Լավ է նվիրել մի շիլինգ, քան կես կրոն պարտք տալ:

ԶՐՈՒՅՑՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ

Ծնողների պարտականությունների կարեւորագույն մասն է կազմում երեխաների հետ սիրո, մտերիմ հարաբերություննյունների եւ սեքսի մասին զրուցելը: Ծնողները պետք է ստեղծեն այնպիսի բարեհաճ մթնոլոտ, երբ հեշտությամբ զրույցներ կտարվեն երեխայի հետ այս թեմաների շուրջ: Սակայն շատ ծնողներ խուսափում են նման խոսակցություններից կամ հետաձգում են դրանք: Ամեն տարի Ամերիկայի Միացյալ Նահանգներում մոտ մեկ միլիոն դեռահաս աղջիկներ հղիանում են եւ երեք միլիոն դեռահասներ վարակվում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով: Երեխաները եւ դեռահասները ունեն ծնողների խնամքի եւ աջակցության կարիքը՝ սեքսի հարցում առողջ ու ճիշտ որոշումներ կայացնելու եւ ընտրություն կատարելու համար, քանի որ նրանք կարող են շփոթված լինել իրենց տեսածով կամ լսածով:



Սեքսի մասին զրուցելը կարող է անհարմար լինել ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների համար: Ծնողները պետք է արձագանքեն երեխաների հարցումներին եւ հետաքրքրությանը, տալով ոչ ավել, ոչ պակաս պատասխան, քան երեխայի հարցն է պահանջում եւ քան կարող է հասկանալ երեխան: Օգտակար կարող է լինել խորհրդատվությունը եկեղեցական առաջնորդի, մանկաբույժի, ընտանեկան բժշկի կամ առողջապահության ոլորտի այլ մասնագետի հետ: Երեխային հասկանալու եւ նրա հետ այս հարցերում հաղորդակցվելու համար ծնողները կարող են օգտվել նկարներով կամ սխեմաներով հարուստ գրքերից:



Երեխաները ունեն հետաքրքրասիրության եւ ըմբռնման տարբեր մակարդակներ՝ կախված տարիքից եւ հասունության աստիճանից: Մեծանալու հետ մեկ տեղ նրանք սկսում են ավելի ու ավելի շատ հարցեր տալ սեքսի վերաբերյալ: Երեխաներից շատերը ունեն մարմնի տարբեր մասերի համար իրենց անվանումները: Կարեւոր է երեխայի հետ խոսել իրեն հասնակալի բառերով՝ զրույցն ավելի հեշտ ու հարմար դարձնելու համար: 5 տարեկան երեխային կարող է միանգամայն բավարարել պատասխանը, որ երեխաները ծնվում են մայրիկի փորի մեջ գտնվող հատուկ սերմից, իսկ հայրիկը միացնում է իր սերմը մայրիկի սերմի հետ, ինչի հետեւանքով առաջանում է երեխան: 8-ամյա երեխան կարող է ցնկանալ իմանալ, թե ինչպես է հայրիկի սերմը միանում մայրիկի սերմին: Ծնողները պետք է խոսեն հայրիկի սերմնահյութի մասին, որը միանում է մոր սերմի (ձվաբջիջների) հետ նրա արգանդում, որտեղ երեխան ապահով մեծանում է ինը ամսվա ընթացքում, երբ արդեն բավականաչափ մեծ է ծնվելու համար: 11 տարեկան երեխան ավելի շատ է ուզում իմանալ, եւ ծնողները պետք է պատմեն երեխային, թե ինչպես են կինն ու տղամարդը սիրահարվում եւ ապա ցանկանում սեքսով զբաղվել:



Շատ կարեւոր է խոսել երեխայի հետ սեքսի հետեւանքների եւ պատասխանատվությունների մասին: Հղիությունը, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները եւ սեքսի հանդեպ զգացմունքները կարեւոր հարցեր են, որոնք պետք է եւս քննարկվեն: Ձեր երեխաների հետ զրուցելը կօգնի նրանց կայացնել ճիշտ որոշումներ՝ առանց ժամանակից շուտ ինչ-որ բան անելու: Օգնելով երեխային հասնակալ, որ այս որոշումները հասունություն եւ պատասխանատվություն են պահանջում, բարձրանում է նրանց կողմից ճիշտ ընտրություն կատարելու հավանականությունը:



Դեռահասները կարող են խոսել սեքսի եւ սիրո մասին՝ նոր հարաբերություններ հաստատելու եւ ժամադրություններ անելու նկատառումներով: Նրանց կարող է օգնություն հարկավոր լինել՝ սեփական սեռական ուժեղ զգացումների հետ գործ ունենալու, իրենց սեռական կողմնորոշման շփոթվածությունը հաղթահարելու, սեռական հարաբերությունների դերը որոշելու հարցերում: Երեխաների մոտ տարածված են անհանգստություններ մաստուրբացիայի, դաշտանային շրջանի, կոնտրացեպտիվների, հղիության, սեռական ճանապարհով փոխանցված հիվանդությունների վերաբերյալ: Որոշ դեռահասներ նաեւ պայքարում են ընտանիքում առկա ընդհարումների, կրոնական կամ մշակութային արժեքների հետ: Ծնողների հետ բաց շփումը եւ նրանցից ստացված ճիշտ ինֆորմացիան նպաստում է, որ երեխաների եւ դեռահասների մոտ հետաձգվեն սեռական հարաբերությունները, իսկ երբ դրանք արդեն սկսվեն, ճիշտ վարվեն՝ հղիությունը կամ երեխայի անցանկալի ծնունդը կանխելու համար:



Երեխայի կամ դեռահասի հետ խոսելիս շատ կարեւոր է՝

• քաջալերել երեխային ազատ զրուցել եւ հարցեր տալ

• զրույցների համար ստեղծել հանգիստ եւ անկաշկանդ մթնոլորտ

• օգտագործել երեխայի համար հասկանալի բառեր

• փորձել որոշել երեխայի հասնակալու եւ տեղյակ լինելու մակարդակը

• պահել հումորի զգացումը եւ չվախենալ զրուցել Ձեր սեփական խնդիրների մասին

• հարաբերել սեքսը սիրո զգացումին, մտերիմ հարաբերություններին, հոգալուն եւ միմյանց հարգելուն

• ազատ կիսվել Ձեր արժեքների եւ մտահոգությունների մասին

• քննարկել կատարած ընտրությունների եւ ընդունած որոշումների պատասխանատվությունները

• օգնել Ձեր երեխային կշռադատել սեփական ընտրությունները, դրանց լավ եւ վատ կողմերը



Բաց, անկեղծ եւ շարունակական շփումը ծնողի եւ երեխայի միջեւ՝ սեքսի, պատասխանատվությունների, ընտրության մասին, կօգնի երիտասարդներին սովորել սեքսի մասին առողջ եւ դրական լույսի ներքո: