուստատեսային բռնությունից: Օրինակ՝ նրանք կարող են իրենց երեխաների հետ հեռուստացույց դիտել, չափավորել նրա դիտումը, դատապարտել բռնությունը երեխաների ներկայությամբ, շեշտելով, որ նման վարքը խնդիր լուծելու եղանակ չէ:



Հուզական եւ վարքային խնդիրներով երեխաները ավելի մեծ հավանականությամբ հրազեն կօգտագործեն իրենց կամ այլոց դեմ, քան մյուս երեխաները: Ծնողները, որոնք անհանգստացած են իրենց երեխայի չափազանց ագրեսիվ վարքով կամ հնարավոր հուզական խանգարումով, պետք է դիմեն մանկապատանեկան հոգեբույժի՝ երեխայի բազմակողմանի գնահատում անցկացնելու համար: